Երևան
12 °C
Ռուսաստանում այսօր մեկնարկել է երկրի Սահմանադրության փոփոխությունների վիճահարույց հանրաքվեն:
Հիշեցնենք, ըստ ՌԴ գործող Սահմանադրության՝ երկրի ղեկավարը չի կարող նախագահել երկու անգամից ավելի:
Մինչդեռ առաջակվող փոփոխությունների համաձայն, կզրոյացվեն Պուտինի նախորդ 2 նախագահական ժամկետները եւ վերջինս հնարավորություն կունենա կրկին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում:
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան ավելի վաղ հայտնել է, որ ամբողջ երկրով մեկ բացվել է 96.500 տեղամաս: Մոսկվայի եւ Նիժեգորոդսկի շրջանի բնակիչների համար գործում է նաեւ էլեկտրոնային հեռավար քվեարկության տարբերակ, որը հասանելի է լինելու հունիսի 25-ից 30-ը:
Deutche Welle պարբերականն իր անդրադարձում նշում է, որ քվեարկության արդյունքում առաջարկվում է փոփոխության ենթարկել Սահմանադրության միաժամանակ 22 հոդված: Քաղաքացիները կարող են կողմ կամ դեմ քվեարկել միայն մայր օրենքի փոփոխության ամբողջական փաթեթի համար:
Մարտի 10-ին Սահմանադրության փոփոխություններին ՌԴ-ում հավանություն են տվել Պետդուման, Դաշնային խորհուրդը, շրջանների խորհրդարաններն ու Սահմանադրական դատարանը:
Առաջարկվող փոփոխություններով, 2 ժամկետ պաշտոնավարած նախագահի ժամկետների զրոյացվելուց հետո նա կարող է առաջադրվել նաեւ 2024 եւ 2030 թվականների նախագահական ընտրություններին՝ այդպիսով իշխանության մնալով մինչեւ 2036 թվականը:
Պուտինի պաշտոնավարման ժամկետի զրոյացմանն առնչվող փոփոխությունն առաջարկել է Պետդումայի պատգամավոր Վալենտինա Տերեշկովան, որը 1963 թվականին դարձել էր աշխարհում առաջին կին տիեզերագնացը:
Ընդդիմությունն ու ընդդիմության կողմնակիցները մեղադրում են 67-ամյա Պուտինին՝ ցմահ նախագահ լինելու ձգտումներ ունենալու մեջ:
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն լինելու է հուլիսի 1-ին, սակայն գործընթացն ընդգրկելու է ամբողջ շաբաթը՝ այսօրվանից սկսած: Սա նշանակում է, որ քաղաքացիներն իրենց քվեն կարող են փոխանցել 1 շաբաթվա ընթացքում ցանկացած հարմար ժամանակ՝ արդեն այսօրվանից: Անհրաժեշտ է լինելու միայն այցելել ընտրատեղամաս, որոնք բաց են լինելու այսօրվանից, մեկ շաբաթ շարունակ եւ թողնել սեփական քվեն, կամ էլ՝ դա անել էլեկտրոնային տարբերակով: ԿԸՀ-ն հայտարարել է, որ կարելի է անգամ օգտվել տնային քվեարկության տարբերակից, երբ քաղաքացին քվեարկելու է տանը՝ քվեն փոխանցելով շրջիկ տեղամասին:
1 շաբաթ շարունակ իրականացվելիք քնեարկությունն ու դրա՝ նման հրապարակային ձեւաչափը կազմակերպված է, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս խուսափել մարդկային կուտակումներից եւ կորոնավիրուսի վարակի տարածումից:
ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան նշել է, որ յուրաքանչյուր ընտրական տեղամասում քվեարկելու հնարավորություն է ունենալու 1 ժամում ամենաշատը 8-12 մարդ, այսինքն՝ ամենաշատը մոտ 150 մարդ ամբողջ օրվա ընթացքում: Եթե ընտրատեղամասի ներսում կա քաղաքացի եւ արդեն իսկ քվեարկում է, այլ քաղաքացի չի կարողանալու մուտք գործել ընտրատեղամաս, մինչեւ չավարտվի նախորդի քվեարկությունը, սա արվում է դարձյալ անվտանգության նկատառումներից ելնելով:
Ընտրական այս ձեւաչափը բազմաթիվ քննադատությունների թիրախում է հայտնվել: Ընդդիմախոսներն ու դիտորդական կազմակերպությունները նշում են, որ դիտորդների համար չափազանց բարդ ու անհասկանալի աշխատանք է նախատեսված: Խոսքը հիմնականում տնային քվեարկությունների մասին է, երբ քաղաքացին զանգելու է իր ընտրատեղամաս եւ նախանշված ժամին ներկայացուցիչները մոտենալու եւ արձանագրելու են քվեարկությունը: Այդ պարագայում դիտորդների համար բարդ է լինելու այցելել յուրաքանչյուր քաղաքացու տուն: Մեկշաբաթյա քվեարկությունը նաեւ ենթադրում է ընտրական հանձնաժողովների անդամների ու դիտորդական խմբերի մեծաթիվ քանակ, որովհետեւ սպասվում է մեծ ծավալի աշխատանք:
Հունիսի 8-ին ավելի քան 100 ընտրական հանձնաժողովների անդամներ բաց նամակ էին հրապարակել՝ պահանջելով կասեցնել հուլիսի 1-ի հանրաքվեն՝ իրենց կյանքը վտանգի չենթարկելու համար: Նամակում նրանք նշել են, որ ընտրությունները համաճարակի ժամանակահատվածում կազմակերպելը վտանգում է ոչ միայն իրենց, այլեւ իրենց ընտանիքների անդամների կյանքն ու առողջությունը: Ի պատասխան, ԿԸՀ նախագահը հայտնել է, որ կազմակերպչական առումով ընտրություններն ավելի անվտանգ են լինելու, քան սովորական խանութ գնալը:
Որքան էլ ՌԴ իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ այս ընտրությունները քաղաքական ենթատեքստ չունեն, այնուամենայնիվ, ըստ ընդդիմադիրների, այդ քվեարկությունից անձնական շահ ունի գործող նախագահը եւ իշխանական օղակների ներկայացուցիչներն էլ լծված են սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզ իրականացնելու գործին՝ օգտագործելով պետական միջոցներն ու պետական ԶԼՄ-ները:
Հավելենք, որ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահի պարտականությունների կատարմանն է անցել 1999 թվականի դեկտեմբերի 31-ին՝ Ելցինի վաղաժամ հեռացումից հետո: Վերջինս անձամբ է Պուտինին փոխանցել իր լիազորությունները՝ համայն ռուսիո Պատրիարքի օրհնությամբ: 2000 թվականի նախագահական ընտրություններում նա հաղթանակ տարավ՝ նախագահի պարտականությունների կատարողից դառնալով ՌԴ ընտրված նախագահ:
2004 թվականի մարտին նա վերընտրվել է նախագահի պաշտոնում երկրորդ անգամ, 2008 թվականին նա նախագահի լիազորությունները փոխանցեց այդ տարիներին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: 2012 թվականին կրկին ընտրվեց որպես երկրի նախագահ, այդ ժամանակ կատարված փոփոխություններով նախագահական ժամկետը երկարաձգվեց՝ 4 տարվա փոխարեն դառնալով 6 տարի: Չորրորդ անգամ Պուտինը ՌԴ նախագահ ընտրվեց 2018 թվականին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են. Պապիկյան
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ, ծանոթացել իրականացված շինաշխատանքներին
Հայաստանը որևէ մեկի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու խնդիր չի դրել․ պաշտպանության նախարար
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
Բաքվում հայ բնակչության կոտորածը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել հայկական համայնքին. ԱԳՆ
Ռուսաստանն ու Ուկրաինան 25-25 ձևաչափով գերիներ են փոխանակել
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնց պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը. Պապիկյան
Ընթանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Համակարգում էական փոփոխություններ են սպասվում, փորձ է արվում զորակոչը դարձնել թվային․ Պապիկյանը մանրամասնեց
Մի քանի տարածաշրջանում մառախուղ է
Զառ գյուղի երեխաները նոր ֆուտբոլի դաշտ ունեն․ վարչապետ․ տեսանյութ
ԶՈՒ-ին վերաբերվում ենք պատասխանատվությամբ, կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել․ Պապիկյան
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Մեր համագործակցությունը ավելի կամրանա․ Պապիկյանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթին
Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան․ Պապիկյան
Չի բացառվում, որ ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Զուրաբյան
«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների
Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած
2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին
Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին
Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը
Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար
Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան
ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է
Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին
Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան
Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել
Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց
Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում
14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա
53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին
Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT