Երևան
12 °C
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն»-ը կառավարության որոշմամբ լուծարվեց երեկ՝ հունիսի 25-ին:
Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի: Նույն ժամանակահատվածում էլ հաստատության շահառու հանդիսացող 83 երեխաներից 52-ը, որոնք ունեն ծնողներ, վերադարձել են ընտանիք: Գիշերօթիկում էին մնացել 31-ը:
Ծնողները եկել, տարել են: Պետությունն էլ այդ ծնողներին մենակ չի թողել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը: Յուրաքանչյուր երեխայի հաշվով պետությունն այդ ընտանքիներին հատկացրել և շարունակում է տրամադրել բնաիրային փաթեթ: Այն աջակցությունը, որը երեխան ստանալու էր հաստատությունում, հիմա նույնը ստանում է տանը:
«2 շաբաթվա կտրվածքով յուրաքանչյուր երեխայի տրամադրվում է սննդային փաթեթ: Մոտ 24 կգ փաթեթների մասին է խոսքը: Ընտանիքներին տրամադրված պարենն ու սնունդը եղել են բազմազան: Այն չափաբաժինը, որը նախատեսված է եղել, որ երեխան ստանա հաստատությունում, այդ բազմազանությունն այս անգամ նա ստացել է իր ընտանիքում: Աջակցությունը տրամադրելիս հաշվի է առնվել, որ յուրաքանչյուր հաջորդ անգամ նույն պարենը չլինի, այսինքն, օրինակ, եթե նախորդ անգամ այնքան բրինձ է տրամադրվել, որ երկու շաբաթում հնարավոր չէր այն սպառել, հաջորդ անգամ դրա փոխարեն այլ պարեն է տրվել»,- ասաց Քալանթարյանը:
Աջակցության այս ծրագրից օգտվում են Նանսենից ընտանիք վերադարձած բոլոր երեխաների ընտանիքները: Մինչ այսօր ընտանիք վերադարձած 52 երեխաներն ընդգրկված են այդ ծրագրում, որի շրջանակում ևս ամսական կտրվածքով նրանց ընտանքիները ստանում են սննդային փաթեթ և էլեկտրաէներգիայի վարձի փոխհատուցում:
Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում էին մնացել միայն հունվարին լուծարված Գյումրու «Թռչունյան տան» սաները: Բոլորն ունեն նույն կարգավիճակը՝ առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ): Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը:
Նախարարությունից, սակայն, վստահեցնում են, որևէ երեխա փողոցում չի հայտնվի, անտանիք, անընտանիք ու առանց խնամքի չի մնա:
«Ցավալի իրավիճակ է, որովհետև այնտեղ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են և այստեղ էին խնամք ստանում: Այդ երեխաների համար ուսումնասիրության շրջանակում խնամատարությունն ենք դիտարկում, քանի որ որևէ մեկը չկա, որ նրանց խնամքով զբաղվի:
Նախնական դիտարկում կա, որ մեկ երեխա, տղա, կգնա մանկատուն, հավանաբար Գավառի մանկատուն, բայց սա դեռ վերջնական չէ, մենք դիտարկում ենք խնամատարությունը:
1 երեխան, որ աղջիկ է, և մարզիչը Գյումրիում է, միանշանակ, նա մնալու է Գյումրիում, դա նրա լավագույն շահն է: 2-ի դեպքում բանակի խնդիր կա, գնալու են: Բոլորի խնդիրն էլ կարգավորելու ենք, մեր հիմնական ձգտումն այն է, որ երեխաներն ապրեն խնամակալ և խնամատար ընտանիքներում»,-ասաց Անահիտ Քալանթարյանը:
«Նանսենից» ընտանիք վերադարձած 52 երեխաների մասով ոչինչ չի նախատեսվում անել: Նրանք չեն դիտարկվում ճգնաժամային իրավիճակում հայտնվածներ, քանի որ ծնողները պաշտոնապես տեղեկացրել են, որ իրենց երեխաներին իրենք կպահեն: Մասնագետները զրույցների, նաև վերջին ամիսների ուսումնասիրությամբ համոզվել են, որ այդ ընտանիքների երեխաները հաստատությունում են հայտնվել զուտ նյութական խնդիրներով պայմամնավորված: Միայն երկու դեպքում է, որ բնակարանային խնդիր է առկա:
Թե ինչ է լինելու լուծարված հաստատության աշխատակիցների հետ, հստակ չէ: Գյումրիում այլևս չկան նման հաստատություններ, որտեղ մասնագետները կկարողանային նոր աշխատանք գտնել:
Այս պահին աշխատանքներ են տարվում աջակցության կենտրոնի հիմնման ուղղությամբ: Հավանաբար մինչև տարեվերջ այն կազմավորված կլինի: Կադրերի ընտրության հարցում նախարարությունը կառաջնորդվի լուծարված հաստատությունների մասնագետներին ուշադրության կենտրոնում պահելու քաղաքականությամբ:
Առաջնահերթությունը կտրվի նրանց, բայց ընտրությունը կլինի մրցութային կարգով: Նաև հաշվի է առնվելու մասնագիտական պահանջներին բավարարելը:
«Նանսենի» լուծարմամբ այս պահին արդեն գործազուրկ է 73 աշխատակից:
75 աշխատակից էլ ուներ 2019 թվականի օգոստոսին լուծարված Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը:
Եվս 49-ն առանց աշխատանքի էին մնացել 2019 թվականի հունվարի 10-ից՝ Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանի փակվելու պատճառով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT