Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել ԱԱԾ-ում քննվող քրեական գործով. դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան այսօր տեղեկացրեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Արտյոմ Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն եւ ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար (38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-311-րդ հոդված):

Գրավոր հարցմամբ խնդրել էինք տեղեկություն տրամադրել այն մասին, թե ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված եւ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող քանի անձ կա, Գագիկ Խաչատրյանին նոր մեղադրանք առաջադրվել է թե ոչ, ինչ կարգավիճակ ունեն նրա որդիները եւ այլն:

Ի պատասխան մեր հարցերին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ հիշյալ քրեական գործը հարուցվել է 2019 թվականի փետրվարի 2-ին ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության հակառակ շահերին օգտագործելու կամ անձնական, խմբային կամ այլ շահագրգռվածությունից ելնելով` ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքերի առթիվ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Ըստ պատասխանի` 2020 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքները փոփոխելու, լրացնելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մասին: Այժմ նա որպես մեղադրյալ է ներգրավված եղբոր՝ վերոհիշյալ նույն հոդվածներով: Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Գուրգեն Խաչատրյանը եւս հետախուզվում է:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում համապատասխան հոդվածներով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ (այդ թվում`Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները): Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը լրացնել-չլրացնելու, որպես մեղադրյալ ներգրավված մյուս անձանց եւ մեր մնացած հարցերի մասին ԱԱԾ-ն տեղեկություն չի տրամադրել` նշելով. «Համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի, 201-րդ հոդվածի, ինչպես նաեւ`«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով`հայցվող մնացած տեղեկատվությունը նախաքննության այս փուլում չի կարող տրամադրվել`նկատի ունենալով նաեւ այն, որ կատարված կամ կատարման ենթակա քննչական գործողությունների, մեղադրանքի ծավալում ներառված փաստական տվյալների հրապարակումը կարող է խոչընդոտ հանդիսանալ քրեական գործի բնականոն ընթացքն ապահովելու տեսանկյունից»,- ասված է պատասխանում:

Նշենք, որ ապրիլ ամսին տարածած հաղորդագրությամբ ԱԱԾ-ն հայտնել է, որ բացահայտել է ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենի կողմից ՊԵԿ նախկին նախագահին վերջինիս որդիների օժանդակությամբ 2011 թվականին առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպք: Մեր տեղեկություններով՝ խոսքը «Մուլտի գրուպ կոնցերն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի մասին է, իսկ 2011 թվականին ՊԵԿ նախագահը եղել է Գագիկ Խաչատրյանը: Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 312-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը) եւ 38-190-րդ հոդվածով (փողերի լվացման օժանդակությունը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Մեղադրանքները անհիմն է որակում նաեւ Խաչատրյանների փաստաբանական թիմը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6192 դիտում

Երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի. վարչապետը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահի հետ

Կատարում ԱԽ քարտուղարն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի քայլերին

Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Իրանի նախագահ

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության սպան ինքնասպան է եղել

Օդի ջերմաստիճանը 3 մարզում կնվազի 8-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

Հայաստանն ու Գյումրին հաղթանակած դուք եք դարձնում. Շիրակի մարզպետն ընդունել է Քիշնևից վերադարձած ծանրորդներին

Տալլինում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին

«Վանանդ կաթ»-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Հաքան Ֆիդանը Քաթարում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ

Տալլինում եմ. մտածում եմ՝ ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ. պատասխանի մի տարբերակ կա. վարչապետ

Մայիսի 1-ից Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Ռուսաստանն ումի՞ց է ուղիղ բանակցությունների վերսկսման ազդանշանի սպասում՝ Վաշինգտոնի՞ց, թե՞ անմիջապես Կիևից

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը. տեսանյութ

Նոր օր, նոր մշակութային բացահայտումներ մեր ծրագրի փոքրիկ ճամփորդների կողմից. «Իմ քայլը» հիմնադրամ

Կամարիս գյուղի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել

ԱԳ նախարարի տեղակալն ու Չինաստանի նորանշանակ դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել

Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը

Համագյուղացու տնից 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է. տեսանյութ

Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. տեսանյութ

«Աշխարհի հայերի» միության նախաձեռնությամբ մայիսի 17-ին Վերին Արտաշատում կանցկացվի երաժշտական մրցույթ-փառատոն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները կեղծ են. ՊՆ մամուլի քարտուղար

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված, ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին

Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի

Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին

Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ

Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան

Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ