Լոռու քրեական ոստիկանները ձերբակալել են Վանաձորում ու Սարամեջում թմրանյութ իրացնող անչափահասների. տեսանյութ

17/01/2026 schedule12:25

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի և Սարամեջ գյուղի բնակիչ 17-ամյա երկու տղա տեղադրելու միջոցով իրացնում է թմրամիջոցներ։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

«Հունվարի 12-ին՝ ժամը 12։25-ին, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում նրանցից մեկը հայտնաբերվել և տեղափոխվել է վարչություն։ Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են կպչուն ժապավենով չորս փաթեթ և գաղտնի փականով դանակ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված միջոցառման արդյունքում նույն օրը՝ ժամը 16։55-ին, հայտնաբերվել ու վարչություն է տեղափոխվել նաև 17-ամյա մյուս պատանին։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ վերջինիս թմրամիջոցով փաթեթները տվել է համագյուղացին՝ Սարամեջի բնակիչ մեկ այլ 17-ամյա պատանի։ Նա էլ նույն օրը ձերբակալվել է:

Ըստ պատանիների՝ նրանք իբր գտել են թմրամիջոցով փաթեթները, որոնց մի մասը թաքցրել են Սարամեջ գյուղի սկզբնամասում։

Հունվարի 14-ին կատարված զննությամբ տղաների նշած վայրում հայտնաբերվել է մարիխուանայով 19 փաթեթ։

Դատարանի որոշմամբ՝ նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական վերահսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքի և դաստիարակչական վերահսկողության հետ։

Ոստիկանությունը հիշեցնում է՝ տեղադրման միջոցով թմրանյութերի իրացումն էլ է հանցանք, որին հաջորդում է քրեական պատասխանատվությունը։

Ոստիկանությունը կրկին կոչ է անում ծնողներին լինել ուշադիր անչափահասների նկատմամբ, նրանց մշտապես հիշեցնել պատժի անխուսափելիության մասին և հեռու պահել հակաօրինական արարքներից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2465 դիտում

Ընթանում է 2026-ի ընտրություններում ՔՊ ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություններ են

Արևային էներգետիկան Հայաստանին տվել է էներգետիկ անկախության բացառիկ շանս․ Փաշինյան

Գյուղացիական տնտեսությունների համար 2 շատ լավ լուրով հանդես կգամ․ Պապոյան

Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը

Վարդենյաց լեռնանցքը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար. տեսանյութ

Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ վարչապետ

Սաստիկ բքի պատճառով Շինուհայր-Հարժիս, Ալագյազ-Ծաղկահովիտ-Գեղադիր ավտոճանապարհները փակ են

Վաղը կսկսվի ՔՊ ընտրական ցուցակի առաջին փուլի քվեարկությունը․ վարչապետ

Հայտնաբերվել և առգրավվել է մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին

ԱԳՆ-ում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

TRIPP-ը ներկայացնել «թուրք-ադրբեջանական գործարք»՝ պարզունակ ձևակերպում է բարդ իրականության մասին․ Բաբաջանյան

Ազգերի Լիգա. հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները

Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ նախկին պաշտոնյայի

Արսեն Բաղրյանը՝ ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ

Որքան ձյուն կա Վարդենյաց լեռնանցքում․ լուսանկար

Գալուզին-Մուստաֆաև հանդիպում է տեղի ունեցել․ ինչ են քննարկել Ռուսաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը

Ինչպես է Կարապետյանը ՌԴ անձնագրով ու քաղաքացիությամբ դառնում ՀՀ վարչապետի թեկնածու. աբսուրդ է. տեսանյութ

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա Ջուր»

Ձմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 82-րդը տեղը

Օլիգարխ Կարապետյանի գործատուն ՌԴ-ն է. նա ուզում է մեր պետության ղեկավարումը հանձնել ռուսական ԿԳԲ-ին. տեսանյութ

Հայաստանի Սահմանադրությունը ոտքի տակ տալու պրակտիկան իրենց համար նորմալ երևույթ է․ Առաքելյան

Սամվել Կարապետյանն առաջինը չէ․ Սերժ Սարգսյանն էլ էր փորձում իր հագով Սահմանադրություն կարեր․ Իոաննիսյան

Զոհերի և զոհողությունների գնով հասել ենք մի կետի, որ Հայաստանը տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն․ վարչապետ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Ջրաշենից Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 13-ամյա պատանի․ ծեծել են համադասարանցիները, մանկավարժները դեպքը թաքցրել են

«Ուժեղ Հայաստանը» թուլացավ՝ հարվածի տակ դնելով ինքն իրեն․ Սահմանադրությունը ֆուտբոլի գնդակ չէ․ Ադամյան

Հանդիպում «Երևանի կայուն էներգիայի օրեր» միջոցառման մասնակիցների հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իսկ եթե չստացվի, ասելու ա՝ ես տուտ պրիչոմ, արհեստական բանականությունն էր․ Ղազարյան

Կարճատև տեսակցությունից հետո կալանավորված անձի մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

Համացանցում շրջանառվում է Սամվել Կարապետյանի ռուսական անձնագրի լուսանկարը

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

Ասում է՝ տվեք իշխանություն, ես սահմանադրական կարգը կհարմարեցնեմ իմ հակասահմանադրական կարգավիճակին և կկառավարեմ

Ալագյազ-Ծաղկահովիտ և Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածներում բուք է․ Թթուջուր-Նավուրը փակ է

Նորահարսը փախել է տնից՝ իր հետ տանելով ոսկյա զարդեր․ սկեսրայրը դիմել է ոստիկանություն

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել է շուրջ 2 տասնյակ պատահար. 2 մարդ զոհվել է, 25-ը՝ վնասվածքներ ստացել

Նրանք ընդդիմություն են ընդդեմ Հայաստանի և նրա ինքնիշխանության. Ալխաս Ղազարյան. տեսանյութ

Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել