Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդեց բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում ճանաչել իրավունքի չարաշահում, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական ենթափուլն ու հնարավորություն տալ անցնել դատաքննության:
Բաղդասարյանը նախ պարզաբանեց, որ իրավունքի չարաշահումը դատավարության մասնակիցների կողմից իրենց դատավարական իրավունքների այնպիսի իրացումն է, որը իր էությամբ ուղղված է օրենքով չպաշտպանվող շահի եւ ուղղակի կամ անուղղակի կերպով հանգեցնում է դատավարության մյուս մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի միջեւ համաչափության եւ հավասարության խախտման: Նա մեջբերեց ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ատյանների համապատասխան դիրքորոշումներ: Դրանցից մեկը Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն էր այն մասին, որ գործի՝ ողջամիտ ժամկետի քննությունը մարդու հիմնարար իրավունքներից է, որի հիմքում ընկած է նաեւ միջազգային իրավական փաստաթղթերում օգտագործվող՝ «ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է» գաղափարը. «Դրա համաձայն՝ չհիմնավորված ձգձգումը կարող է հանգեցնել արդարադատության մերժմանը, հետեւաբար քննություն իրակականացնող մարմինները պետք է ողջամիտ ջանասիրություն դրսեւորեն ողջամիտ ժամկետի քննության իրավունքի պահպանման ուղղությամբ»,- ընդգծեց դատախազը: Նա հիշատակեց նաեւ Միավորված ազգերի կազմակերպության՝ 1985 թվականին ընդունած «Հանցագործությունների եւ իշխանության չարաշահման զոհերի հանդեպ արդարադատության հիմնարար սկզբունքների մասին» հռչակագիրը, որով սահմանված է, որ տուժողները, ներպետական օրենսդրության համաձայն, պետք է ունենան դատաքննության մատչելիության եւ իրենց պատճառված վնասի արագ փոխհատուցման իրավունք:
Մեջբերելով իրավական մի շարք այլ կարգավորումներ՝ Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ անհրաժետ է գնահատման ենթարկել դատավարության մասնակիցների վարքագիծը գործի արագ քննությանը չխոչընդոտելու տեսանկյունից. «Սույն գործը սույն կազմով դատավորին մակագրվելուց հետո դատարանը քննարկել է առավելապես Ռոբերտ Քոչարյանի, մի քանի դեպքերում՝ Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու միջնորդություններ, որոնց վերաբերյալ կայացվել է 8 որոշում, դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի եւ մեղադրողներ Կարեն Բիշարյանին եւ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություններ, որոնց վերաբերյալ կայացվել է 5 որոշում, ինչպես նաեւ՝ քրեական գործի վարույթը կարճելու եւ հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ, որոնց վերաբերյալ կայացվել է 1 որոշում»,- ասաց Բաղդասարյանը՝ պնդելով, որ միջնորդությունների քանակական ցուցանիշն արդեն իսկ վկայում է, որ այդ իրավունքը բազմիցս չարաշահվել է. «Դա ակնհայտ է ոչ միայն այն դատական նիստերի քանակից, որոնք տապալվել են այդ միջնորդությունների քննարկմամբ, այլեւ դրանք ներկայացնելու տակտիկակական նրբություններից, բացի այն, որ նույնաբովանդակ միջնորդությունները ներկայացվել են տարանջատված, դրանք որպես կանոն կրկնվել են՝ ապահովելով չնչին տարբերություն»:
Անդրադառնալով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդություններին՝ մեղադրող դատախազն ասաց. «Ինքնաբացարկի համար նոր հիմքեր չեն ներկայացվել, նրանք ամեն անգամ գտել են, որ Դուք կողմնակալ եք, քանի որ մերժել եք իրենց առաջին, հետո՝ երկրորդ, հետո՝ երրորդ միջնորդությունը»: Ինչ վերաբերում է դատախազներին հայտնած բացարկներին, դրանք, ըստ Բաղդասարյանի, նույնիսկ զավեշտալի էին. «Դատախազներ Կարեն Բիշարյանին եւ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություններ են ներկայացվել միայն այն պատճառով, որ նրանք մեղադրողներ են»,- ասաց Բաղդասարյանը՝ պնդելով, որ այդպիսով մի քանի դատական նիստեր են ծանրաբեռնել, դրանք՝ փաստացի իմաստազրկել:
Նշվածից բացի, ըստ դատախազի, դատարանի առջեւ քննարկման են դրվել հարցեր, որոնք այս փուլում քննարկվել չէին կարող. դրա վկայությունը դատարանի որոշումն է այդ միջնորդությունների քննությունը հետաձգելու վերաբերյալ. «Պակաս կարեւոր չէ հիշատակել նաեւ ցուցադրական ակցիայի վերածված դատական նիստերը, որոնք տապալվել են այն պատճառով, որ մեկը մյուսին շարունակելով՝ պաշտպանները անհնարին են համարել իրենց մասնակցությունը նիստերին իբր հնչեցված սպառնալիքի պատճառով»:
Գեւորգ Բաղդասարյանի կարծիքով՝ նկարագրված վարքագծով պաշտպաններն անցել են բարեխղճության, շատ հաճախ՝ ողջամտության սահմանները. «Այս վարքագիծը, որը կարող է կոչվել տակտիկա, նպատակ է հետապնդել ձգձգել կայանալիք դատական նիստերը. պաշտպանության կողմը սկզբունքորեն դիմադրել եւ դիմադրում է ապացույցների հետազոտման, այսինքն՝ դատաքննության անցնելուն եւ իր դատավարական իրավունքների իրացումը ծառայեցնում է այդ ոչ իրավաչափ շահին»,- ասաց նա՝ հավելելով, որ այդպիսով խոչընդոտում են դատավարության այլ մասնակիցների՝ տուժողների կողմից իրենց իրավունքներն իրացնելուն եւ մեղադրողներին մեղադրանքի պաշտպանությունն իրացնելուն՝ այդ կերպ հանգեցնելով հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռման խախտման. «Հաշվի առնելով, որ այս վարքագիծը պաշտպանների միջեւ կրել է համաձայնեցված բնույթ եւ դրսեւորվել է նրանց բոլորի գործողություններում՝ միջնորդում եմ ճանաչել պաշտպանների գործողություններում միջնորդություններ ներկայացնելու իրավունքի չարաշահում, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական ենթափուլն ու դրանում միջնորդություններ ներկայացնելը, թույլ տալ անցնել դատաքննության եւ հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը»,- եզրափակեց դատախազը:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ հնարավոր չի համարում միջնորդության քննությունը այսօրվա դատական նիստին՝ հաշվի առնելով, որ բացակայում է ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Այսպիսով՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Պաշտպանական կողմը հայտնեց, որ ներկայացված միջնորդության վերաբերյալ դիրքորոշում կարտահայտի հաջորդ նիստին: Այն կկայանա հունիսի 30-ին՝ ժամը 13:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT