Ապագայի ճարտարապետությունը վարակի հետ հաշվի է նստում. հաճույքի զգացողությունը դեռ երկար կասոցացվի բացօթյա տարածքի հետ

Կորոնավիրուսային համավարակն աշխարհում շատ բան է փոխում: Գիտնականներն ասում են, որ այն աշխարհը սահմանափակումների մեջ կպահի, քանի դեռ պատվաստանյութ հայտնաբերված չէ, սակայն մեծ հավանականությամբ, ոչ հեռու ապագայում նոր՝ կորոնավիրուսի պես կործանարար հիվանդություններ են կաթվածահար անելու կյանքը:

Այսպիսի հայտարարություններն աշխարհի տարբեր անկյուններում աշխատող նախագծող-ճարտարապետներին ստիպում են նոր նախագծվող շենքերում, հանգստի ու աշխատանքի վայրերում սոցիալական հեռավորությունը պահելու նորմերի երկարաժամկետ լուծումներ մշակել:

Այս ոլորտում փոփոխությունները, թերեւս, արագ չեն լինի, բայց շատ ավելի երկար կպահպանվեն: Ինչպիսի՞ն կլինեն ռեստորանները, մարզադահլիճները, բարերն ու զբոսայգիները. պարզելու համար շրջել ենք էքստերիերի եւ ինտերիերի կազմակերպությունների կայքերով, դիտարկել լրատվամիջոցների հրապարակումներն այս թեմայով ու զբոսաշրջային ընկերությունների առաջարկները:

Նախագծողների համար ապագայի քաղաքների պահանջները փոխվել են: Թե հասարակական տարածքները գծելիս եւ թե մարդկանց բնակարանները պատկերացնելիս հիմա նորարարությունների առանցքում է արտակարգ դրությունը, դրա հետ էլ՝ սպառնալիքի կանխման համար անհրաժեշտ միջոցները: Ապագայի քաղաքներում ինչպես ենք ապրելու, տեղաշարժվելու եւ ընկերներով հանդիպելու. երազում ու նախագծում են ճարտարապետները:

Ինքնամեկուսացման պահանջը շատերի համար է անտանելի. կարանտինի հետեւանքները վերլուծող բազմաթիվ ուսումնասիրություններ փաստում են, որ այն խիստ ազդում է հոգեկան առողջության վրա, երբեմն նույնիսկ հանգեցնում է հետտրավմատիկ սթրեսային խանգարման: Փորձագետների կարծիքով`անհրաժեշտ է բացել սոցիալական տարածքները հնարավորինս շուտ՝ առավելագույնս նվազեցնելով այն վտանգը, որ հասցնում է մարդկանց անընդմեջ տանը մնալը: Եվ բացօթյա տարածքները փոքր առ փոքր հասանելի են դառնում, միայն թե էլի որոշակի սահմանափակումներով:

Իր ճարտարապետությամբ հայտնի Իտալիան կորոնավիրուսի ամենածանր հարվածները կրեց, սակայն չընկճվեց: Այժմ երկիրը փորձ է անում տեղաշարժի սահմանափակումները վերացնել հնարավորինս կարճ ժամանակում, սակայն նաեւ՝ վերահսկելով իրավիճակը: Քաղաքների եւ քաղաքային կառավարման ասոցիացիայի (ANCI) փորձագետ Սիմոնե Անտոնիոն cheFare պարբերականի իր հոդվածում գրում է, որ Իտալիան պետք է վերականգնի համայնքի ոգին՝ ընդդեմ կասկածամտության եւ վախի մշակույթի: Նա պնդում է, որ համավարակը տարածեց վախ «ուրիշից», եւ որքան վարակը տարածվեց, այս վախն առավել ամրապնդվեց:

«Դուրս գալով այս ճգնաժամից` պիտի հնարավորություն գտնենք նորից սկսելու, լուծելու հանրային առողջության նոր խնդիրները, վերականգնելու մեր կորցրած համայնքային զգացողությունը», - նշել է նա՝ հիշեցնելով, որ դրա համար լավագույնը կլինի, որ մարդիկ կարողանան վերջապես սկսեն նկատել այնպիսի անտեսված տարածքներ, ինչպիսիք են Հռոմի ու շատ այլ քաղաքների անմշակ կանաչ գոտիները»:

Անտոնիոն օրինակ է բերում Մյունխենի գարեջրի ավանդական այգիները, որտեղ մարդիկ բաց սեղանի շուրջը խմում եւ ուտում են: Այլ քաղաքներում դա կարող է իդեալական միջավայր ստեղծել ընկերությունում սոցիալական հեռավորության վրա շփվելու համար:

Վենետիկի մոտ գտնվող Սան Դոնա դի Պիավ քաղաքի փոխքաղաքապետ Դանիել Թերզարիոլն ասել է, որ նախատեսում են ավելի ֆունկցիոնալ եւ գեղեցիկ դարձնել հանրային տարածքները: Նրա խոսքով՝ այժմ ռեստորանների եւ բարերի տերերի միջեւ մրցակցություն է սկսվելու առավել հաճելի բացօթյա երեկույթներ կազմակերպելու առումով. նրանք պիտի մտածեն ամեն մանրուքի մասին՝ շարժական կահույքից մինչեւ գետնի դեկորները: Նա ասել է, որ քաղաքի վարչակազմն օժանդակելու է լավ գաղափարների իրականացմանը, «մանավանդ եթե դրանք լինեն վերականգնվող էներգիայով եւ ցածր բյուջեով»:

Անկախ նրանից՝ տարածքը կլինի բացօթյա, թե փակ՝ ռեստորաններում ու բարերում մարդիկ պետք է ունենան հեռավորություն պահելու հնարավորություն: Փոքր, մոդուլային սեղանները թույլ կտան արտակարգ դրության պահանջներին համապատասխանաբար վերադասավորելով՝ թույլատրելի ու նորովի հաճելի ինտերիեր ստանալ: Ուտելիս դիմակ կրելն անհնար է. ռեստորանների ու սրճարանների համար առաջարկվող լուծումներում գերակշռում են փոքր սեղանները՝ երկուսից չորս հոգու համար, հեռու-հեռու դրված բազկաթոռներով զրուցարանները, նուրբ ապակե միջնորմները, որ թե թափանցիկ են, թե հետաքրքիր գունային լուծումներով:

Իտալիայի հանգստի ու ժամանցի վայրերը վերաբացվում են նորացված լուծումներով: Դրանք, անշուշտ, անսովոր են տաքարյուն ու ակտիվորեն շփվող իտալացիների համար, սակայն վստահաբար գերադասելի են:

Շատերն են քննադատում այն լուծումները, որոնք հիմնված են առողջապահական անվտանգության սկզբունքների վրա, համարում են, որ անվտանգային լուծումները «սխալ» են ինտերիերի ձեւավորման տեսանկյունից, քանի որ հնարավորություն չեն տալիս վայելել միասին ճաշելու պահը: «Կարծես բանտարկյալ լինենք»,- սոցցանցերում դժգոհում են տեղացիները:

Ռեստորաններում հաճախորդների վստահությունը վերականգնելը նշանակում է բաց պահել խոհանոցը` մարդկանց ցույց տալով, որ իրենց սնունդը պատրաստվում է հիգիենայի ամենաբարձր չափանիշները պահելով: Անվտանգության այլ միջոցառումներ, հավանաբար, թվային լուծումներ կունենան՝ օն-լայն ամրագրումներ, պատվերների գրանցում, ընտրություն, խորհրդատվություն եւ այլն: Իտալական նորաստեղծ Dishcovery-ի (թարգմ.-ուտեստների բացահայտում) հարթակի համահիմնադիր Ջուլիանո Վիտան վստահ է, որ «թվային լուծումներում բում է լինելու». առցանց հարթակներն օգտագործվելու են ոչ միայն պատվեր վերցնելիս, այլեւ ռեստորանում ճաշելիս: «Ահա, օրինակ, սեփականատերը տպում է QR կոդ սեղանի վրա, եւ հաճախորդներն, այն իրենց հեռախոսով սքան անելով, կարող են ծանոթանալ ճաշացանկին», - ասել է նա:

Հնդկաստանում էլ քիչ-քիչ վերաբացվում են խանութներն ու հանրային տրանսպորտը. այստեղ էլ գերիշխում է տեսլականը, որ առավել արդյունավետ են լինելու բացօթյա տարածքները: «Մումբայի պես քաղաքներում մարդիկ արդեն երկու ամիս է՝ մնացել են փոքրիկ բնակարաններում», - ասել է Գոայի ռեստորանի սեփականատեր Շեֆալի Գանդին: Նա հավաստել է, որ սահմանափակումների հիշողությունը դեռ երկար կուղեկցի մարդկանց, եւ նրանք ակամա հաճույքի զգացողությունը կասոցացնեն բացօթյա տարածքի հետ: «Գործնական տեսանկյունից, այգիները նաեւ ավելի դյուրին են դարձնում նստելու խնդրի լուծումը եւ ավելի հեշտ սեղանները մաքրել-ախտահանելը»,- ասել է նա:

Վստահությունը՝ ճարտարապետության հիմքում

Վերջին շրջանում կատարված մի շարք հետազոտությունների տվյալներով՝ վստահությունը սոցիալական եւ տնտեսական վերականգնման հիմքն է լինելու: «Նորմալ կյանքին» վերադառնալու եւ հասարակական տարածքներն օգտագործելու համար մարդիկ պետք է ֆիզիկապես ապահով զգեն եւ վստահ լինեն, որ մյուսները նույնպես հոգ են տանում իրենց անվտանգության մասին:

Հնդկաստանի ոչ առեւտրային Observer հետազոտական հիմնադրամի տնօրեն Ադիթի Ռաթոյի խոսքով՝ վստահությունն այն բանալին է, որով կվերաբացվեն հասարակական եւ մասնավոր տարածքները: «Երբ խոսքը վերաբերում է ռեստորաններին, մարզադահլիճներին եւ թատրոններին, մարդիկ անհանգստացած են հիգիենայի պահպանմամբ. նրանք ուզում են իրենց ապահով զգալ»: Ռաթոն վստահ է, որ համավարակից հետո գործարարները պիտի սովորեն իրենց ծրագրերի, նախագծման աշխատանքների հիմքում դնել մարդկանց հոգեբանությունը:

Նախագծողների համայնքը ներգրավված է եւս մեկ խնդրում. շտապ լուծումների գտնել՝ օգնելու համար ոչ միայն սոցիալական կյանքը վերականգնելուն, այլեւ՝ հավասարակշռության բերելու մարդկանց հոգեկան առողջությունը:

Հեշտ չէ, բայց շատերը առցանց մարզադահլիճներ են այցելում: Ոմանք դա նախընտրում են, քանի որ իրենց երկրում դեռ չի թույլատրվում մարզադահլիճները վերաբացել, ոմանք էլ՝ չեն ուզում կորցնել մարզավիճակը, բայց եւ չեն ուզում վտանգել առողջությունը: Եվ թեպետ հիմա հարյուր հազարավոր մարզիչներ են առցանց աշխատում, շատերը վստահ են, որ ապագան առավել հարմար ու ապահով մարզասրահներինն է: «Միասին մարզվելուն, մարզիչի հետ աշխատանքին ոչինչ չի փոխարինի»,- հավաստել է Fitternity հարթակի հիմնադիր Նեհա Նոթվանին: Իր հեղինակած հարթակը օգնում է գտնել ազատ մարզասարքերով, ցնցուղներով ու պահարաններով մարզասրահ ցանկալի պահին:

Աշխարհի ավելի քան 80 երկրում մարզադահլիճներ նախագծող եւ կառուցող բրիտանական «Ֆրեյշն Ֆիթնես» ընկերության ղեկավար Բեն Հաքնի-Ուիլյամսը հավաստել է, որ ապագա մարզադահլիճները կունենան ոչ թե մեծ-մեծ սրահներ, այլ՝ բաժանված կլինեն բազմաթիվ հատվածների՝ հագեցած մոդուլային գործիքներով, սարքավորումներով: Այդպես յուրաքանչյուր մարդ մեկ սարքի վրա կարող է մենակ վարժություններ անել՝ պահպանելով ուրիշներից սոցիալական հեռավորություն:

«Ֆիթնեսի նոր ուղղությունները հաճախ արեւմտյան երկրներից են գնում են Ասիա,- ասել է Հաքնի-Ուիլյամսը,- օրինակ՝ բարձր ինտենսիվության ինտերվալով մարզումները, բարձր երաժշտություն լսելով մարզվելը: Բայց այս անգամ հակառակն է»: Նա նշել է, որ կորոնավիրուսի տարածումը սկսվել է Չինաստանից, եւ արեւմուտքում բավարար գիտելիք եւ տեղեկատվություն չունեն դրա բերած ճգնաժամը եւ հետեւանքները հաղթահարելու մասին. լուծումները, թերեւս, կրկին Արեւելքից է պետք սպասել:

«Եթե մի լավ բան դուրս է եկել այս տարօրինակ ժամանակներից,- ասել է Հաքնի-Ուիլյամսը,- այն է, որ սահմանափակումների ժամանակ մարդիկ սկսեցին գիտակցել, որ արդյունավետ աշխատելն ամեն օր մարզադահլիճում սարքերի վրա բարձրանալը չէ: Այգում վազելը կամ թեթեւ ռեժիմով վարժություններ անելը եւս կարող է բավական գործուն լինել առողջ մնալու համար»:

Այսպես, համավարակը մեզ ստիպել է վերակազմավորել մեր տարածքները, կարանտինը մեզ ժամանակ է տվել վերանայելու, թե ինչպիսին ենք ուզում լինի մեր հասարակական կյանքը: Եվ չնայած մենք թերևս պարբերաբար ստիպված լինենք հրաժեշտ տալ աշխույժ, մարդաշատ բարերին, թատրոններին եւ մարզադահլիճներին, որ շատ ենք սիրում, բայցեւ ունենք եզակի հնարավորություն`վերստին պատկերացնելու, թե ինչ է նշանակում համակեցությունը եւ պատկերելու-ստեղծելու մեր կեցավայրերը զրոյից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1947 դիտում

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար

Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում