Երևան
12 °C
«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորումից հետո առաջին անգամ երեկ հարցաքննվել է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հովիկ Սուքիասյանը՝ նշելով, որ Առուստամյանը մանրամասն ցուցմունք է տվել, քննիչի բոլոր հարցերին՝ պատասխանել: Թե ինչի շուրջ է եղել բուն հարցաքննությունը, պաշտպանը չցանկացավ մանրամասնել՝ հղում անելով նախաքննության գաղտնիության սկզբունքին:
Հիշեցնենք՝ Առուստամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 312-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը) եւ 38-190-րդ հոդվածով (փողերի լվացման օժանդակությունը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ կալանքի տակ է գտնվում ապրիլի 25-ից:
Ըստ մեղադրանքի՝ Առուստամյանը 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք է տվել 2008-2014 թթ ՊԵԿ նախագահի, ապա՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին (խոսքը Գագիկ Խաչատրյանի մասին է,- խմբ.) ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու եւ այլ նպատակներով, իսկ այդ գումարների հանցավոր ծագումը թաքցնելու համար դրանք փոխանցվել են Գագիկ Խաչատրյանի որդիների մատնանշած եւ նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին. «Ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար վերջիններիս և Ս․Ա-ի միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 և 13.400.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Ս.Ա.-ին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել»,- ասված է դատախազության այսօր տարածած հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով հաղորդագրության այս վերջին հատվածին՝ մեր զրույցում Սեդրակ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանն ասաց, որ այս պահին էլ Խաչատրյան եղբայրները պատրաստ են գումարը՝ տոկոսներով հանդերձ, վերադարձնել. «Բայց քանի որ նրանց բոլոր գույքերը եւ դրամական միջոցները գտնվում են արգելանքի տակ, խոչընդոտ կա, եւ արդեն մեկ տարուց ավելի է՝ նրանք չեն կարողանում որեւէ գործարք կատարել այդ ուղղությամբ, այս պահին էլ մենք քննիչին ներկայացրել ենք պատրաստակամության վերաբերյալ փաստաթուղթ, բայց քանի որ գույքերը կալանքի տակ են, հնարավորություն չունեն որեւէ գումար տալու»: Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ դրանից առաջ էլ, երբ դեռ արգելանք չի եղել, գումարները չեն վերադարձվել, Սուքիասյանը պատասխանեց. «Փոխառության գումար է, տոկոսները, միեւնույն է, պտտվում են, իրենք տալու են, ինչքան էլ որ լինի, դրանից երբեք էլ չեն հրաժարվել, բայց դրանք քաղաքացիաիրավական հարաբերություններ են, մեկը մյուսին փող է տալիս, եւ պետությունը իրավունք չունի դրան միջամտելու, տոկոսները կստանաս թե չէ կամ երբ կստանաս, դա քո գործն է»: Պաշտպանի խոսքով՝ արգելանքի տակ են նաեւ Սեդրակ Առուստամյանի դրամական միջոցները, բանկային հաշիվները, ողջ գույքը: Հարցին՝ դրանց վրա արգելանք դնելու որոշումը բողոքարկե՞լ են, պաշտպանը պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը առայժմ չկա. «Այս պահին պետք չէ. ոչ գումար է հանելու, ոչ էլ, թող մնա, քննությունը կատարեն, տեսնենք՝ ինչ կստացվի»: Նշենք, որ ըստ դատախազության՝ մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար: ԱԱԾ քննչական դեպարտամենտից օրեր առաջ մեզ տեղեկացրել էին, որ հիշյալ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում են Գագիկ Խաչատրյանի երկու որդիները, որոնք նկատմամբ այժմ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը, եւ հայտարարված է հետախուզում: Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները որպես մեղադրյալ են ներգրավված առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն եւ ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
Մեր այն հարցին՝ փոխառության պայմանագրերը, որոնք, ըստ պաշտպանական կողմի, ուժի մեջ են, վարույթն իրականացնող մարմնին ներկայացրե՞լ են, Հովիկ Սուքիասյանը պատասխանեց. «Որոշ մասը իրենց տրամադրության տակ եղել է, բայց իրենք ասում են՝ դա ոչ թե փոխառության գումար է, այլ կաշառքի, փողերի լվացման, հիմա եթե իրենք չեն վստահում մեր ցուցմունքներին, նշանակում է՝ մնացած ամեն ինչ ավելորդ է»:
Դատախազության այսօրվա հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ միջոցներ են ձեռնարկվում կաշառքի առարկա հանդիսացած գումարի ծագման օրինականությունը ստուգելու ուղղությամբ՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Սեդրակ Առուստամյանը 2011թվականին 22․401․000 ԱՄՆ դոլար ունենալու հանգամանքը պայմանավորել է իր մայրական պապի կողմից «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելու, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիները» բերելու եւ 1987թ․տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքներով: Մեր զրույցում պաշտպանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է 1941 թվականին. «Այդ ժամանակ, երբ սովետական զորքերը ներխուժել են Պարսկաստան, Առուստամյանի պապը, որպես սովետական բանակի սպա, մասնակցել է ռազմական գործողություններին, իսկ դրանց ավարտից հետո՝ 1942 թվականին արդեն, մեկնել է Հայրենական պատերազմ, թե որտեղից բերված ոսկիներ են, արդեն ուրիշ խնդիր է, ինքը ցուցմունքում մանրամասնել է, հիմա իրենք հրապարակել են, թող իրենք էլ մանրամասնեն, բայց փաստ է, որ դրանք պապի ոսկիներն են եղել, նա մեծ քանակությամբ ոսկիներ է բերել Պարսկաստանից, որոնք էլ հետագայում արդեն Առուստամյանը գումարի է վերածել»:
Նշենք, որ հունիսի 2-ին պաշտպանը Վճռաբեկ դատարանին է բողոքարկել Առուստամյանի կալանավորման որոշումը: Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը, դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժել էր իր բողոքը՝ նույն այդ որոշման դեմ. «Փաստարկների մեկնաբանության խնդիր է. մեր իրավական մոտեցումները այլ են, դատարաններինը՝ այլ, ամեն դեպքում, իր որոշման հիմքում Վերաքննիչ դատարանը խոչընդոտելու ռիսկն է անփոփոխ թողել»,- ասաց Հովիկ Սուքիասյանը՝ հավելելով, որ այսօր նաեւ քննիչին է մի միջնորդություն ներկայացրել: Թե կոնկրետ ինչ բովանդակությամբ, պաշտպանն առայժմ չցանկացավ բացահայտել:
Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը մեղադրյալի կարգավիճակ ունի եւս երկու քրեական գործով, որոնցով դարձյալ մեղադրանքը չի ընդունում. Հյուսիս-հարավ ավտոճանապարհի չարաշահումների գործով նրան մեղադրանք է առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու եւ փողերի լվացման համար: Մեկ այլ գործով էլ, որն արդեն դատարանում է, նա մեղադրվում է այն բանի համար, որ Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2, 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու համար իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, շարունակել է այդ շինության կառուցումը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, որից հետո նորակիչներին տրվում է արձակուրդ
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT