Երևան
12 °C
Օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն տարածեց 5 ակումբների մասին, որոնց անունները կապվում են պայմանավորված խաղեր անցկացնելու հետ: Դրանք են «Արագածը», «Տորպեդոն», «Մասիսը», «Լոկոմոտիվը» եւ «Երեւանը»: ՀՖՖ-ն որոշել է կասեցնել «Լոկոմոտիվի», «Տորպեդոյի» եւ «Արագածի» անդամությունը մինչեւ ֆեդերացիայի հերթական ժողովը («Մասիսը» եւ «Երեւանը» ՀՖՖ անդամ չեն) եւ կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ՀՖՖ կարգապահական կոմիտե:
Մինչ կառույցում ուսումնասիրում են դեպքերը, այս թիմերը, բացառությամբ «Երեւանի», շարունակում են իրենց ելույթները: «Լոկոմոտիվը», օրինակ, գլխավորում է Հայաստանի Առաջին խմբի 2019-20 առաջնության մրցաշարային աղյուսակը: 27 տուրերից հետո վաստակել է 70 միավոր: Հաղթել է 22 խաղում, 4 անգամ ոչ-ոքի է խաղացել, պարտվել է 1 անգամ: Մրցակիցների դարպասը գրավել է 76 անգամ, բաց է թողել 23 գնդակ: «Լոկոմոտիվը», որը 3 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Վանին», պայքարում է հաջորդ մրցաշրջանում Բարձրագույն խմբում հանդես գալու համար, եւ ՀՖՖ-ն այս տարվա մարտին թիմի արտոնագիր շնորհել է:
«Արագածի» մրցաշարային գործերն այնքան էլ լավ չեն: Առաջին խմբի 17 թիմերի շարքում 10-րդն է: 27 խաղում վաստակել է 26 միավոր: Ներկա պահին մարզական լուրջ նպատակների համար չի պայքարում: 7 հաղթանակ է տարել, 5 անգամ ոչ-ոքի է խաղացել ու 15 պարտություն կրել: Խփել է 52 գնդակ, բաց թողել՝ 69: Օրերս ՀՖՖ արտոնագրման կոմիտեն մերժել է այս ակումբի՝ Առաջին խմբի 2020-21 մրցաշրջանի մասնակցության արտոնագիր ստանալու դիմումը:
«Տորպեդոն» նույնպես այս պահին մարզական բարձր նշաձողերի համար չի պայքարում: 27 խաղից նույնպես 26 միավոր ունի եւ 11-րդն է: 8 հաղթանակ է տարել, 2 ոչ-ոքի է խաղացել ու 17 պարտություն կրել: Խփել է 47 գոլ, բաց է թողել 91-ը: ՀՖՖ-ն «Տորպեդոյին» նույնպես Առաջին խմբի հաջորդ մրցաշրջանի մասնակցության արտոնագիր չի շնորհել:
«Մասիսը», որի՝ պայմանավորված խաղերի մեջ ներգրավված լինելու մասին դեռ վաղուց էր խոսվում, ու ԱԱԾ-ն այդ մասին նաեւ հայտարարություն էր տարածել 2019թ. նոյեմբերին, մրցաշարային աղյուսակի ներքեւում է: 26 խաղից հետո 19 միավորով 15-րդն է ու վերջին հորիզոնականում ընթացող «Փյունիկ 2»-ին գերազանցում է ընդամենը 2 միավորով: Ունի 5 հաղթանակ, 4 ոչ-ոքի եւ 17 պարտություն: Խփել է 43 գոլ, սեփական դարպասն ընդունել 81-ը: Հաջորդ մրցաշրջանում Առաջին խմբում խաղալու արտոնագիր նույնպես չի ստացել:
Պայմանավորված խաղերի մեջ կասկածվող այս 4 թիմերից 3-ը, ըստ Transfermarkt-ի, Առաջին խմբի ամենաթանկ կազմն ունեցող թիմերի առաջին հնգյակում է, «Արագածը» նույնիսկ եռյակում է՝ 3-րդն է: Թիմի ընդհանուր կազմն արժե 975 հազար եվրո: Այս թիմին հաջորդում է եւ 4-րդ տեղում է «Լոկոմոտիվը», որի կազմն արժե 875 հազար եվրո: Նրան էլ իր հերթին հաջորդում է «Մասիսը»: 5-րդն է 850 հազար եվրոյով: «Տորպեդոն» զգալիորեն զիջում է: Կազմի արժեքով նախավերջինն է՝ 150 հազար եվրո:
Ինչ վերաբերում է «Երեւանին», որի հետ կապ ունեցող լատվիացի ֆուտբոլիստ Կիրիլ Գրիգորովը, ըստ հետաքննական լրագրությամբ զբաղվող The Black Sea կայքի, կասկածվում է կազմակերպված խաղեր անցակացնող խմբավորման անդամ լինելու մեջ, ապա այդ թիմը հանդես էր գալիս Բարձրագույն խմբի առաջնությունում, սակայն ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկից առաջ դուրս եկավ պայքարից: Մասնակցել է 15 խաղի ու բոլորում պարտվել է: Խփել է ընդամենը 11 գոլ ու բաց թողել 53-ը:
Առաջին խմբի ընթացիկ առաջնության ավարտին մնացել է 5 տուր: Բարձրագույն խմբում մնացել է 3 տուր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT