Երևան
12 °C
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ փորձ է արել պարզաբանել իր դիրքորոշումը անախտանիշ մարդկանց վարակի տարածման հավանական ծավալների մասին՝ ընդգծելով, որ շատ բան այս առումով մնում է անհայտ. հաղորդում է The Washington post պարբերականը:
Երկուշաբթի ԱՀԿ-ի Նոր հիվանդությունների եւ կենդանիների հետ կապի բաժանմունքի վարիչ Մարիա վան Կերխովեն նշել էր, որ կորոնավիրուսի անախտանիշ վարակակիրների վարակի փոխանցումը «շատ հազվադեպ» է, իսկ այս հայտարարության տարընկալումները անվանել էր «սխալմունք»: Կերխովեի հայտարարության շուրջ երկու օր է՝ բուռն գիտական բանավեճեր են ընթանում՝ ընդգրկելով բժշկագետների ու հետազոտողների նոր խմբեր եւ մնալով հանրության ուշադրության կենտրոնում:

Այս քննարկումների արդյունքներից է կախված, թե ինչպես կշարունակվեն կամ ինչ փոփոխությունների կենթարկվեն ողջ հանրությանը պարտադրվող դիմակների կրման եւ սոցիալական հեռավորություն պահելու պահանջների երկարաձգումը, դպրոցների ու մանկապարտեզների վերաբացումը, տնտեսության ամբողջական գործարկումը:
ԱՀԿ-ն դեռ որեւէ որոշակի պատասխան չի տվել այս հարցերին՝ կրկնելով, որ վարակի մասին շատ բան դեռ չգիտենք: Իր հաղորդագրության մեջ կազմակերպությունը նշում է՝ որքան հեշտ է քաղաքականացնել ամիսների պայքարը համավարակի դեմ:
Այս հակասական ընկալումներն անվանելով «թյուրիմացություն»՝ Մարիա վան Կերկովեն երեկ բացատրել է, որ երկուշաբթի օրվա ասուլիսում ինքը փորձել է պատասխանել լրագրողի հարցին՝ նշելով, որ «անախտանիշ վարակակիրների վարակի փոխանցումը շատ հազվադեպ է»:
«Ես չեմ խոսել ԱՀԿ-ի քաղաքականության մասին կամ որեւէ նման բան,- ասել է նա:- Մենք գիտենք, որ վարակն առանց ախտանիշների կրող որոշ մարդիկ կարող են փոխանցել վիրուսը»:
«ԱՀԿ-ի դիրքորոշումը չէր՝ ասել, որ որդեգրվում է նոր կամ այլ քաղաքականություն»,- ավելացրել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մայք Ռայանը:- Այս վիրուսի մասին դեռ շատ բան անհայտ է, եւ դեռեւս շատ բան անհայտ է դրա փոխանցման դինամիկայի մասին»:

«Անախտանիշ փոխանցում» տեղի է ունենում, սակայն ոչ ոք հաստատ չգիտի, թե որքան հաճախ, քանի որ վարակվածներից շատերն էլ ախտանիշ չեն ունենում, եւ բաց է մնում այս՝ փոխանցման ծավալի մասին հարցը:
Որոշ երկրներ, որ օգտագործում են կոնտակտավորների հետագիծը՝ վարակի փոխանցման հետ հետադարձ աշխատանք կատարելու համար, ինչպես նշել են ԱՀԿ պաշտոնյաները, անախտանիշ շատ վարակակիր չեն գտնում: Միեւնույն ժամանակ, երեկ նրանք խոստովանել են, որ որոշ մոդելներով ուսումնասիրելիս կարելի է եզրահանգել, որ վարակի փոխանցման 41 տոկոսը կարող է պայմանավորված լինել անախտանիշ մարդկանցով:
Ի հավելումն այս խառնաշփոթի՝ քննարկվում է, թե ինչ ասել է «անախտանիշ». որոշ վարակակիրներ ապաքինվում են առանց ախտանիշներ ունենալու, այլք ախտանիշներ են ունենում վարակվելուց օրեր անց՝ տարածելով վարակը նախքան իրենց մոտ ախտանշանների երեւան գալը: Վերջիններիս առաջարկվում է կոչել նախասիմպտոմային դեպքեր:
Հարցն առավել բարդանում է, քանի որ որոշ մարդկանց մոտ ախտանիշները բավական մեղմ են լինում կամ դրսեւորվում են ավելի քիչ սպասված ձեւերով՝ լուծ կամ մկանային ցավ եւ ոչ թե դասական ջերմության բարձրացում ու հազ: Այս դեպքերում մարդիկ նույնիսկ չեն կապում դա կորոնավիրուսի հետ:
«Իրական խառնաշփոթ է: Չգիտեմ, թե ինչու են նրանք ասում, որ անախտանիշներից փոխանցումը շատ հազվադեպ է, երբ ճշմարտությունն այն է, որ մենք պարզապես չգիտենք, թե որքան հաճախ է դա,- ասել է Scripps Research-ի մոլեկուլային բժշկության պրոֆեսոր Էրիկ Թոփոլը:- Եվ դա չի փոխում մեր պատկերացումն այս վարակի մասին. այն շատ հեշտ փոխանցվող է, եւ դրա դեմ շատ դժվար է պայքարել»:
Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի հետ կապված այս անորոշությունը հանրությանը հաղորդելը բավական դժվար է, քանի որ բոլորը նոր տվյալների են սպասում՝ համավարակի նկատմամբ դիրքորոշումները ճշգրտելու համար: Այս հարցը շատ կարեւոր է, քանի որ բոլոր կառավարություններն իրենց երկրների բոլոր քաղաքացիներին հորդորում են մտածել, թե վարակակիր են իրենք եւ վարակակիր են դիմացինները:
Անախտանիշների վարակի փոխանցման «շատ հազվադեպ» լինելու հայտարարությունը քննադատել են մի խումբ գիտնականներ՝ նշելով, որ ԱՀԿ-ին պետք է պատասխանատվության ենթարկել՝ նման բանի մասին «այդքան հստակ խոսելու» համար, քանի որ այն կարող է ոչնչացնել նախազգուշական միջոցներ ձեռնարկելու եւ դրանց հետեւելու հանրության պատրաստակամությունը:
«Թող այս քննարկումն անեն լեզվաբանները, քանի որ վարակաբանների համար գործնական առումով տարբերություն չկա՝ ումից են վարակվել այս մարդիկ՝ նրանցից, ով ախտանիշ չունի, թե նրանցից, որ դե՛ռ ախտանիշ չունի: Իրականում հիվանդության վաղ փուլում այդ երկուսը նույն պատկերն ունեն»,- ասել է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկոյի համալսարանի վարակիչ հիվանդությունների մասնագետ Մոնիկա Գանդին:
Գիտնականների մի այլ խումբ իր աջակցությունն է հայտնել ԱՀԿ-ին՝ ընդգծելով գիտական նրբերանգ հաղորդելու դժվարությունը: «Հաշվի առնենք, որ ԱՀԿ աշխատակազմը ... հունվար ամսվա սկզբից վազքի մեջ է՝ ամեն օր ճեպազրույցներ տալով եւ աջակցելով երկրներին, որ ամեն առումով կրակի տակ են,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Էդինբուրգի համալսարանի հանրային առողջապահության ոլորտի փորձագետ Դեվի Սրիդարը,- նրանք պետք է որ սպառված լինեն բոլորիս պես եւ որոշակի աջակցության կարիք ունենան»:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի՝ CDC-ի խոսնակ Սքոթ Պաուլին երեկ կրկնել է դիմակներ կրելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը: «Մենք գիտենք, որ առանց ախտանիշների որոշ մարդիկ կարող են տարածել վարակը: Այդ իսկ պատճառով այնպիսի միջոցառումներ, ինչպիսին հասարակության մեջ դեմքը մի կտոր կտորով ծածկելն է, բավական կարեւոր են»:

Մասնագետները նշում են, որ դեռեւս պարզ չէ, թե ինչպես կարող է տեղի ունենալ անախտանիշներից վարակի փոխանցում: Նշաններ ունեցող մարդկանց հազալու կամ փռշտալու դեպքում օդում անհամար կաթիլներ են հայտնվում, որ վարակիչ են: Ախտանիշ ունեցողները, թերեւս, վարակում են բարձր խոսելիս, երգելիս, բղավելիս:
«Այսքան անհայտությունն անհանգստացնում է ինձ: Եթե մենք՝ որպես առողջապահության ոլորտի փորձագետներ, գերագնահատում ենք անախտանիշներից փոխանցումը՝ դա դնելով մեր քաղաքականության առանցքում, ապա դա կարող է շրջվել եւ կծել մեզ»,- ասել է Բլումբերգի Ջոն Հոփկինսի հանրային առողջության անվտանգության կենտրոնի համաճարակաբան Ջենիֆեր Նուզոն: «Մենք ասում ենք, որ մարդիկ դիմակներ կրեն, քանի որ, օրինակ, հավատում ենք, որ դա կարող է կանխել վարակների մի մասը: Միեւնույն ժամանակ, մենք պետք է զգույշ լինենք, որ բացարձակ ճշմարտություններ չհայտարարենք, այլ ասենք մարդկանց, որ սպասում ենք ավելի շատ ուսումնասիրությունների»: Մասնագետները նշում են, որ դիմակները նվազագույնը թույլ չեն տալիս, որ մարդն աղտոտ ձեռքերով դիպչի քթին կամ բերանին:
Ամփոփենք. բազմաթիվ քննադատությունների ու քննարկումների առիթ դարձած հարցի պատասխանում չի ասվել, որ անախտանիշ վարակակիրները փոխանցող չեն. Վան Կերկովեն ասել է, որ որոշ երկրներում շփման հետագծի նախնական չհրապարակված տվյալները ենթադրում են, որ դա ավելի հազվադեպ է, քան կարծում էին: Նա հղում է կատարել մի փաստաթղթի, որ 100 մարդու նմուշի հետազոտության արդյունք է. անկասկած, հետազոտության նման ծավալը համաշխարհային վարակի դեմ պայքարի ռազմավարության փոփոխության հիմքում դրվել չի կարող: Անշրջանցելի խնդիր է նաեւ այն, որ անախտանիշ եւ ախտանիշներով վարակակիրների միջեւ տարբերությունները երբեմն անտեսանելիության աստիճան փոքր են, ըստ այդմ՝ դժվար է հստակ անցկացնել վտանգավորության եզրագիծը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT