Երևան
12 °C
Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազներն այսօր առարկեցին պաշտպանական կողմի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդության դեմ՝ խնդրելով դատարանին այն մերժել:
Հիշեցնենք՝ նման միջնորդությամբ հանդես եկան ամբաստանյալներ Սեյրան Օհանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝ հղում անելով առաջադրված մեղադրանքի հոդվածի իրավական անորոշության, անձի վիճակը վատթարացնող նորմի հետադարձ ուժ չունենալու եւ մի շարք այլ հանգամանքների։
Նախքան բուն առարկությունը ներկայացնելը մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարություն արեց՝ դատարանի ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ դատական նիստերի՝ ապակիներից այն կողմ գտնվող տուժողն ու տուժողի ներկայացուցիչը դատական նիստերի դահլիճը լքեցին տարրական պայմաններ չունենալու պատճառով․ «Պաշտպանության կողմի նախաձեռնությամբ դատավարության անդամների՝ դատական նիստերի դահլիճում վերադասավորման արդյունքում ունենք 1.5 մետր հեռավորության վրա գտնվող ոչ ավել, քան երեք անձի, իսկ ընդհանուր առմամբ, դրա արդյունքում պայմաններ ստեղծվեցին, որ գործով տուժողները գտնվեն ավելի անհարմար տեղում, եւ ինչպես իրենց բարձրացրած հարցի քննարկման ժամանակ երեւաց, նրանց լսելի չէր վարույթի ընթացքը»,- ասաց դատախազը՝ խնդրելով հնարավորության դեպքում հաջորդ դատական նիստին ապահովել նրանց պատշաճ մասնակցությունը։ Նշենք, որ դրա վերաբերյալ այսօր դժգոհություն հայտնեցին նաեւ հենց տուժողները:
Ապա անդրադառնալով իրավական անորոշության սկզբունքին, դատախազն ասաց՝ փաստ է, որ այն շատ կարեւոր սկզբունք է իրավական պետությունում եւ քրեական դատավարությունում, եւ ըստ նրա՝ այդ սկզբունքը լիարժեքորեն ապահովված է սույն գործով վիճարկվող նորմերում։ Դատախազը հարց հնչեցրեց՝ արդյո՞ք իրավական նորմերը բացարձակ որոշակի լինում են եւ արդյո՞ք միշտ հնարավոր չէ խոսել դրանց անորոշության մասին․ «Դեռ այն ժամանակ, երբ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին, ես նշել եմ, որ քրեաիրավական նորմերը միշտ կարելի է դարձնել ավելի որոշակի, ընդհանրապես, հանցակազմ պարունակող նորմերը վերացական են, օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցող դեպքերի վերացարկում են»։
Գեւորգ Բաղդասարյանը նշեց, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է, որ անձին պիտի հասկանալի լինի նորմը այնքան, որ թույլ տա հասկանալ, թե ինչպես է պետք կառուցել իր վարքագիծը, բայց նաեւ ՄԻԵԴ-ի դիրքորոշումն է հստակ առ այն, որ անձը չի կարող մշտապես հղում կատարել նորմի՝ իրավակարգավորումներն իր համար պարզ չլինելուն, եւ շարունակ պնդել, որ այդ պատճառով ինքը չի կարող իր վարքագիծը կառուցել դրան համապատասխան․ «Ինչպես քրեական գործի վարույթը կարճելու միջնորդությունը, սա եւս ինքնամերժող միջնորդություն է, այսինքն՝ կարելի է այս միջնորդությանը պատասխանել՝ նույն միջնորդությունը կարդալով»,- ասաց Բաղդասարյանը՝ որոշակի մեջբերումներ անելով միջազգային կառույցների այն բանաձեւերից, որոնց հղում էր անում պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Ըստ դատախազի՝ ԵԽ խորհրդարանական վեհաժողովը պահանջել է դադարեցնել այն անձանց քրեական հետապնդումները, անձամբ չեն կարտարել մեղսագրվող հանցանքները, եւ որոնց հետապնդումները պայմանավորված են եղել քաղաքական շարժառիթներով․ «Եվրոպական կառույցների արձագանքից պարզ է, որ նրանք ոչինչ չեն ասել 300-րդ հոդվածի հանցակազմի, նորմի անորոշության մասին, ավելին, եթե համարենք, որ Վեհաժողովը այդպիսի մոտեցում է ունեցել, առնվազն մեկ հարց կունենանք, որին դարձյալ չենք կարողանա պատասխանել․ ստացվում է, որ Վեհաժողովը արձանագրել է, որ նորմը անորոշ է, ինքը չի կարող համարվել օրենք, բայց մեզ թո՞ւյլ է տվել դրա հիման վրա դատապարտել այն անձանց, ովքեր անձամբ կատարել են բռնի գործողություններ»,- ասաց դատախազը՝ պնդելով, որ Խորհրդարանական վեհաժողովը չէր կարող ասել, որ բռնության տարրեր կիրառած անձինք կարող են պատասխանատվության ենթարկվել այնպիսի նորմի հիման վրա, որն անորոշ է եւ չի կարող համարվել օրենք
Ինչ վերաբերում է ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումներին, որոնց արդյունքում աշխատանքային խումբ է ստեղծվել, եւ օրենսդրական փոփոխություններ արվել, Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ դեռ այն ժամանակ պատգամավոր Գագիկ Հարությունն էր նշել, որ այդ փոփոխությունները պայմանավորված են զուտ ՀՀ-ի առջեւ դրված խնդրի լուծմամբ, այն է՝ ազատ արձակել անձանց, եւ քանի որ ԱԺ-ն չի կարող ազղդեցություն ունենալ դատախազության վրա, պետք է օրենքում փոփոխություն արվի, որ այդ անձանց ազատումը դառնա հնարավոր։
Դատախազը նաեւ ընդգծեց, որ պաշտպանը, թեեւ հիշատակում արեց ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովին խորհրդատվական կարծիքներ ստանալու համար դիմելուն, սակայն այդ կարծիքներից մեդջբերում չարեց․ «Իսկ ՄիԵԴ-ից եւ Վենետիկի հանձնաժողովից ստացված կարծիքները եւս չեն վկայում, որ առկա է իրավական որոշակիության խնդիր»,- պնդեց նա՝ որոշակի մեջբերումներ եւ վերլուծություններ անելով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT