«Ո՞ւր էին դատախազները, երբ մենք բողոքում էինք գործի քննության արգելքներից». Ռ. Քոչարյանի պաշտպանն առարկեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթացող նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր առարկեցին մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի միջնորդության դեմ:

Բաղդասարյանը, հիշեցնենք, միջնորդել էր բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում ճանաչել իրավունքի չարաշահում, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական ենթափուլն ու հնարավորություն տալ անցնել դատաքննության: Միջնորդության քննությունը հետաձգվել էր՝ հաշվի առնելով, որ բացակայում էր ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնելով, թե դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ինչպես էր սահմանել իրավունքի չարաշահում երեւույթը՝ Խուդոյանն ասաց, որ այդպիսի ձեւակերպմանը ընդհանուր առմամբ կարելի է համաձայնել՝ հավելելով նաեւ այն դեպքերը, երբ դատավարության մասնակիցները օգտվում են իրավունքի իրացումից, սակայն դա անում են ոչ թե կամ ոչ միայն կոնկրետ դատավարական նպատակ իրացնելու, այլեւ դատավարության մեկ այլ մասնակցի վերաբերյալ վիրավորական արտահայտություններ կատարելու, գործի հետ կապ չունեցող ենթադրյալ այլ արարքներում մեղադրելու կամ քաղաքական հայտարարությունների համար։ Խուդոյանն ընդգծեց, որ նման դեպքերում, երբ պաշտպանական կողմի հասցեին հնչում է ատելության խոսք, գործով քննարկվող իրադարձություններից տասնամյակ առաջ տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մեկնաբանություն է լինում, կամ ամբաստանյալների եւ պաշտպանների հասցեին վիրավորական արտահայտություններ են արվում, դատախազները լռում են։

Խուդոյանն առանձնացրեց դատախազի միջնորդության մեջ առկա երկու հիմնական բնորոշումները իրավունքի չարաշահման վերաբերյալ․ խոսքը կրկնվող գործողությունների եւ դատավարական տվյալ փուլին ոչ բնորոշ գործողությունների մասին է։ Խուդոյանն ասաց, որ պայմանականորեն կարելի է ասել, որ հենց այդպիսի գործողությունների մեջ է դատախազությունը մեղադրում իրենց՝ հղում անելով տուժողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշմանը Լիլիթ Վարդանյանի գործով։ Նա, սակայն, պնդեց, որ դատախազները չեն ներկայացրել իրենց եւ Լիլիթ Վարդանյանի գործի միջեւ եղած հիմնական տարբերությունը․ «Իսկ այդ գործերի փաստական հանգամանքները նույնական չեն՝ հաշվի առնելով, որ մյուս գործի քննության տեւողությունը պայմանավորված է եղել առավելապես դատական նիստերի չկայացումով, այդ թվում՝ ե՛ւ մեղադրողների, ե՛ւ դատարանի պատճառով»,- ասաց Խուդոյանը՝ հավելելով, որ եթե կատարվեր սեփական վերլուծություն, պարզ կդառնար, որ որեւէ մեկը նշված իրավական դրույթները չի մեկնաբանել որպես պաշտպանության իրավունքից զրկելու հիմք։

Խուդոյանն ասաց, որ կրկնվող գործողությունները թվելիս դատախազները նշել են իրենց կողմից ներկայացված անհիմն միջնորդությունները, սակայն ընդգծեց, որ դրանք անհիմն են միայն դատախազների գնահատմամբ, որովհետեւ դատարանը դրանք քննության առարկա է դարձրել եւ կայացրել բովանդակային որոշումներ, որոնց իրենք համաձայն են, թե ոչ, այլ  հարց է։ Մյուս ուղղությունը, որի շուրջ դատախազները կառուցել էին իրենց միջնորդությունը, դատավարության տվյալ փուլին ոչ բնորոշ գործողություններն էին․ «Հատկանշնական է, որ դատական պրոցեսը դատախազությունը դիտարկում է՝ սկսած 2019թ. օգոստոսի 19-ից, թեեւ եթե խնդիրը դիտարկվում է տուժողների իրավունքի տեսանկյունից, պետք է տարբերություն չլիներ, թե ով է նախագահող դատավորը, հետաքրքիր է նաեւ, որ առկա չէ որեւէ հիշատակում դատական նիստերի՝ պետության մեղքով ձգձգման վերաբերյալ»։ Որպես այդպիսի օրինակ՝ Խուդոյանը նշեց այն, որ դատախազությունը առարկություն չի ներկայացրել գործի քննության մի քանի ամիս դադարելու դեպքում․ խոսքն այն մասին է, որ երբ 2019 թվականի ամռանը Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բեկանեց գործի կասեցման եւ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը, գործի վարույթը հաջորդ իսկ օրը չվերսկսվեց․ «Դատավոր Արմեն Դանիելյանը պահել էր գործի նյութերը եւ չէր վերադարձնում առաջին ատյանի դատարան, այնուհետեւ ուղարկեց Վճռաբեկ դատարան, որը նույնպես չէր ուղարկում, սական երկու ամիս անց առանց որեւէ պատճառնի նոր հիմքի գործը վերադարձվեց առաջին ատյանի դատարան, ընդամենը առաջին ատյանի դատարանի նախագահը խնդրել էր, Վճռաբեկ դատարանն էլ՝ ուղարկել, եւ դրանով էլ հաստատվել էր երկու ամիս գործը անհիմն չքննելը»։ Խուդոյանը շեշտեց, որ այդ պարագայում եւս դատախազների համար պետք է ակնհայտ լիներ, որ գործը երկու ամիս չէր քննվում․ «Ո՞ւր էին դատախազները եւ տուժողները այդ ժամանակ, երբ պաշտպանները բողոքում էին գործի քննության արգելքներից»,- հարցրեց նա։

Խուդոյանը շեշտեց, որ դատախազների կողմից որեւէ առարկություն չի հնչել նաեւ այն ժամանակ, երբ իրենց համար մինչ օրս անհասկանալի պատճառներով մոտ երկու ամիս բացակայեց դատավոր Աննա Դանիբեկյանը․ «Իսկ Վերաքննիչ դատարանի վերջին դատական ակտը, որով պարոն Քոչարյանն ազատ արձակվեց, եկավ՝ վկայելու, որ այդ ձգձգման արդյունքում նա ավելի քան երեք ամիս անհիմն կալանավորված է եղել, այսինքն՝ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ իրենց միջնորդությունը ենթակա էր բավարարման, եւ տրամաբանորեն այն պետք է քննվեր ներկայացնելուց հետո անհապաղ, այսինքն՝ ձեր բացակայության պատճառով պարոն Քոչարյանը երեք ամիս գնտվել է անազատության մեջ»,- դիմելով դատավորին՝ ասաց պաշտպանը՝ դարձյալ հարցնելով, թե ուր էին այդ ժամանակ դատախազները։

Խուդոյանը անդրադարձավ նաեւ դատախազի այն փաստարկին, որ 8 դատական նիստ կայացվել է՝ ամբաստանյալի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություններ քննելով․ «Իսկ մի՞թե այդպիսի իրավունքից ամբաստանյալները պետք է զրկված լինեին»,- ասաց նա՝ շեշտելով, որ բոլոր այդ միջնորդություններն ունեցել են տարբեր հիմքեր. մի դեպքում եղել է ՍԴ որոշումը, մյուս դեպքում՝ օրենսդրական փոփոխությունները եւ այլն։ Խուդոյանի համոզմամբ՝ եթե որեւէ գործով որեւէ ամբաստանյալ խափանման միջոցի պայման խախտի, դատախազությունը միջնորդություն է ներկայացնելու դրա վերաբերյալ, անկախ նրանից, թե դատավարության որ փուլն է՝ նախապատրաստական, թե վկայի հարցաքննության, ինչը, ըստ նրա, ճիշտ մոտեցում է․ «Այդ պարագայում տարակուսելի է, թե ինչու են դատախազները խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ իրենց միջնորդությունները, որոնք դատարանը քննել է, դիտարկում անհիմն»։ Խուդոյանը դարձյալ շեշտեց, որ Վերաքննիչ դատարանը հաստատեց, որ պաշտպանական տակտիկայի տեսանկյունից դրանք ճիշտ միջնորդություններ էին եւ արված էին ժամանակին։

Անդրադառնալով դատախազների այն փաստարկին, որ խափանման միջնորդությունները ներկայացվել են տարանջատված՝ Խուդոյանն ասաց, որ դատավարության արդյունավետության տեսանկյունից ելնելով՝ փոխկապակցված միջնորդությունները քննվել են համատեղ, եւ կայացվել է մեկ դատական ակտ, եւ դատախազությունն էլ իր հերթին դրանց արձագանքել է մեկ ելույթով, եւ այդ պարագայում դատախազության այդ փաստարկը որեւէ խոչընդոտ չի ստեղծել։ Նա շեշտեց, որ որեւէ տեղ գրված չէ, որ միջնորդությունների քանակը սահմանափակված է։

Խոսելով դատախազի այն պնդումից, որ միջնորդությունների քննարկման ժամանակ պաշտպանները կրկնել են մեկը մյուսին, եւ մյուս ամբաստանյալների պաշտպանները կարծես իրավաբանական օգնություն են տրամադրել նաեւ ոչ իրենց պաշտպանյալին՝ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այս պնդման մեջ նկատում է անհարգալից վերաբերմունք փաստաբանների նկատմամբ․ «Այնուամենայիվ, դատախազները չեն առարկել, որ տուժողները ելույթ ունենան, հետեւաբար անհասկանալի է, թե որն է պաշտպանների նկատմամբ նման խտրական վերաբերմունքի պատճառը»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է իրաբանական օգնությանը, Խուդոյանն ասաց, որ յուրաքանչյուր պաշտպան ներկայացնում է իր վստահորդի շահերը, իսկ իրավաբանական օգնություն ավելի շատ ներկայացրել են դատախազները՝ իրենց անհիմն դիրքորոշումներով եւ խոտանված գործ դատարան բերելով։

Խուդոյանն անդրադարձավ նաեւ Միավորված ազգերի կազմակերպության՝ 1985 թվականին ընդունած «Հանցագործությունների եւ իշխանության չարաշահման զոհերի հանդեպ արդարադատության հիմնարար սկզբունքների մասին» հռչակագրին, որին եւս դատախազը հղում էր արել իր միջնորդությունը ներկայացնելիս․ «Եթե այն ուսումնասիրվեր, պարզ կդառնար, որ զոհերի իրավունքների պաշտպանության հետ մեկտեղ այն պահանջում է ապահովել հավասարակշռություն»,- ասաց պաշտպանը՝ մեջբերելով Հռչակագրից մի հոդված։ Ըստ դրա՝ այն դեպքերում, երբ շոշափվում են զոհերի անձնական շահերը, դատաքննության համապատասխան փուլերում պետք է ապահովել նրանց կարծիքի և ցանկությունների ներկայացնելը և քննարկումը՝ առանց մեղադրյալներին վնաս հասցնելու և քրեական արդարադատության ազգային համակարգին համապատասխան։

Շարունակելով իր առարկությունը՝ Խուդոյանը եզրափակեց այն՝ ասելով, որ դատախազների միջնորդությունը ոչ այլ ինչ է, քան ամբաստանյալներին պաշտպանության իրավունքից զրկելու միջնորդություն․ «Եվ ես ակնկալում եմ, որ դատարանը չի տրվելու դրանում արձանագրված պնդումներին, որոնք իրականությանը, մեղմ ասած, չեն համապատասխանում, ինչպես արդեն ներկայացրի»,- ասաց նա՝ հավելելով, որ դրա մասին առարկայական պնդումներ կներկայացնեն նաեւ մյուս պաշտպանները։

Նրանից հետո ելույթ ունեցավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը, ապա՝ Հայկ Ալումյանը, ինչից հետո նիստը հինգ րոպեով ընդմիջվեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2627 դիտում

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին