Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել Ռազմարդյունաբերական կոմիտեի նորանշանակ նախագահ Արտակ Դավթյանին

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին  է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ Ռազմարդյունաբերական կոմիտեի նորանշանակ նախագահ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակության հետ կապերի բաժինը:

Նախարարը շնորհավորել է Արտակ Դավթյանին նշանակման կապակցությամբ, ընդգծել վերջին օրերին ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների մշակած նորագույն տեխնոլոգիաների՝ իրենց մասին բարձրաձայնող հաջողությունները, Պաշտպանության նախարարության, զինված ուժերի կողմից այդ միջոցների արհեստավարժ կիրառումը։

ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն այն է, որ միմյանց հետ աշխատելով ստեղծվեն այնպիսի տեխնոլոգիական ուղղություններ ու լուծումներ, որոնք կտրամադրվեն ՀՀ զինված ուժերին՝ պաշտպանության ոլորտում նշանակալի արդյունքների հասնելու համար։

«Վերջին շրջանում Ձեր մասնակցությամբ, որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, լուրջ աշխատանք է կատարվել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մշակման շրջանակներում։ Հուսով եմ Ձեր գլխավորությամբ այդ աշխատանքներն արագ կամփոփվեն և մենք մոտ ապագայում առիթ կունենանք արդյունքները ներկայացնելու Կառավարությանը: Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ ի պաշտոնե սկսեք այդ ռազմավարության կիրառման ամբողջական գործընթացը»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Արտակ  Դավթյանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ ծառայության ընթացքում գործակցել է, քաջատեղյակ է ոլորտի գործունեությունից հատկապես ԶՈՒ-ի կողմից ներկայացվող պատվերների մասով: Նա ընդգծել է կոմիտեի մասնագետների արհեստավարժությունը և համոզմունք հայտնել, որ համատեղ ուժերով կկարողանան առավել առաջանցիկ զարգացում ապահովել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1411 դիտում

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց