Երևան
12 °C
Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում խմելու ջրատարի ներքին ցանցը կհիմնանորոգվի 2650 մետր երկարությամբ, որով եւ կամբողջանա նախորդ տարում սկսված ծրագիրը:
Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 21 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 14 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 6 միլիոն 300 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը:
Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կամփոփվի հուլիսի վեցին, որից հետո կմեկնարկի շինարարությունը եւ կավարտվի առաջիկա երեք ամիսների ընթացքում:
«Համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 7150 մետր, որից 4500 մետրը հիմնանորոգվել է նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով, իսկ մնացած 2650 մետրը կհիմնանորոգվի այս տարվա ընթացքում: Համայնքի Վերին թաղամասի շուրջ 60 տնտեսության խմելու ջուր մատակարարվում է երկու օրը մեկ անգամ, քանի որ ներքին ցանցը քայքայված է:
Այս ծրագիրն էլ ուղղված է այդ խնդրի կարգավորմանը: 1400 մետր երկարությամբ հիմնանորոգվելու է արտաքին ցանցից սնվող եւ դեպի օրվա կարգավորիչ ջրամբար գնացող մղման գիծը, եւս 1250 մետր էլ՝ ջրամբարից թաղամասին սնող գիծը:
Այն հատվածներում, որտեղ նախկինում հիմնանորոգել ենք ներքին ցանցը, արդեն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարումը: Վերին թաղամասի տնտեսություններում ջրամատակարարումը այս ծրագրով կբարելավվի, սակայն այստեղ շուրջօրյա ջրամատակարարման հասնելու համար հարկավոր է Ակունք համայնքից սնվող օրվա կարգավորիչ ջրամբարում իրականացնել վերակառուցման եւ ջրաքանակի ավելացման աշխատանքներ, ինչը ծրագրել ենք կատարել եկող տարվա ընթացքում, սուբվենցիոն հերթական ծրագրի շրջանակներում: Դրանից հետո միայն համայնքը հիմնովին կանցնի շուրջօրյա ջրամատակարարման»,- նշել է համայնքի ղեկավարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արամ Ղազարյանը կազատվի ոստիկանապետի պաշտոնից. հայտնի է՝ ինչ պաշտոնի կնշանակվի նա, և ով կլինի նոր ոստիկանապետը
Կանգնեց մորս սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս. Զառա Արամյանի դուստրը հայտնել է հոգեհանգստի տեղն ու ժամը
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորոգվող մասնաշենքում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին
Մահացել է Զառա Արամյանը
2018-ի համեմատ ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում աճել է մոտ 1225 տոկոսով. վարչապետ
7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման․ ՆԳՆ-ն՝ Իրանի դեսպանատան մոտ ցույցի մասնակիցների մասին
Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեցինք ոլորտի հետագա զարգացման հեռանկարները. Փաշինյան
Երևանում վագոն-տնակ է այրվել
Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը
Սիրիայի նախագահը երկրում ազգային լեզու է հռչակել քրդերենը
Պարեկները Արտյոմ Կանևսկոյի և նրան ուղեկցող ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք
Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Մանիպուլյացիայի վարպետ Նարեկին ամենալավը կարձագանքի նորաթուխ գործիչ Նարեկը. Մանավազյանը տեսանյութ է հրապարակել
Վրաստանի վարչապետը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին. նրան չեն հրավիրել
Բոլոր նրանք, որ քննադատում են ինձ՝ ամուսնուս հետ երջանիկ լինելու համար, երբեք չեն սիրել մեզ․ Լինդա Էուլջեքչյան
Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով
Տեղեկանալով, որ 1 տարով զրկվելու է վարելու իրավունքից, տղամարդն առաջարկել է 40, ապա՝ 150 հազար դրամ կաշառք
Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին
Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն
Բախվել են Արթիկ-Ապարան-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում, կա 8 վիրավոր
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա տղամարդու դիակը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը
Հրդեհ՝ Երևանի Տիչինայի փողոցի վուլկանացման կետում
Կադրային բազմաթիվ փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ՝ ՆԳ նախարարի հրամաններով
Լոռու քրեական ոստիկանները ձերբակալել են Վանաձորում ու Սարամեջում թմրանյութ իրացնող անչափահասների. տեսանյութ
Եթե աղա տղեն պատրաստ է 1 դրամով վարչապետ աշխատել, ինչու՞ էին ՀԷՑ-ում միլիոններով աշխատավարձ ստանում. Սաֆարյան
2025 թվականին մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել. ԿԳՄՍ նախարար
Լոռու մարզ այցի շրջանակում Թորոսյանը ծանոթացել է պետության կողմից արտապատվիրակված ծառայությունների մատուցմանը
Խոշոր հրդեհ Աբովյանի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանվել է 15 քաղաքացի
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի նիստ
Հեղինակավոր Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը. սա վստահության հայտ է. վարչապետ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մի շարք հատվածներում ձյուն է տեղում
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն... կա՛մ նորմալ քաղաքական բանավեճ վարեք, կա՛մ պարզապես լռեք․ Արսեն Թորոսյան
Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած
Ֆինանսների նախարարի տեղակալն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները
Տուրքեր կսահմանվեն Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի հետ անհամաձայն երկրների համար. Թրամփ
Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում
Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT