Գոլ, գոլային փոխանցում ու սպասված հաղթանակ. Մխիթարյանն իր թիմի ամենաբարձր գնահատականն է ստացել (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է լավ խաղ ցուցադրել «Ռոմայի» կազմում: Երեկ՝ հուլիսի 8-ին, Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանի 31-րդ տուրի «Պարմայի» դեմ խաղում հերթական գոլը, ինչպես նաեւ գոլային փոխանցումը կատարեց: Այդպիսով նպաստեց իր թիմի հաղթանակին (2:1):

Հանդիպման հաշիվը բացեց «Պարման»: 9-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց Յուրայ Կուցկան: Մխիթարյանը գեղեցիկ գոլով պատասխանեց առաջին խաղակեսի ավարտին մոտ՝ 43-րդ րոպեին: 57-րդ րոպեին էլ գոլային փոխանցում կատարեց, ինչից հետո Ժորդան Վերետուն խփեց հաղթական գնդակը:

Ընդհանուր առմամբ հանդիպման ընթացքում 31-ամյա կիսապաշտպանը 2 անգամ է հարվածել դարպասին: Նրա փոխանցումների ճշգրտությունն էլ կազմել է 82.4%: Ըստ Sofa Score հարթակի՝ Մխիթարյանը լավագույնն է եղել իր թիմի կազմում եւ արժանացել ամենաբարձր գնահատականին՝ 8.8: Սա ոչ միայն «Ռոմայի» ֆուտբոլիստների, այլեւ 2 թիմերի ֆուտբոլիստների շրջանում ամենաբարձր գնահատականն է:

Մխիթարյանի համար սա 2-րդ անընդմեջ գոլն էր: Նա աչքի էր ընկել նաեւ օրեր առաջ կայացած նախորդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում, սակայն դա չէր օգնել թիմին խուսափել պարտությունից: «Ռոման» զիջել էր 1:2 հաշվով: Ընդհանուր առմաբ Մխիթարյանը «գայլերի» կազմում խփել է 8 գոլ ու գոլային 5 փոխանցում կատարել:

Ինչ վերաբերում է «Ռոմային», ապա սա թիմի համար երկար սպասված հաղթանակ էր 3 անընդմեջ պարտություններից հետո: Հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան գոհունակություն է հայտնել այդ հաղթանակի կապացությամբ: Մյուս կողմից նշել է, որ հաջողությունն ավելի մեծ հաշվով պետք է լիներ:

«Սա կարեւոր հաղթանակ է, բայց կարեւոր էր նաեւ լավ խաղալը: Կարծում եմ՝ լավ ելույթ ունեցանք: Տղաները շատ լավ արձագանքեցին իրավիճակին, որում հայտնվել էին: Ես գոհ եմ հաղթանակից, բայց ոչ վերջնական հաշվից: Կարող էինք 3 կամ 4 գոլ խփել, ոչ մի պատճառ չկար, որ այդպես տանջվեինք»,- «Ռոմայի» պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Ֆոնսեկան՝ ավելացնելով, որ ֆուտբոլիստները լավ են արձագանքել վաղ գոլին ու հուսալի խաղացել պաշտպանությունում:

Այս հաղթանակից հետո «Ռոման» միավորների քանակը հասցրեց 51-ի: Մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է: Հաջորդ հանդիպումն անցակցնելու է հուլիսի 11-ին: Ա Սերիայի 32-րդ տուրի շրջանակներում մրցակիցը լինելու է «Բրեշիան»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2946 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել