Սուբվենցիոն ծրագրով կգազաֆիկացվի Շնող խոշորացված համայնքը՝ Թեղուտ եւ Քարկոփ բնակավայրերով

Կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրով այս տարի վերջապես կգազաֆիկացվեն Շնող խոշորացված համայնքի Թեղուտ եւ Քարկոփ բնակավայրերը, ինչպես նաեւ՝ շրջկենտրոն Շնողի 3 թաղամասերը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը. «Խոշորացված համայնքի 2 բնակավայր ունենք, որտեղ առհասարակ գազաֆիկացում չկար. Թեղուտ եւ Քարկոփ գյուղերը, ինչպես նաեւ՝ Շնող գյուղի 3 թաղամաս: Մրցույթը կայացել է հունիսի 26-ին: 10-օրյա պարապուրդից հետո աշխատանքները կմեկնարկեն»:

Ծրագրի արժեքը 305 մլն դրամ է, համայնքի ներդրումը՝ 40 տոկոս: Մրցույթը շահել են 240 մլն դրամով: Համայնքի ներդրումը կկազմի այդ 240 մլն դրամի 40 տոկոսը:

Համայնքի ղեկավարն ասում է՝ գյուղերում կապույտ վառելիք ունենալը միշտ էլ անհրաժեշտություն է եղել. «Թեկուզ հասարակ կենցաղային հարցերը լուծելու, ինչպես նաեւ՝ բնակարանները ջեռուցելու, մանավանդ՝ Քարկոփ համայնքում, որը ընդգրկված չի եղել որպես անտառամերձ համայնք եւ չի օգտվել Կառավարությունից անվճար տրամադրվող 8 խմ վառելափայտի աջակցության ծրագրից»:

Չգազաֆիկացված Քարկոփ համայնքը՝ մոտ 400, իսկ Թեղուտ համայնքը 800 բնակիչ ունի, մոտ 50 ընտանիք էլ Շնող համայնքի չգազաֆիկացված 3 թաղամասերում է ապրում: Դավիթ Ղումաշյանը, որ 4 տարի է, ինչ համայնքի ղեկավար է, ասում է՝ իրենք էլ նախորդ տարիներին գլոբալ չեն դիմել գազաֆիկացման խնդրով, քանի որ բյուջեում գումարներ չեն ունեցել. «Մեր նախնական հաշվարկներով՝ Քարկոփ համայնքում բոլորը կօգտվեն կապույտ վառելիքից, քանի որ այնտեղ հիմնականում բազմաբնակարան շենքեր են, եւ այնտեղ ավելի հեշտ է գազաֆիկացումը կազմակերպելը, Թեղուտում էլ հույս ունենք, որ էլի բոլորը կօգտվեն, քանի որ մեծ գումարներ են ծախսվելու, մեծ աշխատանքներ են տարվելու»:

Լինելով անտառին մոտ՝ բնակիչները տարիներ շարունակ բնակարանները տաքացրել են վառելափայտով: Պետությունից հատկացվող 8 խմ անվճար վառելափայտը միշտ ու բոլորին չէ, որ հերիքել է: Մի մասը փայտը գնել է, մի մասն էլ՝ ձեռք բերել ապօրինի ճանապարհով: Խնդիրն առավել քան սրվել էր հատկապես վերջին տարիներին, երբ ապօրինի անտառահատման դեմ պայքարը մեծ թափ ստացավ: Այսօր արդեն, երբ համայնքները կգազաֆիկացվեն, խնդիրը ինչ-որ չափով կմեղմվի:

Աշխատանքները մինչեւ տարեվերջ կավարտվեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2618 դիտում

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

ԿԸՀ նախագահն ու Տիգրան Բաբիկյանը դիտարկել են Ղրղզստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները

ՄԹ պաշտպանության պետնախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Աննա Հակոբյանի հովանու ներքո կայացավ «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը

Աղբը այրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պատասխանատուն կտուգանվի 200 հազար դրամով

Սյունիքի զարգացումը շարունակում է մնալ պետական քաղաքականության առաջնահերթություններից. ՀՀ նախագահը՝ մարզպետին

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 5-ին

Վարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվել

ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի և կորոնավիրուսային հարուցիչներ

Արարատ Միրզոյանը և Մարիա Թելալյանը քննարկել են ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները

Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Դպրոցում տեղյակ են եղել միջադեպի մասին. ՆԳ նախարարը Զորականի դեպքով միջնորդագիր է ուղարկել ԿԳՄՍ նախարարին

Ջերմաստիճանը կնվազի. դեկտեմբերի 7-ից սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ

Դատախազությունը միջնորդել է լուծարել Սևանի թերակղզում գտնվող և Փանոսյանին պատկանող հողամասի պայմանագիրը

Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար

Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար

Էդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

Երևանի Շիրակի փողոցում բախվել են մեքենաներ. կան տուժածներ

Բրազիլիայի ամենամեծ օդանավակայանում ուղևորներ տեղափոխող ինքնաթիռը բռնկվել է. տեսանյութ

Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար

Ուկրաինայի դեսպանը և ռուս դիվանագետը հրավիրվել են Թուրքիայի ԱԳ նախարարություն

Երևանում ոչ սթափ և առանց «պռավայի» 28-ամյա երիտասարդը 4 մեքենայի մասնակցությամբ վթարի մեղավոր է դարձել

42-ամյա կնոջ սպանության գործով կա ձերբակալված. երիտասարդը խոստովանել է մեղքը

ՌԴ նախագահը Հնդկաստանում է. նրա և Մոդիի ոչ պաշտոնական հանդիպումը տևել է 2,5 ժամ

Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության մասին հարցեր

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

ԱԱԾ-ն որևէ տեղ չի գնում որպես ուժային կառույց. կան մարդիկ, որոնք կապեր ունեն հոգևորականների հետ. Հովհաննիսյան

ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարար Վերնոն Քոքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ինթելլիջենթ Մենեջմենթը փոխում է խաղի կանոնները Հայաստանի առողջապահական և ապահովագրական համակարգերում

Արշակ Խաչատրյանը կալանավորվեց

Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական համաժողովում հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ. լուսանկարներ

Չեչնիայի Գրոզնի-Սիթի համալիրը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման. տեսանյութ

Վրաերթ Արմավիրում. տուժածը մահացել է

Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական և այլ ոլորտների համագործակցության ներուժի իրացումը

Հավաքագրվել են 603 կմ երկարությամբ ճանապարհների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները

Նախագծով չի նախատեսվում կենդանիների քնեցում կամ սպանդ. Գալստյանը օրենքի մասին պարզաբանումներ է հրապարակել

Նարեկ Մկրտչյանն ու ԱՄՆ կոնգրեսի անդամը քննարկել են երկկողմ գործընկերությունն ընդլայնելու հնարավորությունները

Ժողովրդին առաջարկելու ոչինչ չունեցող ընդդիմությունը փորձելու է ապատեղեկատվությամբ քվե մուրալ. Մանավազյան

Արարատ Միրզոյանը բրիտանացի գործընկերոջն է ներկայացրել «ԹՐԻՓ ուղի» ծրագիրը