Երևան
12 °C
Գյումրու պատմական միջուկի ուղիղ կենտրոնում նոր սիրտ է բաբախում: Հիմնվել է քաղաքում տեսակով ու առաքելությամբ եզակի թատրոն: «Մտորումների թատրոն» ունի արդեն Գյումրին:
Գաղափարն ու ցանկությունը դրամատիկականի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանինն է:
«Նոր բան չէ, վաղուց էի երազում»,- ՀԺ-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանը:
«Ինձ միշտ մի միտք է հետապնդել. ստեղծել մի փոքր տարածքում այնպիսի միջավայր, որտեղ հանդիսատեսը ներկայացման ավարտին անմիջապես կունենա հարցադրումներ ներկայացման մասին, ու կհեռանա մտորումներով, իր հարցերի պատասխանները գտած կամ տունդարձի ճանապարհին որոնելով դրանք: Վերջապես կարողացանք իրականացնել այս միտքը»,- ասաց դերասանը:
Մտորումների թատրոն. առանց կոնկրետ հասցեականության, առանց գեղագիտական հատուկ ուղղվածության: Սա է գաղափարի հիմքում:
«Ես ուզում եմ, որ ազատ հարթակ լինի երիտասարդ ստեղծագործողների համար: Բավականին շրջանավարտներ ունենք Գյումրիից ու մարզի այլ համայքներից, ավարտում են ինստիտուտն, ընկնում թափառումների մեջ, գնում մայրաքաղաք, հետո էլի վերադառնում են Գյումրի: Հենց նրանց համար հիմնականում ցանկացա այս փոքրիկ հարթակը ստեղծել, մղել նրանց խիզախումների: Ակադեմիական թատրոնը մնում է իր բարձունքում, այն ուրիշ հրամայականներ ունի: Այս թատրոնն ավելի շատ փորձարարական է»,- ընդգծում է Հովհաննիսյանը:

Շարժական բեմով, երբեմն առանց բեմի, 30-35 հանդիսատեսի համար, առանց բեմական վարագույրների, աթոռներ անշարք ու առանց կարգերի, պարզ ու հասարակ, միևնույն ժամանակ ազատ ու անսահմանության ձգտող: Հենց այնպես, ինչպես իրական կյանքում:
Նոր թատրոնից հանդիսատեսը սա պետք է ակնկալի:
«Հանդիսատեսն այլընտրանքային ընտրություն կունենա, փոքր մենախոսություններ, երկխոսություններ կլինեն, ծավալային ներկայացումներ չկան: Կլինի զրույց հանդիսատեսի հոգու հետ»:
Հայ դրամատուրգիայի ժամանակակից ստեղծագործողներին անդրադարձ կլինի հիմնականում: Այս պահին սկսել են Հայկ Հակոբյանի «Վայրի ձիերը ցորենի արտում» պիեսի բեմադրական աշխատանքները: Նպատակ ունեն նաև անդրադառնալ Լեոնիդ Ենգիբարյանի նովելներին, և այսպես շարունակ գրավել մարդկանց հոգիներն ու զրուցել նրանց հետո, խորհել ու բացահայտել ներքին աշխարհի թաքնված գաղտնիքները:
Մտորումների թատրոնին կից հենց մտորումերից էլ մեկ այլ գաղափար է ծնվել ու իրականացվում: Նաև թատերական ստուդիա է հիմնվել 10-ից 14 տարեկանների համար: Որ թատերարավեստ մտնող ապագա դիմորդն ավելի պատրաստված լինի.
«Թե չէ գալիս են դիմորդները, ու գալիս են, որովհետև հարևանն ասել է հարևան Սիրուշին լավ ես նմանակում, ընդունակ ես, բայց ոչինչ չգիտի թատրոնի մասին ցավոք: Ուզում ենք պատրաստել երեխային մինչ ուսանող դառնալը, որպեսզի ոտաբոբիկ չմտնի այս աշխարհը»:
Շաբաթ-կիրակի օրերին կլինեն ներկայացումներ, մեկ օր կնվիրեն երեխաներին՝ Հեքիաթի օր կունենան, ուրբաթը Հումորի օրն է: Ցանկություն կա վերականգնել Գյումրվա իրական հումորը: «Գյումրին հումորի քաղաք է, բայց ցավոք, այդ հումորը վերջերս թաքնվել է, չի երևում: Ուզում ենք էդ ավանդույթը վերականգնել, բայց նոր մոտեցմամբ, նոր խոսքով, մի քիչ էքսկլյուզիվ, էս բառը չեմ սիրում, բայց երիտասարդներից մեջս է մտել, նորովի հայացքներով»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը:
Ունենալ նոր թատրոն հենց պատմական միջուկում: Հատուկ ընտրված տարածք է: Դերասանը երկար է որոնել հարմար մի վայր, որը չի ունենա սրահային շունչ, կլինի գյումրիաբույր, շիտակ, բայց տեղին ասելիքով:

Հին Գյումրու պատմական մի տան նկուղում է գործում թատրոնը: Կամարներ, հետո էլի կամարներ, կիսամութ ու խորհրդավոր, առանց ժամանակակից գույքի ու սպասքի:
Այստեղ հատուկ անկյուն է պատրաստվում նրանց համար, որոնք կուզենան մի պահ հայտնվել ավանդական Գյումրիում, հագնել տարազ, կապել արծաթ գոտի, վայելել միջավայրն ու լուսանկարվել: Հետքրքրվողներ արդեն կան: Մի մասը թատրոնով, մի մասը՝ տարածքով:
Թատրոնով հետաքրքրվողներին բացման օր, ներկայացում ու ներկայացման տոմսն է հետաքրքրում: Անցորդներն ու նոր ցուցանակից մի պահ փողոցում կանգ առնողներին՝ լրիվ այլ բան:
«Շատ են գալիս, իջնում են աստիճաններից ու մեկ էլ՝ սուրճ ունեք, որտեղ ենք նստելու, ինչ կառաջարկեք: Ասում ենք առաջարկում միայն ներկայացում, բայց մի փոքր ավելի ուշ: Զարմացած նայում են: Բացատրում ենք, որ սա ոչ թե թատրոն անունով սրճարան է, այլ հենց թատրոն, իրական, իսկական: Զարմանում են»:
Տարածքի մի հատվածն էլ Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկում է երիտասարդ նկարիչներին, արվեստագետներին: Նրանք անվճար այստեղ կարող են իրենց աշխատանքները ցուցադրել, ներկայանալ:
Թատրոնն իր դռները հանդիսատեսի առաջ կբացի մեծ հանդիսությամբ, երբ երկրում արտակարգ դրությունը վերանա, երբ կյանքը հունի մեջ մտնի: Դեռ ապրիլի մեկին էր դա նախատեսված, սակայն համավարակի անսպասելի զարգացումներն այլընտրանք չթողեցին: Կսպասեն, իսկ ինչ այդ կաշխատեն, դադար չեն մնա: Գործեր շատ ունեն:
Զրույցի ավարտին ՀՀ վաստակավոր արտիստը զգուշացնում է՝ հանկարծ իրեն թատրոնի տնօրեն չկոչել: Գեղարվեստական ղեկավար, սա ավելին է:




Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում՝ բուք կլինի
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց
Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի
Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի
Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը
Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները
Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար
Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում
Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT