30 մլրդ դրամի ներդրում կիրականացվի, եւ 50 նոր աշխատատեղ կստեղծվի․ Կառավարությունն արտոնություն տվեց «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ին

16/07/2020 schedule12:45

ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում բավարարեց «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է կարագի արտադրության համար (ք. Գյումրի)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 30 մլրդ դրամի ներդրում՝ ցանկում ներկայացված հումք, 105-150 մլն դրամ՝ սարքավորումներ ձեռք բերելու համար և 60 մլն դրամի ներդրում՝ գործարանի վարձակալության և շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ 120 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլրդ դրամ, որից 10 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 30.5 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 4.5 մլրդ դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ կարագի արտադրության համար, որպես հումք, 50% յուղայնությամբ սառեցված կաթնային սերուցք ԵԱՏՄ երկրներում չի արտադրվում: Արտադրվում է միայն փոքր քաշերով փաթեթավորված, ցածր յուղայնությամբ՝ նախատեսված մանրածախ վաճառքի համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1962 դիտում

Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը

Անթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը

Ինձ հետ կապված որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել․ Ավինյան

Գալյանն ԱՄՆ-ում Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով

Պատերին՝ բորբոսներ, կոռոզիայի հետքեր. պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Պետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել Երևանում և մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Բաղդասարյան

Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատել հայ գերիներին

Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

Արայիկ Հարությունյանին մեկօրյա արձակուրդ է տրամադրվել

ՌԴ ԱԳՆ-ն նշել է Կիևի հետ բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները

Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանը ներկայացրել է պահուստային ծրագրի կարևորությունը և մանրամասները

Աշխարհի գավաթ․ չորս հայ մարմնամարզիկ եզրափակիչ փուլում է

Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարարը

Վրաստանը պատրաստ է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության համար. Բոչորիշվիլի

ԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել. ներսում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են

Ադրբեջանի ՊՆ-ն չի դադարեցնում ապատեղեկատվությունների շարքը. հայկական կողմը հերքում է

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Հունաստան

Զինված ուժերում իրավունքների պաշտպանության խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. ՄԻՊ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին կայցելի Հայաստան

Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. նոր լուսանկարներ են հրապարակվել

Շենքերից մեկի տանիքի տակ աշխատանքներ կատարած քաղաքացին ընկել է ներքև

Հրապարակվել է Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի գործով վճիռը

ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ. ովքե՞ր են կազմում

Քոչարյանի աջակիցները Գյումրիում լծված են Մարտուն Գրիգորյանի հեղինակության ոչնչացման գործին. Ստեփանյան

Քննարկվել են կրիպտոակտիվների շրջանառությանն ու դրա օրենսդրական կարգավորմանն առնչվող հարցեր

Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Անօրինական ներգաղթյալներին ապաստան տրամադրող քաղաքը կամ նահանգը կզրկվի ֆինանսավորումից. Թրամփ

Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում

«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին մեքենաներ են բախվել

Մարաղայի ջարդերի և նման վայրագությունների կանխարգելումը պահանջում է հրաժարվել ատելության խոսքից. ԱԳՆ

Նամուս ունենան կմեռնեն, ծոծրակները կտեսնեն, իշխանափոխություն՝ չէ. քաղաքական հանդիպումներ արցախցիների վրանում

Լուսադեմին երիտասարդներ են ձերբակալվել. մեքենայի բեռնախցում գողացված հայելիներ են հայտնաբերվել. տեսանյութ

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի նորանշանակ տնօրենը խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները. Վահան Կոստանյանը կարևոր քննարկման մասին է հայտնել

Արարատ Միրզոյանն Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ պանելային քննարկման կմասնակցի

73-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա բնակարանի խուզարկությամբ հրազեններ և զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ

Դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են դեղերի գրանցման և ներմուծման խնդիրները