Երևան
12 °C
Հայաստանում գործող 150 միջմարզային երթուղիներից այս պահին չի սպասարկվում միայն երեքը: Այս մասին ՀԺ-ին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական բաժնի պետ Արման Կարապետյանը:
Նա հայտնեց, որ ժամանակավորապես իրենց երթեւեկությունը դադարեցրել են Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Բերդ-Նորաշեն եւ Երեւան-Աբովյան փոխադրողները. վերջին ուղղությամբ կա 3 երթուղի, որոնցից միայն մեկը չի սպասարկվելու:
«Այս պահին միայն այդ երեքն են հրաժարվել, բայց ունենք նաեւ դիմումներ չվացուցակով սահմանված երթերը պակասեցնելու խնդրանքով: Երթուղիների համար փորձում ենք ժամանակավոր չվացուցակներ հաստատել: Համավարակի պատճառով նախկինի չափ ուղեւորափոխադրում չկա, եւ ստիպել փոխադրողին նույն քանակի երթեր իրականացնել, անիմաստ է»,- ասաց Կարապետյանը:
Այս պահին դեռ փոփոխված չվացուցակ չկա, բայց կան դիմումներ, որոնք քննարկման ու վերանայման փուլում են: Հայտնի չէ, թե ինչ չափով կնավեզցվի երթերի թիվը, բայց հայտնի է, թե ովքեր են դիմել: Դրանք են՝ Երեւան-Իջեւան, Երեւան-Վանաձոր, Երեւան-Գյումրի երթուղիները սպասարկող փոխադրողները: Արման Կարապետյանը նաեւ հայտնեց, որ վերանայվելու դեպքում էլ ժամանակավոր փոփոխություն է ենթադրում, քանի որ ամռանը՝ ուումնական պրոցեսի դադարից հետո, միշտ էլ ուղեւորի խնդիր եղել է: Այժմ, եթե նույնիսկ փոխվի, ապա ուսումնական պրոցեսը սկսվելուց հետո կրկին նախորդ կարգին կվերադառնան:
Կարապետյանը նաեւ նկատեց՝ չվացուցակ է փոխվել, բայց գնային փոփոխություն տեղի չի ունեցել, բացառությամբ մեկ երթուղու, որտեղ ուղեվարձը ոչ թե թանկացել է ուղեւորի նվազ լինելու պատճառով, այլ էժանացել:
Որքան էլ զարմանալի թվա, բայց ցածր ուղեւորահոսքի այս ընթացքում Սպիտակ-Երեւան երթուղին սպասարկող փոխադրողը դիմել է սակագինը նվազեցնելու խնդրանքով. այն նախկին 1200 ՀՀ դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել 1000 դրամ:
Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով սույն թվականի մարտի վերջից հանրային տրանսպորտը Հայաստանում դադարել էր գործել: Երբ մայիսի 18-ից կրկին վերագործարկվեց հակահամաճարակային պարտադիր պահանջների կատարման պահպանման պայմանով, մի շարք տրանսպորտային միջոցներ, ինչպես Երեւանը սպասարկող, այդ թվում՝ նաեւ միջմարզային, սկսեցին բողոքել նվազ ուղեւորահոսքից: Բնակչության շրջանում արդեն մի քանի բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Մարզերի եւ համայնքների բնակիչները պնդում են, որ մնացել են Երեւանից կտրված եւ չեն կարողանում հասնել աշխատանքի:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է մարզային տրանսպորտային հանգույցների բարելավման ծրագիր, մրցույթների փաթեթները պատրաստ են, սակայն կորոնավիրուսը խանգարել էր գործընթացին: Օրեր առաջ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ տրանսպորտային հանգույցների բարելավման ծրագիրը պատրաստ է: «Մենք առաջիկայում ունենալու ենք մարզային մեկ լոտով մրցույթներ, փաթեթը պատրաստ է, ընթացիկ իրադարձությունները մի փոքր առկախեցին: Այնուամենայնիվ, մինչեւ տարեվերջ մենք կունենանք այդ նախադեպը որեւէ մարզում»,- ասել էր Պապիկյանը:
Lինելու է նաեւ նախադեպ. առավել շատ միավորված համայնքներ ունեցող մարզում փորձարկել նաև երկրորդ մոդելը, այն է՝ պետական աջակցությամբ համայնքներին տրամադրել տրանսպորտային միջոցներ, որոնք կիրականացնեն խոշորացված համայնքի մաս կազմող բնակավայրերից դեպի կենտրոն, դեպի մայրաքաղաք, մարզկենտրոն, տարբեր ուղղություններով փոխադրումներ:
Կարապետյանից հետարքրքվեցինք, թե ծրագիրն ի՞նչ փուլում է: Նշեց, որ այս պահին նախգիծը ներկայացված է ՀՀ կառավարության աշխատակազմ, հավանության արժանանալու դեպքում կսկսեն աշխատանքները: Նոր կարգով մրցույթները կսկսեն այդ ժամանակ:
«Գործող օրենսդրությամբ նախկինում ամեն երթուղի առանձին է մասնակցել մրցույթի, իսկ նոր ծրագրով պլանավորում ենք միասնական լոտերով անել, ամբողջ մարզը միասնական փաթեթով, սկզբունքը հետեւյալն է. համայնքներից երթուղիները կգործեն մարզկենտրոններ, այնտեղից՝ Երեւան, այսինքն՝ գյուղերից Երեւան տրանսպորային կապ այլեւս չի լինի, գյուղերից մարզկենտրոն, այնտեղից էլ մեծ տարողությամբ ավտոբուսներով կուղեւորովեն Երեւան»,- մանրամասնեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT