Արմանիսի ոսկու հանքից թափոնաջրեր են լցվում Ձորագետը. քաղաքապետն ահազանգում է. իրավիճակը լուրջ է (լուսանկարներ)

Լոռու մարզի Արմանիսի հանքավայրից շարունակում են Ձորագետ լցվել մեծ քանակությամբ անհասկանալի նյութեր: Հերթական դեպքը գրանցվել է այսօր, որի մասին բնակիչները զանգահարել են Ստեփանավանի քաղաքապետարան ու լրատվամիջոցներին:

Քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը համապատասխան հանձնաժողովի և ոստիկանության ներկայացուցչի հետ այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները: Արդեն տեղում պարզ է դարձել, որ, տարօրինակ տեսքով ու հոտով ջուրը լցվելով գետը, փոխում է ջրի գույնը: Քաղաքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները գետի երեք հատվածներից ջուր են վերցրել, այն կուղարկվի փորձաքննության, իսկ կազմված արձանագրությունը՝ Լոռու մարզպետարան:

ՀԺ-ի հետ զրույցում Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը հայտնեց, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ, ցավոք, վերջին ահազանգն է, որը ստացվել ու ստացվելու է թափոնաջրերի՝ գետը թափվելու վերաբերյալ: «Խնդրին առաջին անգամ չէ, որ բախվում ենք, ամեն անգամ արձագանքում ենք, բայց այս իրավիճակը շարունակվում է, այսօր էլ գնացել արձագանքել ենք, գրություններ ենք պատրաստել թե՛ ոստիկանությանը, թե՛ բնապահպանական տեսչությանն ու թե՛ մարզպետարանին, որ զբաղվեն այս խնդրով: Մի անգամ էլ էին փորձաքննություն վերցրել, անալիզներից պարզվել էր, որ ծանր մետաղներ կան այդ ջրերի մեջ, ինչն էլ դարձել էր ձկների սատկելու պատճառ»,- ասաց Միքայել Ղարաքեշիշյանն ու հավելեց, որ խնդիրը երկար տարիների պատմություն ունի. «Միշտ էլ եղել է այս խնդիրը, բայց վերջին 3 տարում ավելի է հաճախացել, մասնագետներն ավելի հստակ կարող են ասել պատճառներն ու պարունակությունը»:

Քաղաքապետն ասում է՝ խնդրի հետ կապված պարբերաբար հանդիպումներ է ունեցել նաեւ հանքի ղեկավար կազմի հետ. «Իրենք Արմանիսում նաեւ անօրինական զավթած հողեր ունեն, բայց չենք կարողանում որեւէ բանակցության գալ, իրենք կա՛մ հրաժարվում են բանակցություններից, կա՛մ գալիս են ու խոչընդոտներ ստեղծում: Թափոնաջրերի մասով ոչ մի բացատրություն չեն տալիս: Պոչամբարները թե՛ համայնքի տարածքում է բարձիթողի, թե՛ սեփական տարածքներում, թե՛ գետի ափերին է թափված, անձրեւներից հետո էլ թափոնակույտերը ավելի ակտիվ են լցվում գետը, մի քանի կողմերից»:

Միքայել Ղարաքեշիշյանն ասում է՝ հանքի ղեկավարությունը որեւէ կերպ չի փորձում համագործակցության եզրեր գտնել համայնքի հետ. «Մենք անընդհատ պահանջներ ենք ներկայացնում, մեր դիրքորոշումն ենք ներկայացնում, հիշեցնում, որ հողեր են զավթել թե՛ համայնքից, թե՛ մասնավորից: Ապօրինի շինություններ ունեն կառուցած, շատ բաներ կան… ես անընդհատ բարձրաձայնում եմ, ահազանգում, բայց գործն առաջ չի գնում»:

Ղարաքեշիշյանն ասում է՝ թափոնակույտերը գործարանը պարբերաբար թափել է որտեղ պատահի, անգամ՝ գյուղացիների տարածքներում. «Տարիներ շարունակ փորձել ենք ամեն կերպ բանակցել, գիտեք՝ իրենց մոտ ոնց է. 7 ամիսը մեկ ղեկավար են փոխում, եթե մի ղեկավարի հետ գալիս ենք ինչ-որ մի հայտարարի, արագ փոխում են, նորից սկսում ենք պրոցեսը նոր ղեկավարի հետ, տպավորություն է, որ դիտավորյալ են անում, որ ձգձգեն իրավիճակը: Ես իրենց գլխավոր ղեկավարի հետ էլ եմ Թիֆլիսում հանդիպել, բայց՝ էլի անարդյունք…»:

Կատարված խախտումների վերաբերյալ դիմել են նաեւ ոստիկանություն, հարուցվել են քրեական գործեր, ասաց քաղաքապետը՝ մեկ անգամ եւս կրկնելով, որ չկա մի իրավասու կառույց, որ դիմած, խնդիրը ներկայացրած չլինեն. «Նույն վիճակն է, էդքան թափած պոչանքները հավաքելու համար տարիներ են պետք»:

Դիտարկմանը, որ, ըստ տեղեկությունների, «Սագամարի» ոսկու հանքը տեւական ժամանակ է, ինչ չի աշխատում, Միքայել Ղարաքեշիշյանը նկատեց. «Իբր թե չի աշխատում, ոնց չի աշխատում, որ 60 հոգի մարդ է ամեն օր գնում էնտեղ աշխատելու»,- արձագանքեց քաղաքապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3827 դիտում

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով