Գավառ քաղաքի 7 փողոցներում կկառուցվի լուսավորության ցանց

Գավառ քաղաքի Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան եղբայրների, Կահիրեի, Գ. Նարեկացի փողոցներում եւ Ազատություն փողոցի 2-րդ նրբանցքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կկառուցվի լուսավորության ցանց, կկատարվի կենտրոնական հրապարակի լուսասյուների տեղափոխություն:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 704 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 23 միլիոն 222 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 15 միլիոն 482 հազարը՝ Գավառի համայնքապետարանը: Գավառի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ լուսավորության ցանցը կառուցվում է շուրջ 5200 մետր երկարությամբ: Վերոնշյալ փողոցներում տեղադրվելու է 171 լուսատու՝ ԼԵԴ համակարգով:

«Այս ծրագրի իրականացման արդյունքում որոշակիորեն կընդլայնվի քաղաքի լուսավորության ցանցը, որն այժմ կազմում է շուրջ 65 տոկոս: Ծրագրի շահառու կլինեն մոտ 1300 տնտեսություն՝ 4500 բնակչությամբ: Վերոնշյալ փողոցները կունենան ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուսավորություն, որը երեկոյան ժամերին կնպաստի բնակչության անվտանգ տեղաշարժին: Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է»,-ներկայացրել են քաղաքապետարանից: 

Տպել
533 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են