Երևան
12 °C
Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 քաղաքացիներն ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանն ասաց, որ նրանց վիճակը գնահատվել է բավարար. «Այնպիսի վիճակ էր, որ ստացիոնար բուժման կարիք այլեւս չկար, ուղղակի վերքերի մշակման, վիրակապ փոխելու գործ էր մնացել»: Երկու քաղաքացիները «Արմենիա» բ/կ-ից դուրս են գրվել տասն օր առաջ՝ մայիսի 25-ին:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ իրենց մոտ բուժում ստացած 3 քաղաքացիները եվս դուրս են գրվել. 2-ը՝ մոտ երկու շաբաթ, 1-ը՝ երեք օր առաջ:
Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում գրանցվել էր 2-րդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի, այդ թվում՝ վիրավորներից մեկին խնամողը: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է մի քանի քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում: Քրգործը հարուցվել է, մասնավորապես, սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու եւ զանգվածային անկարգությունների փաստերի առթիվ: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ էլ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:
Մեր զրույցում հանրային պաշտպան, փաստաբան Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործով Գավառի բնակիչներից եվս մեկին (անվտանգության նկատառումներից ելնելով՝ անունը չի նշվում,- խմբ.) մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 2-րդ կետով՝ բռնության գործադրմամբ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար. «Առաջադրված մեղադրանքում պաշտպանյալս իրեն մեղավոր չի ճանաչել, տվել է համապատասխան ցուցմունք՝ ներկայացնելով իր հիմնավորումները»,- ասաց Աղաջանյանը:
Ըստ մեղադրանքի՝ քաղաքացին նաեւ մուտք է գործել Գավառի հիվանդանոց, ինչը, սակայն, վերջինս հերքում է: Իսկ թե ինչ նպատակով է հիվանդանոցի տարածք գնացել, պաշտպանն այս պահին չցանկացավ մանրամասնել՝ ասելով, որ դա կհամարվի նախաքննական տվյալների հրապարակում, դրանից բացի, չունի իր պաշտպանյալի համաձայնությունը: Հարցին, թե ինչ է դրվել նրա մեղադրանքի հիմքում, Աղաջանյանը պատասխանեց, որ դա ավելի հստակ նախաքննության վերջում կերեւա, երբ գործի ողջ նյութերն իրենց տրամադրեն. «Համենայն դեպս, վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ կան բավարար հիմքեր, ինչն էլ մենք հերքել ենք»: Դիտարկմանը, որ մարզպետի խոսքով՝ հիվանդանոցի տարածքը տեսանկարահանվել է, եւ տեսանյութերը իրավապահներին են տրամադրվել, պաշտպանն ասաց, որ մինչ այս պահը որեւէ տեսագրություն իրենց ցույց չի տրվել:
Աղաջանյանի խոսքով՝ սկզբնական շրջանում իր պաշտպանյալն առերեսվել է գործով անցնող վկաներից մեկի հետ: Թե ինչի շուրջ է եղել առերեսումը, նա դարձյալ չմանրամասնեց՝ դա պայմանավորելով նախաքննական գաղտնիքով, միայն նշեց, որ դրանից հետո՝ արդեն շուրջ մեկ ամիս, իր պաշտպանյալի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվում:
Էդուարդ Աղաջանյանը պատմեց, որ մեղադրանք առաջադրելուց հետո իր պաշտպանյալը միջնորդություն էր ներկայացրել քննիչին՝ գրավը որպես խափանման միջոց կիրառելու համար, սակայն քննիչը միջնորդությունը մերժվել էր: Պաշտպանն այն բողոքարկել էր հսկող դատախազին, վերջինս եվս մերժել էր՝ հիմնավորմամբ, որ անձը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ. «Դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը կալանավորման միջնորդություն ներկայացրեց դատարան, եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, բավարարեց այն՝ կալանավորման որոշում կայացնելով»:
Պաշտպանական կողմն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել ինչպես դատարանի՝ կալանավորման, այնպես էլ քննիչի՝ գրավի միջնորդության մերժման որոշումների դեմ: Բողոքը դեռեւս չի քննվել:
Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից 25-ը՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, 1-ը՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու և սպանության փորձի համար, 3-ը՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, իսկ 1-ը՝ երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:
Սպանվածներից մեկը, ինչպես հայտնել ենք, Գավառի բնակիչ, ռազմական քննիչ Զոհրաբ Պարոնիկյանն է, մյուսը՝ Նորատուսի բնակիչ Վահե Ավետիսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների, Պարոնիկյանի հետ ազգակցական կապ ունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT