Հետքա՞յլ, թե՞ լռություն նոր սադրանքից առաջ. հաջողությունը ՀՀ զինված ուժերի կողմն է, Ադրբեջանը կիրառել է ամբողջ զինանոցը

Եռօրյա ակտիվ մարտերից հետո երեկ կեսգիշերից սկսած հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է: Հրադադարի պայմանավորվածության մասին որեւէ հայտարարություն չկա: Թե ինչի հետեւանք է Ադրբեջանի հանգստությունը, սա հետքա՞յլ է, թե լռություն՝ նոր սադրանքից առաջ, դժվար է ասել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը վստահ է՝ Ադրբեջանը լռել է ՀՀ զինված ուժերի կողմից ստացած պատասխան հարվածից հետո: Ադրբեջանը նոր սադրանք կձեռնարկի, թե ոչ՝ պատգամավորը դժվարանում է կանխատեսել:

- Պարոն Կարապետյան, վերջին շուրջ 24 ժամվա ընթացքում սահմանի վրա հարաբերական հանգիստ է: Ինչո՞վ եք պայմանավորում Ադրբեջանի լռությունը:

- Կարծում եմ Ադրբեջանի լռությունը պայմանավորված է այն պատասխանով, որ հակառակորդը ստացավ իր գործողություններից հետո: Հակառակորդը հավանաբար հասկացավ, որ Հայաստանի Հանրապետության, ՀՀ զինված ուժերի դեմ գործողությունները անպատասխան չեն մնալու: Ամեն դեպքում հակառակորդն ունի անհամեմատ մեծ ե՛ւ մարդկային կորուստներ, ե՛ւ տեխնիկայի շատ մեծ կորուստ, ընդհուպ մինչեւ ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքի կորուստ:

- Ըստ ձեզ՝ նոր հարձակում սպասվո՞ւմ է:

- Մեր գործողությունների տրամաբանությունը հետեւյալն է. մենք ցանկացած պահի պատրաստ ենք ցանկացած գործողության: Եվ մեր պատասխանը լինելու է համարժեք, հետեւաբար մենք կանխատեսումներ չենք անում, մենք չավարտված պատերազմական իրավիճակում ապրող երկիր ենք եւ մեր զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի ցանկացած ուղղությամբ տալու արժանի պատասխան:

- Կարելի՞ է ասել՝ հաջողությունը այս պահին ում կողմն է:

- Ես կարող եմ ասել, որ հաջողությունը միանշանակ ՀՀ զինված ուժերի կողմն է: Ցավալի 4 կորուստ ունենք, վիրավորներ ունենք, բայց միանշանակ հաջողությունը ՀՀ զինված ուժերի կողմն է՝ բոլոր առումներով:

- Հավանաբար լսել եք որոշ ընդդիմադիր գործիչների քննադատությունները, թե Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէր այս ամենից, բանակը ինքն է գործել: Ինչպե՞ս եք վերաբերում այս իրավիճակում նմանատիպ հայտարարություններին:

- Դա ուղղակի ցնդաբանություն է: Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը տեղյակ չլինել, դա հերթական մտացածին սցենարն է, որ փորձում են մատուցել հասարակությանը: ՀՀ վարչապետը ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, հետեւաբար կարծում եմ այդ ցնդաբանությունը նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա:

- Պարոն Կարապետյան, 2 օր առաջ Տավուշում էիք, այդ օրը ակտիվ կրակոցներ էին հնչում դիրքերի ուղղությամբ, որը լսելի էր նաեւ սահմանապահ գյուղերում: Վերջին տեղեկություններով սահմանապահ գյուղերում իրավիճակն ինչպիսի՞նն է:

- Ես պատրաստվում եմ այսօր էլ գնալ Իջեւան եւ երեւի կհասցնեմ լինել նաեւ Բերդում: Մշտական կապի մեջ եմ սահմանամերձ գյուղերի հետ եւ կարող եմ ասել, որ թեեւ կար լարվածություն, բայց խուճապային տրամադրություն չկար: Մարդիկ գիտեն ինչպես վարվել այդ դեպքերում: Մարդիկ ապրում են առօրյա խնդիրներով: Մենք Սիփան Փաշինյանի հետ Մովսեսում էինք, էդ ժամանակ կրակում էին մեր դիրքերի ուղղությամբ, իսկ մենք կրակոցների տակ Մովսեսի բնակիչների հետ քննարկում էինք ոռոգման համակարգի խնդիրները: Կարծում եմ՝ սա ամենահստակ ցուցիչն է, թե ինչպիսին էր այդ ժամանակ գյուղացիների տրամադրությունը:

- Այսօր ձեր գործընկեր Անդրանիկ Քոչարյանն Ազգային ժողովում ասել է, որ վերջին իրադարձությունների հետեւանքով մեր զոհերը ենթադրաբար եղել են երկու «կամիկաձեների» օգտագործման հետեւանքով: Դուք ունե՞ք նման տեղեկություններ:

- Գիտե՞ք, ես տեղեկություն ունեմ, բայց էն տեղեկությունը, որ հրապարակման ենթակա է, հրապարակում է Պաշպանության նախարարությունը, որեւէ լրացուցիչ տեղեկատվություն, ներառյալ այն տեղեկությունը, որին մենք տիրապետում ենք, չենք հրապարակում: Հետեւաբար այդ հարցի պատասխանը թողնենք նախարարությանը: Ամեն դեպքում կիրառվել են տարբեր անօդաչու թռչող սարքեր՝ հարվածային, հետախուզական, նաեւ տակտիկական մակարդակի՝ Elbit Hermes 900-ը, որը խոցվեց: Ադրբեջանը կիրառել է տվյալ շրջանում գտնվող իր բանակային կորպուսի գրեթե ամբողջ զինանոցը՝ տանկեր, հրետանի եւ այլն:

- Երեկ ադրբեջանցիները փողոցներում էին, պահանջում էին իրենց զենք տալ եւ այլն: Ի՞նչ եք կարծում, այս ցույցերն ինչո՞վ կավարտվեն: Ադրբեջանցիների դժգոհությունը, ըստ ձեզ իրականում ինչո՞վ է պայմանավորված:

- Ես վստահ չէի ասի ժողովրդի կողմից դժգոհություն կա, ամեն դեպքում մենք մի քանի անգամ ականատես եղել ենք այդ բեմականացված միջոցառումներին: Հետաքրքիրն այն է, որ ինչ-որ մի պահի այդ հավաքված ժողովուրդը սկսեց հրաժարականներ պահանջել, եւ երբ պարզ էր, որ արդեն իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, ուժ կիրառվեց: Համենայնդեպս, կարծում եմ, իշխանությունների կողմից աշխարհին եւ ներքին լսարանին ինչ-որ բան ցույց տալու համար կազմակերպված ակցիա էր:

Հիշեցնենք, որ երեկ հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան Ադրբեջանի ներսում: Բաքվի կենտրոնում եւ Սումգայիթում ցույցեր էին, որոնց մասնակիցները սկզբում բղավում էին՝ «Տուն չենք գնալու», «Զենք տուր մեզ, Ալիեւ», «Ղարաբաղը մերն է» եւ այլն: Այնուհետեւ այս կարգախոսները փոխվեցին, եւ ադրբեջանցիները սկսեցին պահանջել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի հրաժարականները: Ահա այդ ամենը տեսնելով՝ ոստիկանությունը ուժ կիրառեց եւ ցրեց ցույցը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը կարծում է՝ ցույցը իրականացվում էր ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ թույլտվությամբ, այլեւ նրանց ցանկությամբ:

«Երեկ գիշեր Բաքվում տեղի ունեցավ ցույց, որը պաշտոնապես ներկայացվում է՝ hաջակցություն բանակի, հակահայկական հստակ ելույթներով, մասնավորապես՝ «մահ հայերին», «Ղարաբաղը մերն է» եւ այլն։ Կարանտինի բավականին խիստ պայմաններում այս ցույցը չէր իրականանա, եթե չլիներ իշխանությունների ոչ միայն ակնհայտ թողտվությունն, այլ նաեւ ցանկությունը, որպեսզի նման ցույց տեղի ունենա»,- Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց Հայրապետյանը:

Նրա համոզմաբ՝ նման ցույցի անցկացումը արտաքին քարոզչական շղարշ էր կրում՝ մասնավորապես ցույց տալու համար աշխարհին եւ Հայաստանին՝ թե տեսեք, մեր ժողովուրդը պատերազմ է ուզում:

Պատգամավորի կարծիքով, սակայն, Ալիեւը դարձել է իր իսկ քարոզած հակահայկականության գերին, ինչը ցույց տվեց այդ ցույցի հետագա ընթացքը:

«Հաշված ժամերի ընթացքում այդ ցույցը ստացավ որոշակի հակաիշխանական էլեմենտներ, սկեսեցին պահանջել գլխավոր շտաբի պետի եւ այլ հրաժարականներ: Այնուհետեւ ցուցարարները մտան ԱԺ շենք եւ կարճ ժամանակում Բաքվում հասկացան, որ այս ամենը կարող է ունենալ ճակատագրական հետեւանք»,- նկատեց Հայրապետյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4375 դիտում

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ