Երևան
12 °C
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դեռեւս չի որոշել՝ կմասնակցի՞ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին, թե՝ ոչ։ Ասում է՝ ժամանակ դեռ կա՝ որոշում կայացնելու համար: Դեռ կսպասի։ Ավելի վաղ Հայրապետյանը չէր բացառել, որ մրցույթ հայտարարվելու դեպքում ինքը կառաջադրի իր թեկնածությունը, բայց եւ չէր հաստատել՝ մատնացույց անելով դրան խանգարող մի շարք հանգամանքներ, որոնց մասին. ըստ էության, այսօր էլ խոսեց:
Հայրապետյանը թողել էր զբաղեցրած պաշտոնը, քանի որ նրան մեղադրում էին դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ։
Նշենք, որ ՀՊՏՀ-ում հունիսի 11-ից սկսվել է ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի համար դիմումների ընդունումը, որը կտեւի մինչեւ հուլիսի 10-ը։ Մինչ մրցույթ հայտարարվելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով Հայրապետյանին ռեկտորի պաշտոնում փոխարինած Դիանա Գալոյանին ազատման դիմում ներկայացնելու կոչ էր հղել։ Գալոյանի շուրջ ստեղծված աղմուկի պատճառը եւս դոկտորական աշխատանքում գրագողությունն էր։
«Մի կողմից ուսանողությունն ինձ անընդհատ գրում է, հորդորում, որ մասնակցեմ մրցույթին, մյուս կողմից գործընթացն այն ձեւով, որ հիմա կազմակերպվում է, անհասկանալի է եւ որեւէ տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել»,- մեզ հետ զրույցում նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ անընդունելի է՝ հին կազմակերպաիրավական ձեւով մրցույթ հայտարարելը։
Նրա խոսքով՝ դեռեւս մեկ տարի առաջ սկսվել էին աշխատանքները ՀՊՏՀ-ն հիմնադրամի վերակազմավորելու եւ նոր կանոնադրություն մշակելու ուղղությամբ։ Մի քանի ամիս շարունակ կատարվել է լայնածավալ աշխատանք, պատրաստի փաթեթը ներկայացվել է բուհի կառավարման խորհրդի քննարկմանը, այնուհետեւ՝ ԿԳՄՍ նախարարություն։ Այնտեղ համապատասխան բաժինը աշխատել է այդ ուղղությամբ, սակայն այսօր փաստացի բուհը հիմնադրամի չի վերածվել, մրցույթն էլ հին կազմակերպաիրավական ձեւով եւ խորհրդով է հայտարարվում։
Նախկին ռեկտորի պաշտոնակատարը մտահոգություն հայտնեց, թե այդքան աշխատանքը ջուրն է լցվում, այն դեպքում, երբ աշխատանքային ռեսուրսները մոբիլիզացվել են այդ նպատակով, մարդիկ դրա համար ստացել են աշխատավարձ, որն էլ տրվել է ուսանողների վճարած վարձերի հաշվին։
«Հիմա ինձ մոտ ստեղծվում է տպավորություն, որ հիմնադրամով եւ նոր կանոնադրությամբ, նոր կազմով մրցույթ հայտարարելը որոշ խմբերին ձեռնտու չէ, ես այլ բացատրություն չունեմ»,- ընդգծեց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ հիմնադրամ դառնալու դեպքում՝ ենթադրվում է համալսարանի ավելի ազատ գործունեություն, այն կստանա ձեռնարկատիրական գործունեության ավելի մեծ հնարավորություններ։ Կձեւավորվեր նոր հոգաբարձուների խորհուրդ, ռեկտորի ընտրության դեպքում կհանվեր դոկտոր-պրոֆեսոր լինելու անհրաժեշտությունը։
Հայրապետյանը, լինելով դոկտոր պրոֆեսոր, սխալ է համարում համալսարանի կառավարչի ընտրության համար այս պահանջը։
Նա անդրադարձավ նաեւ նախարարի ուղիղ եթերին, որի ժամանակ ռեկտորի պաշտոնակատար Գալոյանին պաշտոնից հրաժարվելու կոչ արվեց։
Ընդգծեց, որ այն ժամանակ, երբ, իր խոսքով, կեղծ մեղադրանքն էին հնչեցնում իր հասցեին, նախարարն ասում էր, թե արժեքային հարց է, գրագողությունն անընդունելի է, այս դեպքում ոչ թե ընդունում է, որ կա խնդիր, այլ ասում, թե բամբասանքներից խուսափելու համար՝ պետք է հրաժարվի պաշտոնից։
«Այս տեսակի ակնհայտ տարբերակված մոտեցումն արդեն հուշում է, որ կա որոշակի շահերի խնդիր, որի մասին չի խոսվում»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ խնդիր չունի ո´չ նախարարի, ո´չ փոխնախարարի, ո´չ էլ Գալոյանի հետ, սակայն այսքան տարբերակված մոտեցումը հենց հովանավորչության մասին է խոսում։
Ինչ վերաբերում է հարցն իրավական տիրույթ տեղափոխելուն՝ այն թույլ մանիպուլյացիա է որակում, քանի որ հովանավորչության հարցը քրեական օրենսգրքով չէ, որ պետք է լուծվի։
Հիշեցնենք որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում որոշվել է քրեական գործ չհարուցել ԿԳՄՍ նախարարի հաղորդման հիման վրա՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Հաղորդման առիթը բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի այն հայտարարությունն էր, թե Գալոյանի ատենախոսության մեջ առկա են ակնհայտ արտագրություններ եւ նա շարունակում է պաշտոնավարել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հովանավորության շնորհիվ։
Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորի պաշտոնակատարի՝ բուհին հիմնադրամի կարգավիճակ տալու գործընթացի վերաբերյալ առաջ քաշած հարցադրումների առնչությամբ մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ԿԳՄՍ նախարարությունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՂազախստանում թմրանյութերի շրջանառության համար պատիժը կխստացվի. ցմահ ազատազրկում ևս նախատեսված է
Crocus City Hall-ի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել
Շվեդիան 27 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ՀՕՊ համակարգերի ձեռք բերման համար
Բնական հրավառություն Նորվեգիայում. լուսանկարներ
Լցանավերի վթարի հետևանքով Սև ծով է հոսել մոտ 2,4 տոննա նավթամթերք
Հացահատիկ Ուկրաինայից. Զելենսկին հայտնել է Սիրիային օգնելու ծրագրի մասին
Տեսա՝ խանութը դատարկ է. «222 Lava»-ի գովազդած «Full Size»-ը ապրանքները չի առաքել և հայտնել, որ դրանք չկան
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում. հրապարակվել է դասակարգման աղյուսակը
18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ
Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Ֆիդանը՝ Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին
Չեռնոգորիայի բնակիչը բարում վիճաբանությունից հետո կրակ է բացել. 12 մարդ է սպանվել, նրանց թվում երեխաներ կան
Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա
Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել
Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները
Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն
Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը
Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել
Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը
Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման
Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա
Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին
Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր
Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ
Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ
Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց
Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր
Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում
Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ
Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել
Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված
Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ
Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա
Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT