Ոչ մի հայ «Արարատ»-«Նոա» խաղի մեկնարկային կազմում. հայկական ֆուտբոլային աշխարհում թեժ քննարկումներ են

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունն անցած հանգստյան օրերին աչքի ընկավ մի դրվագով, որը թեժ քննարկման պատճառ դարձավ սոցիալական ցաներում: Երեկ՝ հունիսի 7-ին, ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի 21-րդ տուրի մրցանակային խմբի՝ 1-6-րդ տեղերի թիմերից 2-ի՝ «Արարատի» ու «Նոայի» միջեւ կայացած խաղի մեկնարկային կազմում չկար ոչ մի հայ խաղացող: Ֆուտբոլային հանրությունում այս թեմայով նույնիսկ կատակում են, որ խաղադաշտում միակ հայը գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանն էր:

Դեռ հանդիպումից առաջ, երբ մեկնարկային կազմերը նոր էին հայտնի դարձել, համացանցում քննարկում էր ծավալվել: Մի շարք ֆուտբոլիստներ, սպորատյին լրագրողներ, երկրպագուներ սկսեցին դժգոհություններ արտահայտել այս առիթով: ՀՀ հավաքականի ու «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը, որը մի շարք դեպքերում բարձրաձայնել է առաջնությունում հայ ֆուտբոլիստների պակասի խնդիրը, կրկին գրառում էր կատարել՝ նկատի ունենալով այս խաղի մեկնարկային կազմը. «Կոչ եմ անում ֆեդերացիային փոխել առաջնության անունը, օրինակ՝ դնել լեգեոներների առաջնություն»,- գրել էր նա:

Քննարկումներում կրկին բարձրացվել է հայկական թիմերում լեգեոներների թվի սահմանափակում մտցնելու հարցը: Այս մրցաշրջանում սահամնափակում արդեն գործում է: Ըստ դրա՝ հայտավորված 23 ֆուտբոլիստներից 7-ը պետք է հայ լինեն, սակայն հայկական ֆուտբոլային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ դա բավարար չեն համարում եւ ավելի խիստ սահմանափակումների անհրաժեշտություն են տեսում, որի արդյունքում խաղադաշտում կլինեն մեծ թվով հայեր: Նրանց կարծիքով՝ միայն այդպես հնարավոր կլինի ֆուտբոլիստեր ընտրել Հայաստանի ազգային հավաքականի համար:

Լեգեոներների թվի սահմանափակման դեմ կարծիքներ նույնպես կան ու նույնպես հիմնավորումներ ունեն: Մասնավորապես նշվում է այն, որ ներկա պահին հայ ֆուտբոլիստների քանակը բավարար չէ, որպեսզի բոլոր ակումբները կարողանան իրենց կազմերը նրանցով համալրել, անգամ եթե համաձայն լինեն զիջումների գնալ որակի հարցում, այսինքն՝ պատրաստ լինեն որակյալ լեգեոների եւ նրան փոքր-ինչ զիջոց հայի միջեւ ընտրություն կատարելիս նախապատվությունը տալ հային: Նշվում է նաեւ, որ, եթե լինեն այնպիսի հայ խաղացողներ, որոնք իսկապես կարող են կատարել իրենց առջեւ դրված առաջադրանքը, ապա այսօր էլ մարզիչները նրանց առավելություն կտան:

Նախորդ 20-րդ տուրում նմանատիպ դեպք նույնպես տեղի էր ունեցել: Այն ժամանակ, սակայն, խաղադաշտ դուրս եկած 2 թիմերի մեկնարկային կազմերում 1 հայ խաղացող կար: Խոսքը «Նոա»-«Ալաշկերտ» խաղի մասին է: Միակ հայ ֆուտբոլիստը մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել «Ալաշկերտի» կազմում. Տարոն Ոսկանյանն էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2808 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս