Ինչպես պետք է Հայաստանը փորձի Ազգերի լիգայի միջոցով ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել

Օրերս ՈՒԵՖԱ-ն հաստատեց Ազգերի լիգայի նոր՝ 2020-21, մրցաշրջանի օրացուցային պլանը, ինչպես նաեւ Քաթարում կայանալիք աշխարհի 2022թ. առաջնության՝ Եվրոպական գոտու որակավորման փուլի ժամկետները: Սա կրկին հարց է առաջացնում՝ ինչպես են այս 2 մրցաշարերը փոխկապակցված եւ ինչպես կարող են ավանդական որակավորման փուլը չհաղթահարած թիմերն անել դա Ազգերի լիգայի միջոցով: Հատկապես հետաքրքիր է Հայաստանի հավաքականի երկրպագուների համար, քանի որ սովորական եղանակով եզրափակիչ փուլում հայտնվելը բարդ է:

Բայց բարդ է լինելու նաեւ Ազգերի լիգայի միջոցով: Երբ այս մրցաշարը նոր էր ստեղծվել, այն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու իրական հնարավորություն էր տվել ՈՒԵՖԱ-ի անդամ այն հավաքականներին, որոնք չէին հաղթահարի սովորական ընտրական փուլը: Սա հատկապես կարեւոր էր թույլ ընտրանիների համար, եւ ի վերջո 4 թիմ Եվրո 2020-ի մասնակիցների շարքում հայտնվելու է հենց Ազգերի լիգայի շնորհիվ: Աշխարհի առաջնության դեպքում, սակայն, այլ է: Այստեղ ՈՒԵՖԱ-ն, որն ԱԱ ընտրական փուլը նախատեսում է անցկացնել 2021թ. մարտից նոյեմբեր, այդքան էլ առատաձեռն չի գտնվել: Եթե Եվրոյի դեպքում 4 տեղ նախատեսված էր Ազգերի լիգայի թիմերի համար, ապա ԱԱ 2022-ի ուղիղ ուղեգիր Ազգերի լիգայում չի խաղարկվի: Ընդամենը 2 թիմ ոչ թե ուղեգիր, այլ ուղեգրի համար պայքարելու հնարավորություն է ստանալու:

Ինչպե՞ս է դա լինելու: Ընդհանուր առմամբ ՈՒԵՖԱ-ին աշխարհի առաջնությունում հատկացված է 13 տեղ: 55 երկրներից այդ 13-ն ընտրվելու են որակավորման փուլի ու Ազգերի լիգայի միջոցով: Որակավորման փուլից առաջ թիմերը բաժանվելու են 10 խմբերի, որոնցից 5-ում լինելու է 5, իսկ մյուս 5-ում՝ 6 թիմ: Առաջին տեղերը գրաված 10 թիմերն ԱԱ-ի ուղիղ ուղեգիր կստանան: Խմբերում 2 տեղերը զբաղեցրած թիմերն ուղեգրերի համար պայքարը կշարունակեն փյել-օֆֆում, բայց նախ նրանց կմիանան Ազգերի լիգայի լավագույն ցուցանիշներն ունեցող 2 այն թիմերը, որոնք դասական որակավորման փուլի ընթացքում ոչ ԱԱ ուղեգիր են նվաճել, ոչ էլ 2-րդ տեղն են զբաղեցրել: Այս 12 թիմերը կպայքարեն մնացած 3 ուղեգրերի համար: Նրանք կբաժանվեն 3 խմբի: Յուրաքանչյուր խմբում տեղի կունենան 1-ական խաղից բաղկացած կիսաեզրափակիչներ ու եզրափակիչ: Հաղթողներն էլ կդառնան վերջին 3 ուղեգրերի տերերը:

Նման ճանապարհով ԱԱ-ի ուղեգրի համար պայքարելու հնարավորություն ստանալու համար Հայաստանն Ազգերի լիգայում պետք է փորձի հնարավորինս լավ ցուցանիշներ գրանցել C դիվիզիոնի 2-րդ խմբում: Այնտեղ, ինչպես հայտնի է, մրցակիցներն են Մակեդոնիայի, Էստոնիայի եւ Վրաստանի հավաքականները: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, ըստ վերջին թարմացման, որն արվել է հունիսի 11-ին, Մակեդոնիան 68-րդն է, Վրաստանը՝ 91-րդը, իսկ Էստոնիան 2 հորիզոնականով զիջում է Հայաստանին եւ 104-րդն է:

Հայաստանն Ազգերի լիգայում այս պայքարը կսկսի այս տարի սեպտեմբերի 5-ին: Խաղացանկը հետեւյալն է.

05.09.2020 Մակեդոնիա-Հայաստան, 17:00

08.09.2020 Հայաստան-Էստոնիա, 20:00

11.10.2020 Հայաստան-Վրաստան, 20:00

14.10.2020 Էստոնիա-Հայաստան ,22:45

15.11.2020 Վրաստան-Հայաստան, 21:00

18.11.2020 Հայաստան-Մակեդոնիա, 21:00 

Խաղերի սկիզբը նշված է Երեւանի ժամանակով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3194 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել