Երևան
12 °C
Հունիսի 16-ի առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում այրել են Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչ Արտակ Տեր-Գրիգորյանի մեքենան (Toyota camry): Քաղաքացին արթնացել է տագնապած հարեւանների դռան թակոցից, որոնք էլ վերջինիս հայտնել են այդ լուրը:
«Պատուհանից տեսա կարմիր լույսն ու միանգամից հասկացա, որ դա այրվող մեքենաս է: Հնարավոր է, որ դա արվել է մի քանի օր շարունակ իմ կողմից արված տարբեր տեսաուղերձների պատճառով, որոնք ուղղված են եղել Սեւանի քաղաքապետի անգործությանը: Փաստորեն, օրեր շարունակ որեւէ արձագանք չստացած իմ բարձրացրած խնդիրների արձագանքն այսպիսին էր: Սա եղավ, երբ սկսեցի խոսել Սեւանի քաղաքապետի անգործության, ներդրումների ներգրավմանը խոչընդոտելու ու քաղաքի թշվառ վիճակի մասին»,- վրդովված պատմեց Արտակ Տեր-Գրիգորյանը: Վերջինս ՀԺ-ի հետ զրույցում մանրամասնեց նաեւ իր տեսաուղերձներն ու վերջին շրջանում Սեւան քաղաքում կատարվող խնդրահարույց երեւույթները:
Մեքենան այրելու մեջ քաղաքացին կոնկրետ անձի չի կասկածում: Մեր զրույցում նշեց, որ ոչ մեկի հետ որեւէ անձանական խնդիր կամ կոնֆլիկ երբեւէ չի ունեցել եւ բացառում է, որ ինչ-որ մեկը կարող էր այդ քայլին դիմել անձնական դրդապատճառներից ելնելով: Նրա խոսքով՝ միակ հավանական տարբերակը՝ այս մեթոդով իրեն լռեցնել է:
Հարեւանները զանգահարել են 911 ծառայություն: Կրակը հանգցնելուց հետո մեքենայի դիմացի հատվածն ամբողջովին այրված է եղել: «Գլխավոր մասնագետն իր բանավոր կարծիքը հայտնեց, որ ակնհայտորեն մեքենան վառված է դիտավորությամբ, ասաց, որ իրենք կզեկուցեն նաեւ ոստիկանություն»,- պատմեց Տեր-Գրիգորյանը՝ հավելելով որ ինքը ոստիկանություն չի դիմել:
Տեղի ոստիկանությունից դեռ չեն արձագանքել կատարվածին, ոչ էլ գնացել են դեպքի վայր: Քաղաքացին նկատեց՝ հույս էլ չունի, թե տեղի ոստիկանությունը գործին ընթացք տա կամ բացահայտի, թե դա ում ձեռքի գործն է:


Արտակ Տեր-Գրիգորյանը Թավշյա հեղափոխությունից հետո արտերկից Հայաստան ներգաղթած քաղաքացիների թվին է պատկանում: Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է վերադարձել 2018 թվականի մայիսին: Մեծ ներդրումային ծրագրով ու բազմաթիվ նպատակներով, որոնք սակայն մինչեւ օրս չի կարողանում իրականացնել: Ըստ նրա՝ խոչընդոտում են տեղի քաղաքային իշանությունները:
«Սեւանի համար հսկայական ներդրումային ծրագիր էինք բերել, որը տեղի համայնքապետարանի կողմից որեւէ աջակցություն չստացավ, մեզ անգամ չուղղորդեցին, թե որ պատական մարմններին դիմենք: Ահռելի մեծ սոցծրագիր էինք անելու: Ներդրումային ծրագրով ստեղծվող կազմակերպությունն ամեն տարի 1 միլիոն դոլար էր նվիրաբերելու քաղաքին, բայց դա տապալվեց: Մարզպետարանը, որտեղ գնացել ու տեղեկացրել էի ծրագրի մասին, ոչինչ չարեց, եւ իրենք, եւ Սեւանի քաղաքապեարանը շահագրգռված չեն որեւէ լավ բան անելու: Երեկ մարզպետի մոտ էի, լսեցի, որ անգամ դա չի զեկուցվել իրեն, հանցավոր անգործություն է տիրում»,- ասաց մեր զրուցակիցը:
Քաղաքացու համոզմամբ՝ Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի «տիրապետության» տակ գտնվող քաղաքում ոչինչ էլ հնարավոր չի լինի անել: Ավելին՝ այստեղ չեն լուծվում անգամ մարդկանց ֆիզիկական անվտանգության հետ կապված տարրական խնդիրները: Քաղաքի հրապարակից դեպի շուկա գնացող գլխավոր ճանապարհի հետիոտնային անցումի մասին է խոսքը, որտեղ անգամ նորմալ լուսացույց չկա, ինչն էլ վրաերթերի պատճառ է դառնում:
Քաղաքացին պատմեց, որ անցումի թերի լինելու պատճառով 2019 թվականին վրաերթի են ենթարկվել վերջինիս կինն ու 10 տարեկան երեխան, կինը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դրանից հետո եւս երկու նման դեպք է գրանցվել այլ անձանց երեխաների հետ: «Բարձարձայնեցի խնդիրը, բայց շարունակվում է չլուծվել: Ոչ մի կերպ չենք կարողնում հասել հետիոտնային անցման անվտանգությունն ապահովելուն: Ի՞նչ անենք, դա՞ էլ վարչապետի մակարդով լուծել տանք»,- ասաց Արտակը՝ հավելելով քաղաքապետը ոչինչ չի անում, իսկ նրա հասցեին հնչած քննադատությունները անհետեւանք չեն մնում:
Ըստ մեր զրուցակցի՝ վերը նշված եւ բազմաթիվ նմանատիպ խնդիր տեւական ժամանակ է բարձրաձայնում է ֆեյսբուքյան տեսանյութերի միջոցով, սակայն դրանց ոչ մի արձագանք չի տրվում քաղաքապետի կողմից: Խնդրիրների լուծումը հենց նրա տիրույթում են:
Բացի դա, Արտակ Տեր-Գրիգորյանը հայտնեց, որ Սեւան քաղաքում ծայրահեղ անառողջ ու վախի մթնոլորտ է սկսել տիրել: Քաղաքացու խոսքով՝ իր խնդրիները բարձրաձայնող իր տեսանյութերի տակ անհարկի արտահայտություններ, անգամ որոշ դեպքերում սպառնալիքներ են հնչում:
«Ամբողջ քաղաքը խոսում է նրա մասին, որ իրենց կարծիքը արտահյտող անձանց վախեցնում եւ ահաբեկում են, անգամ դա հասնում է նրան, որ մարդիկ ջնջում են սեփական մեկնաբանությունները, քանի որ վախենում են աշխատանք կորցնել կամ խնդիրներ ունենալ: Վախի մթնոլորտում որոշները ստիպված են լինում լռել անգամ ամենահրատապ հարցերի մասին»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ բարձրաձայնված հարցերի նկատմամբ բացարձակ անգործություն ու անտարբերություն է ցուցաբերում քաղաքապետ Սարգիս Մուրադյանը: Քաղաքացին նշում է՝ Սեւանում չկա ո՛չ երաժշտական դպրոց, ո՛չ սպորտ դպրոց, ո՛չ էլ արվեստի կամ մշակույթի հետ առընչվող կենտրոն:
«Ոչ մի բան գոյություն չունի այստեղ, անգամ հարեւան գյուղերն են քաղաքից լավ: Երեխայիս տանում եմ հարեւան՝ Լճաշենի երաժշտական դպրոց: Պատմության մեջ միշտ հակառակն է եղել, մարդիկ գյուղերից էին քաղաք տանում երեխաներին: Գյուղապետերը շենացնում են, տեր կանգնում իրենց գյուղերին, իսկ այս քաղաքն օր օրի մեռնում է»,- ասաց նա՝ հավելելով, որ Սեւանում քաղաքապետը խնդիրները չի լուծում, այլ լռեցնում է մարդկանց ահաբեկելով:
Այրված մեքենայի ու քաղաքացի Արթուր Տեր–Գրիգորյանի հայտարարությունների մասին «Հայկական ժամանակը» մեկնաբանություն խնդրեց Սեւանի քաղաքաետ Սարգիս Մուրադյանից: Վերջինս մեր զրույցում հայտնեց, որ արդեն տեղյակ է կատարվածի մասին, որով զբաղվում են նաեւ իրավապահ մարմինները: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացու պնդմանը, թե դա քաղաքապետի կողմից իրեն լռեցնելու քայլ է, Մուրադյանը ասաց. «Անլուրջ եմ վերաբերում նման հայտարարություններին: Լիահույս եմ, որ իրավապահ մարմինները շատ արագ կբացահայտեն ու պարզ կդառնա, թե ով ինչի համար է մեղավոր: Մի բան կարող եմ ձեզ հստակ ասել՝ եթե ես որեւէ քայլ եմ արել, որը օրենքի շրջանակներից դուրս է, պատրաստ եմ պատասխանատվությյուն կրել»:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքում իր կատարած աշխատանքներին, ապա նշեց, որ դրա գնահատականը ժողովուրդը կտա:
Մեր դիտարկմանը, թե որոշ մարդիկ վստահեցնում են, որ խնդիրների մասին բաձրաձայնողներն ահաբեկվում ու լռեցվում են, քաղաքապետն ասաց. «Սեւանում չի կարող վախի մթնոլորտ լինել, անգամ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Բայց կրկնում եմ, եթե մարդիկ ունեն ապացույցներ քաղաքապետի հանցավոր անգործության կամ ապօրինությունների հետ կապված, խնդրեմ, թող դիմեն իրավապահ մարմիններին, դրա ամենաճիշտ պատասխանը իրենք կտան»:
Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին՝ Մուրադյանը նկատեց՝ 25 հազար բնակչություն ունեցող քաղաքում դա նորմալ է՝ կաող է լինել ե՛ւ առողջ քննադատութուն եւ կեղծ, ե՛ւ դժգոհողներ, ե՛ւ գոհ մարդիկ: Քաղաքապետը սակայն նկատեց, որ եթե նմանատիպ գործընթացները երկար տեւեն, ապա զրպարտության, անհիմն մեղադրանքների ու իր բարի համբավը արատավորելու համար պատասխանատվության կենթարկվեն դրանք տարածողները:
Մեր ճշտող հարցին, թե Սեւան քաղաքն ունի՞ երաժշտական դպրոց եւ սպորտ դպրոց, ասաց. «Սեւան քաղաքան ունի ե՛ւ երաժշտական դպրոց ե՛ւ մարզադպրոց եւ էլի շատ ձեռքբերումներ: Կոռեկտ չեմ համարում դրանք թվարկել, բայց ձեզ մեկ բառով կասեմ՝ Սեւանում վերջին մի քանի տարիների ընթացքում բեկումնային փոփոխություններ են տեղի ունեցել, որի մասին համոզված եմ մեր ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը գիտի ու կասի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու
Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը
Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու
Ազգային Ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ, սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը
Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT