Գերմանիայում աշխատող բժշկին գումար են առաջարկել, որ հայ հասարակության շրջանում խոսի ընդդեմ դիմակների և պատվաստանյութերի

Գերմանիայում աշխատող բժիշկ Տարոն Սարիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ առաջարկ է ստացել գումարի դիմաց հայ հասարակության շրջանում իրականացնելու ակցիա՝ դիմակների և պատվաստանյութերի անարդյունավետության վերաբերյալ։

«Առաջարկը եղել է գերմանացու կողմից, ով հաճախակի այցելում է Հայաստան։ Վերջինս տեղեկացրեց նաև, որ Հայաստանում բացվել է գրասենյակ, որտեղ մեծ լսարան ունեցող բժիշկներին տրամադրում են վերոհիշյալին վերաբերող «պետքական ինֆորմացիա"։ Նշեմ նաև, որ իմ հեռախոսի համարն իր մոտ "հայտնվել է" դեռևս իմ Հայաստանում գտնվելու ժամանակ՝ բժշկական փաստաթղթի թարգմանության հետ կապված։

Ցավոք ԴԵՌ չեմ կարող հրապարակել երկխոսությունը որպես փաստ, քանի որ դա գերմանական օրենքին՝ Datenschutz-ին դեմ է ու ես դրա համար պարտադիր պետք է ունենամ իր համաձայնությունը, որը ես բնականաբար չստացա։ Սակայն իրավունք ունեմ մեր նամակագրությունը տրամադրել իրավապահներին՝ քանզի այն պարունակում է հանրության առողջությանը պոտենցիալ վնաս պարունակող տարրեր։ Իրավապահների թույլտվությունից հետո սիրով կհրապարակեմ թե՛ երկխոսությունը, թե՛ տվյալ անձի անուն ազգանունը։

Ուզում եմ ասել հետևյալը. հատկապես այս շրջանում դիմակների անարդյունավետությունից խոսող բժիշկներին վերաբերվեք խիստ թերահավատորեն, քանզի նրանք կարող են լինել վերոհիշյալ գործարքի մեջ մտած պոտենցիալ ազգադավներ։ Բնականաբար չեմ ժխտում նաև էն հանգամանքը, որ կարող են լինել դիմակների անարդյունավետության մասին խոսող բժիշկներ, ովքեր զուտ արտահայտում են իրենց անձնական ու խիստ սուբյեկտիվ կարծիքը։

Դիմակների հսկայական քանակով սպառվելու հետևանքով ԱՀԿ֊ը հայտարարեց վերջիններիս անարդյունավետության մասին զուտ մեկ պատճառով. դա է՝ նվազեցնել արհեստականորեն կտրուկ աճ գրանցած պահանջարկը, որպեսզի բուժհաստատություններում ևս չգրանցվեր դիմակների դեֆիցիտ։ Դիմակների նոր քանակության արտադրությունից հետո ԱՀԿ֊ը վերանայեց սեփական կարծիքն ու աներկբայորեն հորդորեց. միանշանակ կրե՛լ դիմակ։

Դիմակների արդյունավետությունը կասկածի ենթակա չէ, քանզի ճիշտ դրված դիմակը ( պետք է անպայման ծածկի քիթը և բերանը) առաջին հերթին որոշ չափով կանխում է վիրուսի արտազատումը անսիմպտոմ վարակակիրների կողմից, ինչպես նաև որոշակիորեն կանխում է նաև վիրուսի թափանցումը առողջ մարդու շնչուղիներ։ Ուստի այս պարագայում դիմակ կրելը խրախուսվում է և նաև համարվում պարտադիր։

Ցավով եմ նշում էն հանգամանքը, որ որոշ անհատներ ամեն ինչից օգուտ քաղել են փորձում և պղտոր ջրում անգամ ձուկ են որսում՝ զբաղվելով դիմակների բիզնեսով ու անամոթաբար տասնապատկելով դիմակի ինքնարժեքը։ Միայն կասեմ մի բան. ԱՄՈԹ ՁԵԶ։ ԱՄՈԹ նաև այն ծախված կոլեգաներին, ովքեր ըստ իս սեփական հոգին անգամ մի քանի կոպեկի համար կծախեին և ծախել են՝ սեփական ծնողների, ընկերների, հայրենակիցների առողջության վրա թքած ունենալով»,- գրել է բժիշկը եւ ավելացրել.

«Վերջում կուզեմ նշել, որ Ձեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է Հայաստանում կատարվող վիճակի համար։ Ուրեմն հարգեք միմյանց ու հետևեք չափազանց հեշտ կատարելի ցուցումներին, որոնք ձեզ տրվում են ամեն պահ ու բազմիցս. հաճախակի լվացեք ձեռքերը, կրեք դիմակ՝ տնից դուրս գալուց և պահպանեք հեռավորություն այլ մարդկանց հետ, հակառակ դեպքում արդեն իսկ վտանգավոր իրավիճակը կդառնա անվերահսկելի ու կարժենա բազմաթիվ անմեղ կյանքեր ։ Նույն ցուցումներին անվերապահորեն հետևելու արդյունքում 83 միլիոն բնակչություն ունեցող Գերմանիայում այս պահին փաստացի վարակվածների թիվը ընդամենը 7000 է»։

Վերջում հորդորել է մտորել իր գրածների մասին եւ կոչ արել. «Մի՛ վտանգեք մեր սիրելիների կյանքն ու եղեք առողջ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20679 դիտում

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ

Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի

Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ

Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ

Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ

Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում

Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին

Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը