Երևան
12 °C
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում։ Նա այս մասին լրագրողներին ասաց՝ ի պատասխան Ծառուկյանի հայտարարության, թե սով է սպասվում ՀՀ-ին։ Սիմոնյանի խոսքով՝ Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից բավական հեռու է, եւ միգուցե իրեն նամակներ գրողներն իր աշխատակիցներն են, որոնց վախեցնում են աշխատանքից ազատելու վտանգով։ Փոխխոսնակի կարծիքով՝ նրանց մոտ կարող է սով սկսվել, ինքը դա չի բացառում, բայց ՀՀ-ում սով չի եղել եւ չի լինելու։
Սիմոնյանն անդրադարձավ նաեւ Միքայել Մինասյանի ուղերձին, որտեղ վերջինս ԲՀԿ-ին դիտարկել էր՝ որպես ընդդիմություն։ «Ինչ ասեմ, զավեշտ է, նման արտահայտություններն անելը ի ցույց են դնում այն իրավիճակը, որի մեջ ինքը գտնվում է»,- ասաց փոխխոսնակը՝ առաջարկելով նաեւ Մինասյանին ԲՀԿ-ի ցուցակով մասնակցել հաջորդ ընտրություններին։ Այնուամենայնիվ, նա համոզմունք հայտնեց, որ Մինասյանն այդ գործում հաջողության չի հասնի։
Շարունակելով ԲՀԿ-ի թեման՝ Սիմոնյանը վստահեցրեց, որ այս ընտրություններին որեւէ մեկը կաշառք չի բաժանել, իսկ նախկինում ով ինչքան կաշառք է տվել, ՀՀ քաղաքացիները շատ լավ գիտեն։ Նա ասաց, որ 2017 թվականի ընտրություններին ԲՀԿ-ն 2018-ի համեմատ հավաքել է 4 անգամ ավելի ձայն, ինչն անկհայտ է դարձնում, թե ինչպես է եղել այն ժամանակ, ինչպես է եղել այս ժամանակ։
Լրագրողներից մեկը հայտնեց նաեւ, որ վերջերս Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել են, մյուս կողմից նա հավելեց նաեւ, որ ազատության մեջ է Ռոբերտ Քոչարյանը։ Այնուհետեւ նա հարցրեց, թե արդյոք կարո՞ղ է լայն կոնսոլիդացիա լինել այս անձանց մեջ, եւ դա կարո՞ղ է բերել իշխանափոխության վտանգ հանդիսացող հետեւանքների։
Սիմոնյանն ի պատասխան՝ շեշտեց, որ իրեն չեն հետաքրքրում քաղաքական դիակների կոնսոլիդացիաները։ Այնուհետեւ նա պնդեց, որ լրագրողի նշած բոլոր ուժերն այսօր քաղաքական դիակ են։ Նրա միակ մտահոգությունը ժողովրդի զայրույթն է, որը չի կարող այլեւս հանդուրժել, որ իրեն գժի տեղ դնեն կամ փորձեն կրկին խաբել։ «Այսինքն՝ դեմքերը փոխում են, նույն մարդիկ, դեմքը փոխած, գալիս ասում են՝ վա՜յ, բայց մենք հիմա կոնսոլիդացել ենք։ Ի՞նչ ասենք, կոնսոլիդանում եք՝ կոնսոլիդացեք»,- ասաց փոխխոսնակը։ Նրան անհանգստացնում է եւս մեկ բան. որ ընդդիմադիր դաշտը նրանք լցնում են իրենցով փողի հաշվին եւ չեն թողնում, որ նորմալ ընդդիմադիր ուժեր, որոնք անցյալի հետ որեւէ կապ չեն ունեցել, կայանան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT