Երևան
12 °C
ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, հունիսի 9-ին մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության:
Այս հայցով Քոչարյանը պահանջում էր որևէ կերպ չսահմանափակել իր տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները՝ այդպիսով վերացնելով իրավունքի խախտումը:
Դատական տեղեկատվական համակարգից ՀԺ-ն տեղեկացավ, որ դատարանը հայցը վարույթ չի ընդունել այն պատճառաբանությամբ, որ տեսակությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա արգելք դնելու որոշումների օրինականության նկատմամբ վերահսկողությունը ենթակա է իրականացման ոչ թե վարչական, այլ քրեադատավարական կարգով:
Դատարանը նախ հիշեցրել է, որ տվյալ դեպքում արգելանքը դրվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ քննիչի 28.07.2018 թվականի որոշմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ, 55-րդ հոդվածների, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածների հիման: Նույն որոշման համաձայն՝ դրա կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ՔԿՎ «Երևան -Կենտրոն» ՔԿ հիմնարկի վարչակազմին: Այնուհետև քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ քննիչի մի քանի որոշումներով օրենքով սահմանված կարգով կիրառված սահմանափակումները մասնակի վերացվել են, ինչի հիման վրա «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից չի թույլատրվել կալանավորված անձ Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունն ու հեռախոսային խոսակցությունները Սեդրակ Քոչարյանի հետ. «Սույն դեպքում, ըստ էության, վիճարկվում է վերոհիշյալ որոշումների հիման վրա «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունները՝ կապված քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ քննիչի որոշման հիման վրա Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի տեսակցությունն ու հեռախոսային խոսակցությունները արգելելու հետ: Նման պայմաններում այդ գործողությունների օրինականության նկատմամբ վերահսկողությունը նույնպես ենթակա է իրականացման քրեադատավարական կարգով»,-գտել է դատարանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի հատուկ վարույթներ բաժնով նույնպես նախատեսված չէ քրեակատարողական հիմնարկների վարչակազմի գործողությունների օրինականության ստուգման գործերի քննություն՝ կապված քրեկան վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա վարչակազմի կողմից կատարվող գործողությունների հետ:
Նշենք, որ որոշումը օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց հինգ օր հետո եւ նույն ժամկետում էլ կարող է բողոքարկվել Վարչական վերաքննիչ դատարան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT