Երևան
12 °C
Ամփոփելով Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվություն տալու հարցով իր միջնորդության քննարկումը՝ քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով:
Ասաց, որ քաջ գիտակցում է նախաձեռնված գործի նշանակությունը: «Ելույթներում հիմնականում, եթե ոչ՝ ամբողջապես, քաղաքական էմոցիոնալ խոսք հնչեց եւ, ենթադրում եմ, որ դրանով փորձ արվեց, որ ես համարժեք պատասխաններ ներկայացնեմ, բայց ես հազարերորդ անգամ պետք է կրկնեմ՝ իմ մասնագիտական էթիկան թույլ չի տալիս գնալ այդ գայթակղության հետեւից»,- հայտարարեց Դավթյանը:
Չնայած դրան՝ նա ընդունեց, որ տեղի ունեցող գործընթացը ավելի շատ քաղաքական է:
«Եվ երեկ, այսօր, վաղը որ դատախազն էլ գա նման նախաձեռնությամբ, դահլիճի որեւէ կողմից հնչելու է քաղաքական հետապնդում խիստ սուբյեկտիվ գնահատականը, բայց, միեւնույն է, կոնկրետ ես իմ անունից եմ ասում՝ ես գործելու եմ օրենքով սահմանված կարգով, իսկ օրենքի պահանջը հետեւյալն է՝ օրենքի առաջ պատասխանատու են բոլորը, եւ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է քրեական պատասխանատվության»,- ընդգծեց գլխավոր դատախազը:
Այնուհետեւ անդրադառնալով մասնավորապես Նաիրա Զոհրաբյանի ելույթին՝ դատախազն ասաց՝ ցավում է, որ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի վիրավորախառն վարքագիծը ավանդույթ է, ուստի ե՛ւ նա, ե՛ւ նրա գործընկերները սրա մասին պետք է մտածեն:
Խոսեց նաեւ Զոհրաբյանի ելույթի այն հատվածի մասին, որտեղ նա պնդում էր, թե իր հեռախոսը գաղտնալսվել է:
Դավթյանը ընթերցեց Զոհրաբյանին վերաբերող քրգործում այդ հատվածը. «Պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի: Պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՞ չէ: Էդ ա իրականությունը»:
Այնուհետեւ իր տարակուսանքը հայտնեց, որ Զոհրաբյանը, չհերքելով այսպիսի հայտարարություն անելու փաստը, վիճարկում է դրա ձեռքբերման հանգամանքները:
Իր խոսքի ավարտին գլխավոր դատախազը պատգամավորներին հորդորեց մնալ իրենց սահմանների մեջ: «Անվստահության գործընթաց եք ուզում նախաձեռնել՝ նախաձեռնեք. երեկ, այսօր, վաղը, բայց ձեր խոսքի մեջ չանցնեք սահմանները: Պարո՛ն Արթուր Դալլաքյան, ինձ հետ խոսելիս զգույշ արտաբերեք բառերը, առանց հասկանալու բառեր չարտաբերեք»,- ասաց նա:
Վերջում նա ԱԺ պատգամավորներին հորդորեց տալ համաձայնություն ներկայացված միջնորդությանը, որը հնարավորություն կտա Ծառուկյանին ներգրավելու քրեադատավարական գործընթացի մեջ, իրականացնելու լրիվ, օբյեկտիվ քննություն, որը կլինի առավելագույնս հրապարակային ինչպես ընթացքով, այնպես էլ արդյունքներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT