Կորոնավիրուսի պատճառով 5 ամսվա ընթացքում առաջացած բացը դժվար թե հաջորդ 7 ամսում հնարավոր լինի լրացնել․ տնտեսագետ

Երեկ Արժույթի միջազգային հիմնադրամը իր հերթական կանխատեսումը հրապարակեց, որն ավելի վատատեսական էր, քան ապրիլի կանխատեսման ժամանակ։

Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ ապրիլին կանխատեսում էին 4.9 տոկոս համաշխարհային տնտեսության անկում, այս պահին արդեն 5.5 տոկոս են կանխատեսում։

«Հայաստանի Հանրապետությունում դեռեւս շարունակվում է արդյունաբերության աճ՝ 2.4 տոկոս հունվար-մայիս ամիսներին։ Բյուջետային մուտքերը նախորդ տարվա հունվար-մայիսի բյուջետային մուտքերի համեմատ 2 մլրդ դրամով ավելի են հավաքվել, այսինքն՝ դեռեւս տնտեսությունն ի վիճակի է աշխատել եւ հարկեր վճարել»,- նշեց տնտեսագետը։

Նա մտահոգիչ համարեց շինարարության ծավալների նվազման միտումը. «Եթե հիմա կապիտալ ծախսեր կատարողներն ավելի ակտիվ աշխատեն, հնարավորություն կունենանք այս թիվը փոխելու։ Մենք պոտենցիալ ունենք շինարարության մեջ»։

Անդրադառնալով արտաքին ապրանքաշրջանառությանը՝ Խաչատրյանը նշեց՝ ճիշտ է, կրճատում է տեղի ունեցել 11.2 տոկոսի չափով, սակայն արտահանումն ավելի քիչ է կրճատվել, քան ներմուծումը, ինչը դրական է։

Նրա կարծիքով՝ կանխատեսումների մեջ պետք է հաշվի առնել, որ կորոնավիրուսի պատճառով 5 ամսվա ընթացքում առաջացած բացը դժվար թե հաջորդ 7 ամսում հնարավոր լինի լրացնել. «Բայց դրա փոխարեն մենք պետք է գտնենք այլընտրանքներ. դա պետք է լինի շինարարությունը, վերամշակող արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը։ Ես ձեզ ասեմ, որ 22 միջոցառումների մեջ ամենաէական նշանակություն ունեցող ծրագրերից մեկը գյուղատնտեսությանը վերաբերող միջոցառումն է։ Գյուղատնտեսությամբ զբաղվողներն իսկապես զգում են, որ պետությունն իրենց կողքին է կանգնած, եւ ֆինանսական կառույցների հետ միասին այդ հարցը բավականին հաջողությամբ լուծված կարելի է համարել»։

Տնտեսագետի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր իր ճանապարհն է ընտրել, իսկ ՀՀ Կառավարությունն այն ճանապարհն է ընտրել, որն ավելի կոնկրետ է։

«Շատերը հիմա Նիկոլ Փաշինյանին քննադատում են, նույնիսկ ընդդիմադիր կոչվածներն ասում են՝ ժողովրդի վրա է գցում, բայց ժողովրդի վրա գցել չկա, մեր նման ժողովրդավարական երկրներում բացի ազատությունից, մենք ունենք նաեւ պատասխանատվություն։ Սա ազատության հակառակ կողմն է, որից մենք խուսափում ենք։ Ես չեմ մեղադրում ոչ մեկին, բայց մենք այդպես ենք դաստիարակվել, մեծացել։ Մենք այնպիսի մի հասարակարգում ենք նախկինում ապրել, որտեղ պետությունն էր մեր փոխարեն հարցերը լուծում»,- ասաց Խաչատրյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46021 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել