Երևան
12 °C
Համացանցում տարածվում է Հայաստանի դատարկված գյուղերի ցուցակը՝ 32 գյուղ 8 մարզում եւ Արծվաշենը՝ Ադրբեջանի տարածքում: «Ներկայացնում եմ Հայաստանի ՄԵՌԱԾ գյուղերի ցանկը: Մեղավորներ չփնտրելով՝ հարկ եմ համարում հայտարարել, որ գյուղերը անհրաժեշտ է վերակենդանացնել»,- մասնավորապես նշել է մարքեթինգի մենեջեր, բազմաթիվ ծրագրերի համահիմնադիր Ստելլա Սարուխանյանը՝ հրապարակելով ցուցակը:

Ե՞րբ եւ ինչո՞ւ են դատարկվել այս գյուղերը, որեւէ բան արվո՞ւմ է՝ դրանք ապրեցնելու համար. «Հայկական ժամանակ»-ի հարցերին ի պատասխան՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն ասաց, որ նշված գյուղերի բնակիչները տեղահանվել եւ քաղաքներ են տեղափոխվել դեռ խորհրդային կարգերի օրոք:
«Այս գյուղերը դատարկված էին վաղուց: Դեռ խորհրդային կարգերի ժամանակ են դատարկվել ուրբանիզացիայի արդյունքում եւ փակվել: Այնտեղ մարդ չի ապրել»,- ասաց նա:
Գիլոյանի խոսքով՝ 1996թ., երբ ընդունվել է Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքը, Հայաստանի 10 մարզի 61 համայնք բազմաբնակավայր էին, ինչպես այսօր խոշորացված համայնքները: «Բազմաբնակավայր այդպիսի համայնք էր Բարձրաշենը, որի կազմում էր Կաքավաբերդը, Աշտարակ համայնքը, որի կազմում են Մուղնին, Սեւանը, որի կազմում է Գագարինը: Ձեր ասած այս լքված բնակավայրերը լքված են խորհրդային կարգերի ժամանակներից, որ այդ համայնքների վարչական սահմաններում են գտնվում»,- նշեց նա:
Աշոտ Գիլոյանը նշեց, որ վերջին տարիներին բազմիցս առաջարկվել է այս գյուղերի անունները ջնջել Վարչատարածքային բաժանման մասին օրենքից, չի արվել՝ համայնքների խոշորացման ծրագիրն ավելորդ չքաղաքականացնելու համար: «Կասեին՝ համայնքների խոշորացման անվան տակ գյուղեր են փակում, բայց այդ բնակավայրերում մարդ չի ապրում, տարածքներն էլ օտարված են գյուղերի բնակիչներին: Առանձին դեպքեր կարող են լինել. մեկը, օրինակ, Լուսաղբյուրում գուցե տուն է առել, գնում է ամառը, մի քանի օր՝ բնակվում, բայց այդ գյուղերում հաշվառված բնակիչ չկա: Անկախ Հայաստանի ժամանակ այդ տարածքներում հաշվառված բնակիչ չի եղել»:
Մարդիկ նշում են, որ խուսափում են այդ տարածքներում բնակություն հաստատել, քանի որ ջրի խնդիր կա. հէկերը բավարար ջուր չեն թողնում գյուղատնտեսության համար: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Գիլոյանն ասաց. «Չէ՛, դա իրական պատճառը չէ: Իրական պատճառն այն է, որ խորհրդային տարիներին այս գյուղերը կոչել են «ոչ հեռանկարային» ու բնակչությանը տարել քաղաք՝ գործարաններում աշխատելու, որովհետեւ նպատակահարմար չեն համարել տեղում գործարան, դպրոց, մանկապարտեզ կառուցել»:
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ է նախատեսվում անել, որ այդ բնակավայրերը զարգանան՝ Գիլոյանը պատասխանեց. «Որպեսզի զարգանան, պիտի մարդ ապրի: Կաքավաբերդում, օրինակ, մարդ չի կարող ապրել, քանի որ այն ազգային պարկի՝ Խոսրովի արգելոցի տարածքում է: Նիգատունի, Խնուսիկի, Լուսաղբյուրի տարածքներում այդ համայնքների բնակիչները մոտ 100 կտոր սեփականաշնորհած տնամերձ ունեն, 150 կտոր էլ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհած հող կա, մարդիկ գնում մշակում են»:
Այնուամենայնիվ, կան գյուղերով հետաքրքրված ներդրողներ, որ Կառավարության աջակցությամբ նախատեսում են հարմար վայր գտնել եւ «սոցիալական բնակավայր»-ի ծրագիր իրականացնել: «Մի մեծահարուստ պարսկահայ ընկեր ունենք, որ առաջարկել է Պարսկաստանում (-խմբ. Իրան) հաջողությամբ իրականացած ծրագիրն անել նաեւ Հայաստանում: Ասում է՝ այդ նույն լքված բնակավայրերից մեկը տվեք ինձ, ես տներ կառուցեմ, հոր բացեմ, ջուր հանեմ, արեւային էներգիայով աշխատող կայան կառուցեմ, կովեր առնեմ, դպրոց ու մանկապարտեզ կառուցեմ, ժողովուրդը գա այստեղ, ապրի, բայց՝ ոչ սեփականության իրավունքով: Իր բարեկեցիկ կյանքն այստեղ կարող է ապրել, բայց եթե թողնի գնա, պիտի այդ ամենը ուղղակի թողնի: Հիմա մենք այդ ներդրողի հետ անցնում ենք այս «լքված» բնակավայրերով, որ հարմար դատարկ հող գտնենք այս ծրագրի համար, իսկ դա հեշտ չէ, քանի որ արդեն նշեցի, այդ բնակավայրերում հողերի 90 տոկոսից ավելին օտարված է քաղաքացիներին»,- ասաց Գիլոյանը: Չե՞ք գտնում՝ հարցին արձագանքելով՝ նշեց՝ երեւի Սյունիքում հարմար տարածք կգտնվի, դեռ փնտրում ենք:
Մեկ այլ ներդրումային ծրագիր քայլ առ քայլ իրագործվում է. մի խումբ մարդիկ 70 հա հող են գնել Աբովյանի, Բալահովիտի հատվածում, նախատեսում են «խելացի քաղաք» գաղափարախոսությամբ հիմնել բոլորովին նոր տիպի բնակավայր: Սա, ըստ Գիլոյանի, լրիվ նոր գաղափարախոսություն է, որ դեռ նախնական փուլում է:
Նրա խոսքով՝ կան նաեւ անհատական դիմումներ՝ այդ հողերի վրա բնակություն հաստատելու համար. «Մարդ կա, եկել է Ջավախքից, ասում է՝ ինձ հող տվեք, գնամ ապրեմ, բայց այդ հողերը Կառավարությանը չեն, էլի եմ ասում, դրանք սեփականատերեր ունեն»:
Եվս մի առաջարկ եղել է Տավուշի մարզի Ասկիպար անկլավում՝ թուրքական բնակավայրում՝ կյանքը վերակենդանացնելու նպատակով. «Մեկը ցանկանում էր ներդրումային ծրագիր իրականացնել, սակայն խուսափեցին հողահատկացում անել, քանի որ կարող էր դա քաղաքականացվել»:
Այն հարցին, թե գույքահարկի նոր օրենքը փաստացի անբնակիչ բնակավայրերում ինչպե՞ս է կիրառվելու, Աշոտ Գիլոյանը պատասխանեց. «Ինչպես մյուս բնակավայրերում՝ կախված տարածքից եւ հաշվարկի բանաձեւից: Եթե որեւէ մեկը Հայաստանի որեւէ հատվածում, անկախ նրանից՝ դա լքված բնակավայր է, թե ապրող գյուղ, ունի սեփականություն՝ հող, տուն, ապա հարկվելու է՝ համապատասխան բանաձեւի հաշվարկով: Այսօր նրանք այդ հարկը տալիս են. չէ՞ որ այդ տարածքը որոշակի համայնքի վարչական սահմանում է»:
Դիտարկմանը, որ այսօր դեռ դա փոքր գումար է, սակայն աճելու է տարեցտարի, Գիլոյանն արձագանքեց. «Այո՛, ի վերջո, աճելու է, քանի որ մեր երկրում հողի հարկը չնչին գումար է, տան հարկը չնչին գումար է, իսկ այդ հարկից համայնքի եկամուտներն են գոյանում, որի հիման վրա համայնքը ծառայություն է մատուցում իր բնակիչներին. ճանապարհ է նորոգում, լուսավորություն, աղբահանություն կազմակերպում, մանկապարտեզ պահում»:
Նա ընդգծեց, որ այսօր առաջնային է ջանքերը կենտրոնացնել, որ ապրող գյուղերն առավել հարմարավետ դառնան, քաղաքի ձգող մրցակցությանը բնականորեն դիմագրվեն. «Ես ապրում եմ Երեւանին կպած Բալահովիտ գյուղում: Տղաս ամուսնացավ, կնոջ հետ գնաց Կանադա: Աշխատանք ու բարեկեցիկ կյանք ուներ, բայց որոշ անարդարությունների հետ չէր համակերպվում: Հիմա մենք ասում ենք՝ համայնքները խոշորացնենք, որ փոքր գյուղերը կործանումից ազատենք, որ հնարավորությունները շատանան, այդ բնակավայրերում շարժ լինի, Կառավարության սուբվենցիոն գործիքի միջոցով ավելի շատ ծրագրեր իրագործվեն, լինեն ծառայություններ, որ բնակիչը մոտիվացիա ունենա գյուղում մնալու: Պիտի այնպես անենք, որ գյուղից քաղաք չգան, այլ քաղաքից Երեւան չգան, Երեւանից էլ Կանադա չգնան»:
Հավելենք, որ Ստելլա Սարուխանյանի գրառմանն արձագանքելով՝ բազմաթիվ օգտատերեր հետաքրքիր գաղափարներ ու նախագծեր են առաջարկում, իրենց պատրաստակամությունը հայտնում աջակցել գյուղերի վերաբնակեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, սակայն, ըստ ամենայնի, բոլորն էլ համակարծիք են, որ այս ոլորտում ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է պետության աջակցությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT