Երևան
12 °C
Ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանի ժամը։ Հարցերի համար հերթագրվել է 22 պատգամավոր։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն իր հարցի ժամանակ անդրադարձավ Համաշխարհային խաղաղության ինդեքսի վերջին հրապարակմանը։ Ըստ դրա՝ Հայաստանը գրանվցվել է 2-րդը խաղաղության մակարդակի բարելավման իր ցուցանիշներով, առաջին տեղում է Ադրբեջանը։
Հայրապետյանը, սակայն, հայտարարեց, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչել են բավականին սպառնալից եւ ռամզատենչ հայտարարություններ։
Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն քաղաքականությունը, որը 2018 թվականից հետո դրել է Կառավարությունը Ղարաբաղի հարցի եւ, ընդհանրապես, տարածաշրջանային հիմքում, հիմնված է խաղաղության բովանդակության վրա։ Իր կարծիքով՝ դա տեսանելի է միջազգային հանրության համար, իսկ այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանն արդեն շատ երկար ժամանակ, վարչապետի խոսքով, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա։ Այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն էլ, ըստ վարչապետի, այն է, որ Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսն ընկալ են վախերի պրիզմայով։ «Բայց քանի որ հայ ժողովուրդը վախերի պրիզմայով, առավել եւս՝ Արցախի հարցն ընկալելու սովորություն, մշակույթ չունի, եւ, ընդհանրապես, այդպիսի բան բացառվում է, մենք ասել ենք՝ բացառված է, որ ՀՀ-ին բանակցային բովանդակություն պարտադրվի որեւէ սպառնալիքի ներքո»,- հայտարարեց վարչապետն ու հավելեց՝ քանի որ այդ ռազմաշունչ հայտարարություններն արդյունավետ չեն, հայտնվում են տեղապտույտի մեջ։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի սեփական ժողովրդին բացատրելու, որ արդեն քանի տարի է ռազմաշունչ տրամաբանությամբ գնում են առաջ, բայց ինչո՞ւ արդյունքի չեն հասնում։ Վարչապետի խոսքով՝ հենց այս՝ օդում կախված հարցին էլ պատասխանելու համար Արդրբեջանը եւս մի աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որպեսզի ավելի մեծ տպավորություն գործի սեփական ժողովրդի վրա։
Փաշինյանը հայտարարեց, որ իր կոչը, ինչպես նախկինում, շարունակում է մնալ նույնը Ադրբեջանի նախագահին՝ ցուցաբերել կառուցողական մոտեցում եւ, ի վերջո, հրապարակային համաձայնել իր առաջարկած բանաձեւին, այն է՝ Արցախի հարցի որեւէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։
Ինչ վերաբերում է դիսկուրսին, վարչապետի կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությունը շատ մեծ դիսկոմֆորտ կարող էր ապրել այն բանից, որ ինքը վարչապետի կարգավիճակով չէր խորշում խոսել ուղիղ Ադրբեջանի ժողովրդի հետ։ «Կարծում եմ՝ ռազմական հռետորաբանության աստիճանի բարձրացման պատճառներից մեկը նաեւ այդ ներքին վախերն են, որ ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ հասկանալով, որ Ղարաբաղի հարցը կարող է էլիտայի համար լինել ոչ միայն ազգային անվտանգության հարց, այլ ունեցվածքի, իշխանության պահպանության հարց, բայց ժողովուրդների համար սա, միեւնույն է, շատ ավելի լայն կոնտեքստ ունի։ Ես երբեք չեմ բացառել՝ եթե տեսնեմ, որ երկխոսությունն Ադրբեջանի վերնախավի հետ չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ, բաց՝ անկեղծ, եւ ես կարծում եմ՝ մենք պետք է իմանանք, որ առնվազն այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա»,- եզրափակեց Փաշինյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT