Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդրին տրվել է այլընտրանքային լուծում

Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդրի հետ կապված, ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում, տրվել է երկու այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետ.

Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Այս կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:

Бухта մեծածախ առևտրի կենտրոն, Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար հայ արտահանողները կարող են կայանել:

Այս մասին հաղորդագրություն է տարածել  ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Այս պահի դրությամբ «Ֆուդ սիթի» կենտրոնը չի կարողանում չեզոքացնել հայ արտահանողների շուկայահանման խնդիրները, ուստի, մեր հայրենակիցներին առաջարկում ենք օգտվել վերոնշյալ տարբերակներից»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ  երեկ՝ հուլիսի 17-ին, Մոսկվայի «Ֆուդ Սիթի» շուկայում արգելվել էր հայկական ծիրանի բեռնաթափումը: ՀԺ -ի հետ զրույցում շուկայում վաճառակետ ունեցող Արսեն Հովհաննիսյան պատմել էր, որ վերջին օրերին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացումներից հետո, շուկայի ղեկավարությունը՝ ծագմամբ ադրբեջանցի հրեաներ, խնդրել են, որպեսզի մեկ շաբաթով հայկական վաճառակետերը հանեն խանութների վրա փակցրված ցուցանակները, դադարեցնեն գովազդային վահանակների պտույտը: Դա, ըստ շուկայի ղեկավարության, զ երծ կպահի վաճառողներին մտնող-դուրս եկող տարատեսակ անձանց ագրեսիվ դրսևորումներց: Դրանից բացի, շուկայի ղեկավարությունը սառեցրել էր հայկական ապրանքով բեռնված մեքենաների բեռնաթափումը շուկայի տարածքում:

Այսօր արդեն վաղ առավոտից Մոսկվայում «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոն տարածքում մեծաթիվ հայեր արկղերով գնում են ՀՀ-ից արտահանված ծիրանը:

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2171 դիտում

Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ինչ ընդգծումներ են արել կողմերը

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը

Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները

Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի

Երբ մի ուժ մեղադրում է մյուսին Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը գոնե պետք է երեսպաշտ չլինի. Ռուբինյան

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Հայտնի է՝ քանի զբոսաշրջիկ է մարտ ամսին այցելել Հայաստան և որ երկրներից

ԱՄՆ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ. նախարար

Որպես անհետ կորած որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է Երևանյան լճում

FacePass-AMIO դեմքի սկանավորմամբ վճարատեսակը Հայաստանում է

2018-ից մեր օրակարգում է նոր Սահմանադրությունը, չպետք է այն կապել հայ-ադրբեջանական գործընթացի հետ. Միրզոյան

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորի կոշիկի միջից բջջային հեռախոս են հայտնաբերել

Սու՛ս մնացեք, մի՛ անցեք չափերը, հանգստացե՛ք. լարված զրույց Ռուբինյանի ու Խաչատրյանի միջև. տեսանյութ

Սահմանադրական դատարանի ամբողջական որոշմանը ծանոթանալուց հետո Դատախազությունը դիրքորոշում կներկայացնի

Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Արագածոտնի փոխմարզպետը պաշտոնից ազատվել է

Դադարեցվել են Վահագն Թևոսյանի լիազորությունները

Երրորդ երկրո՞ւմ, թե՞ սահմանին. Միրզոյանը հայտնել է՝ որտեղ կարող է կնքվել խաղաղության համաձայնագիրը

«Նիսսան»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ՆԳՆ գլխավոր մուտքի մոտ

Աշխարհում չկա խաղաղության համաձայնագիր, որ պատասխանի բոլոր հարցերին, թշնամանքը մեկ թղթով չի լուծվում. նախարար

Հայ և թուրք մասնագետները հանդիպել են Թուրքիայում. նպատակը Անիի պատմական կամրջի վերականգնումն է. Միրզոյան

Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը

Ժան Կլոդ Վան Դամը ՌԴ նախագահ Պուտինին առաջարկ է արել. տեսանյութ

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվել է տան տանիք

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը՝ փակ

Թբիլիսիում կկայանա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպում

Քարաթափում Դիլիջանի ոլորաններում

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Խուդաթյան