Մենք չենք ներքաշվելու որեւէ քաղաքական մանիպուլյացիայի մեջ․ «Ռեստորանների հայկական միության» գործադիր տնօրեն

Ռեստորանային ոլորտն այն ոլորտներից է, որն ամենաշատն է տուժել կորոնավիրուսի տարածման հետեւանքով ստեղծված իրավիճակից: Բանն այն է, որ պարետի սահմանած որոշմամբ՝ արգելվում է 5 եւ ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը։ Այս որոշումը, սակայն, չի խանգարում որոշ ռեստորանների ընդհատակյա հարսանիքներ կազմակերպել:

Ընդհատակյա հարսանիքների մասին ահազանգել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրա հետեւանքով վարակվելու ու մահվան դեպքեր են արձանագրվել: 

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել «Ռեստորանների հայկական միության» գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը։

- Պարո՛ն Գեւորգյան, վերջին օրերին ռեստորաններում ընդհատակյա միջոցառումներ կազմակերպելու դեպքեր են բացահայտվում։ Ռեստորանատերերը պարետի որոշումները հաշվի չե՞ն առնում։

- Նախ ասեմ, որ «Ռեստորանների հայկական միություն»-ը միավորում է 300-ից ավելի ռեստորան-սրճարանների, հիմնականում՝ Երեւանում եւ մոտակա մարզերում։ Մեր միության անդամների հետ կապված կարող ենք միանշանակ ասել, որ այդպիսի իրավիճակ չի եղել։ Միության անդամ բոլոր ռեստորանները հնարավորինս խստորեն պահպանում են կանոնները։

Իհարկե, քանի որ սա նոր իրավիճակ է, եւ ոչ ոք սրա միջով չէր անցել, գուցե եղած լինեն սեղանների միջեւ հեռավորության փոքր տարբերության խնդիրներ։ Ռեստորաններից որոշները պարետի որոշմամբ փակվել են 24 ժամով։ Բայց ինչ վերաբերում է միջոցառման անցկացմանը, մենք կարծում ենք, որ դա արդեն ոչ թե փոքր թերացում է, այլ միտումնավոր։ Այդտեղ արդեն խոսքը վերաբերում է հանրային առողջությանը, եւ մենք հասկանում ենք, որ 100-200, թեկուզ 50 անձանցով միջոցառում անցկացնելը հղի է բազմապատիկ վատ հետեւանքներով։ Ի սկզբանե մենք կոչ ենք արել հետեւել պարետի ցուցումներին։ Մեր միության որեւէ անդամ երբեք այդպիսի քայլ չի անի, մենք լիովին հասկանում ենք, որ սա մեր պետությունն է, եւ մեր պետության մեջ բոլորս մեր պատասխանատվությունն ունենք։

- Իսկ դժգոհությունների եւ բողոքների հետ որքանո՞վ է առնչվում ձեր միությունը։

- Մայիսի 20-ին Կառավարության շենքի դիմաց ցույց էին արել, սակայն մենք որեւէ մեկնաբանություն չենք տվել այդ մասնակիցների եւ նրանց պահանջների վերաբերյալ, բայց այստեղ հոլովվում է մեր անունը՝ որպես ռեստորանային բիզնեսի։ Մի քանի լրատվամիջոց էլ գրեցին, թե ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներն ուզում են բողոքի ակցիա իրականացնել։ Մենք ուզում ենք ասել, որ որեւէ առնչություն չունենք այդ մարդկանց հետ եւ պահանջում ենք, որ դադարեն շահարկել «ռեստորանային ոլորտ» հասկացությունը։ Փորձում են ակցիաների ժամանակ այնպես ներկայացնել, թե ռեստորանային ոլորտի գերակշիռ մասն է խնդիրներ բարձրացնում, բայց դա բացարձակապես այդպես չէ։ Մեր միության որեւէ անդամ դրա հետ կապված չէ։ Եթե անկեղծ լինենք, Երեւանում մենք շուկայի բավականին մեծ մասն ենք զբաղեցնում։

Իսկ այդտեղ խոսքը հիմնականում հարսանյաց սրահներ ունեցողների, այդ սրահներում երգող-նվագող մարդկանց մասին է։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ պետք չէ փորձել ներգրավվել մի ոլորտ, որն ինքն այդ մասին չի խոսում։ Հասկանում ենք, որ կան փոքր ուժեր, որոնք փորձում են ինչ-որ քաղաքական նպատակներ հետապնդել, բայց մենք որեւէ ձեւով չենք ներքաշվելու որեւէ քաղաքական մանիպուլյացիայի մեջ։ Հարցազրույցներն էլ, եթե նայեք, կտեսնեք, որ այդտեղ նորմալ գործող ռեստորանատեր չկար, որ ասեր՝ ես միացել եմ ակցիային։ Եղել են հարսանյաց սրահի 1-2 սեփականատեր, տեխնիկա տրամադրողներ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ։

- Այսինքն՝ «Ռեստորանների հայկական միություն»-ը ըմբռնումո՞վ է մոտենում Կառավարության կողմից իրականացվող հակահամաճարակային քայլերին։

- Միանշանակ, մարտի 16-ին, երբ արտակարգ դրություն մտցվեց, սակայն սահմանափակումների վերաբերյալ որոշում չկար, մեր միության անդամներն արդեն սանիտարահիգիենիկ կանոնները պահպանում էին։ Մենք միշտ եղել ենք կառուցողական երկխոսության մեջ։ Նույնիսկ Կառավարության ընդունած միջոցառումների վերաբերյալ նախապես առաջարկություններ ենք արել։ Ելնելով մեր պետության հնարավորություններից՝ այդ առաջարկների մի մասը մասնակիորեն ընդունվել է, մի մասը չի ընդունվել։ Մենք մեր կարծիքը հայտնել ենք, որ, ամեն դեպքում, մեր ոլորտը ամենածանր խոցված ոլորտներից է։ Շատ լավ է, որ Հայաստանում կան բիզնեսներ, որոնք որոշ կորուստներ են կրել միայն շահույթից, բայց մենք ոչ թե շահույթ չունենք, այլ բացասական բալանսով ենք հիմա աշխատում։ Հասկանալի է, հաճախորդների քանակը շատ քիչ է։ Շրջանառությունը 90 տոկոսով նվազել է։

Հանրային սննդի ոլորտի ձեռնարկությունների տարեկան շրջանառության մեծ մասը եկել է զբոսաշրջությունից։ Օրինակ՝ անցած տարի զբոսաշրջիկները մոտավորապես 1.5 մլրդ դոլար են ծախսել Հայաստանում, որից մոտավորապես 250-300 մլն դոլարը մեր ոլորտում ծախսված գումարն է։ Խոսքը բավականին զգալի գումարի մասին է, ամեն տարի մենք վերելքի տենդենց ունեինք, ու հիմա, բնականաբար, դա զրոյացված է։ Մնում են տեղի հաճախորդները եւ առաքման ծառայությունը։ Մի քանի ընկերություն, որոնք ունեցել են արդեն իսկ աշխատող առաքման ծառայություն, բնական է, որ այս պարագայում իրենք ուղղակի դա ընդլայնել են։

- Ռեստորանային ոլորտը հիմնականում Կառավարության աջակցության ո՞ր միջոցառումներից է օգտվել։

- Իհարկե, մենք փորձում էինք հասնել նրան, որ զբոսաշրջության եւ հանրային սննդի ոլորտների վերաբերյալ առանձին միջոցառում լինի, որը կունենար մի քանի քայլեր, այդպիսի նախագիծ կար, սակայն այն չի հաստատվել եւ այս պահին կանգնած է։ Մեր գործընկերները հիմնականում 3-րդ միջոցառումից են օգտվել։ Կառավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ ենք ունեցել։ Կան հարցեր, որտեղ մենք այլ կարծիք ունենք, բայց մոտեցումը արդեն իսկ ողջունելի է, այսինքն՝ երբ մեր պետությունը շփվում է ոլորտի հետ եւ փորձում է լուծումներ գտնել, դա եւս ձեռքբերում է, որը չենք կարող չասել՝ 2018 թվականից ստեղծված իրադրությամբ է պայմանավորված։ Մեր ընկերությունները ներկայացնում են Հայաստանի լավագույն ռեստորանները եւ սրճարանները։ Իմ կարծիքով՝ եթե ոլորտում գրանցված անկման պատճառով, օրինակ, աշնան վերջին ռեստորաններ սկսեն փակվել, թող անհամեստ չհնչի, բայց մեր միության մեջ ներառված ընկերությունները չեն փակվի։

Լուսանկարը՝ Մեդիամաքսի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3898 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին