Երևան
12 °C
Դեռևս 1857 թվականին Կովկասի նահանգապետ Ալեքսանդր Բարյատինսկին Ալեքսանդր Երկրորդ կայսրին զեկույց էր ներկայացրել, որում հիմնավորում էր Անդրկովկասում երկաթուղի կառուցելու անհրաժեշտությունը: Նա նշեց, որ այս դեպքում Անդրկովկասը կդառնա Եվրոպայի և Ասիայի միջև շահավետ և կարևոր առևտրային հանգույց: Անդրկովկասում երկաթուղիների կառուցման դրդապատճառներն ի սկզբանե առևտրատնտեսական բնույթ էին կրում, սակայն ավելի ուշ ավելացան նաև ռազմականև ռազմավարական բնույթի նախագծեր:
Այս նկատառումներից ելնելով՝ կայսրը 1861 թվականին հաստատեց Անդրկովկասում երկաթուղիների կառուցման ծրագիրը: 1883-ին արդեն կառուցվել էին Փոթի-Թիֆլիս և Թիֆլիս-Բաքու երկաթուղիները: Թիֆլիս-Կարս երկաթուղու կառուցման հարցը բարձրացվեց 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո: Հիմնական նպատակը՝ ռազմական և ռազմավարական նշանակությունն է: Շինարարությունը սկսվեց 1895 թվականին։ Թիֆլիս-Կարս երկաթուղու վրա ընդհանուր առմամբ կառուցվել են 535 արհեստական կառույցներ, իսկ բոլոր թունելներն ունեցել են երկու ուղի:
Հատկապես նշանակալից օբյեկտ դարձավ Ջաջուռի թունելը, որի երկարությունը կազմում էր 799 սաժեն (1,68 կմ): Դրա կառուցման ժամանակ առաջին անգամ օգտագործվել են հատուկ փորող մեքենաներ և էլեկտրական հովհարիչներ: Թունելի միջով գնացքների անցումն ապահովելու համար թունելի հարակից երկու կայարաններում ստեղծվել է զանգերի ազդանշանային համակարգ, որը և հայտարարում էր թունելից գնացքի ելքի մասին:
1899 թվականի հունվարի վերջին երկաթուղին հասավ այժմյան Վանաձոր: Առաջին գնացքը Ալեքսանդրապոլ (Գյումրի) ժամանել է 1899 թվականի հունվարի 7-ին՝ Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարության ավարտից հետո: Կարս կայարան առաջին գնացքը ժամանեց հունիսի 21-ին: 1902 թվականի դեկտեմբերի 2-ին առաջին գնացքը ժամանեց Էրիվան (Երևան):
Այսպես էր սկսվում Հայաստանում երկաթուղիների ձևավորման և զարգացման պատմությունը: Այդ ժամանակվանից ի վեր երկաթուղիները Հայաստանում կայուն զարգանում էին․ 1980-ականներին վագոնների փոխադրումներ էին իրականացվում Այրում-Սադախլո-Վեսելոյե, Երասխ-Նորաշեն՝ Ադրբեջանի տարածքով, Գյումրի-Ախուրյան-Կարս` Թուրքիա, ուղղություններով: Լենինական կայարանում օրական ընդունվում էր մինչև 30 գնացք: Արագընթաց և ուղևորատար գնացքներն աշխատում էին Երևան-Մոսկվա, Երևան-Ռոստով, Երևան-Սոչի, Մոսկվա-Դողուկապի (Թուրքիա) ուղղություններով: Էլեկտրաքարշերի և ջերմաքարշերի նորոգումն իրականացվում էր Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում, իսկ բեռնատար վագոնները վերանարգվում էին Գյումրիի վագոնանորոգման դեպոյում:
Եթե արդյունքում Հայաստանը դարձավ տարածաշրջանի երկաթուղային խաչմերուկ, ապա Գյումրին ի սկզբանե զբաղեցրեց Հայաստանի կենտրոնական երկաթուղային հանգույցի դիրքը: Լոկոմոտիվային և վագոնային դեպոները, ուղեմաս, խոշոր հանգույցային կայարան, բազմաֆունկցիոնալ կայարանային շենք, երկաթուղային քոլեջ՝ ամբողջ այդ ենթակառուցվածքը նպաստեց Գյումրիում առանձնահատուկ միջավայրի ձևավորմանը, որում կոփվում էին պրոֆեսիոնալ երկաթուղային կադրերը: Ավելին՝ ժամանակակից Գյումրին կառուցվել է հենց երկաթուղային հանգույցի հիման վրա:
Ավելի քան մեկ դար ժամանակահատվածի ընթացքում, Հայաստանի երեք երկաթուղայիններ դարձան Սոցիալիստական աշխատանքի Հերոսներ, և բոլորն էլ աշխատում էին Գյումրիում (շոգեքարծի մեքենավար Անդրանիկ Խաչատրյան՝ 1943-ին, էլեկտրամեխանիկ Սերյոժա Միքայելյան՝ 1959-ին, էլեկտրքարշի մեքենավար-հրահանգիչ Սարգիս Գևորգյան՝ 1966-ին): Եվ այսօր Գյումրիում աշխատում են ոսկե ձեռքեր ունեցող վարպետներ, տոհմիկ մեքենավարներ, տաղանդավոր փականագործներ, էլեկտրիկներ, երկաթուղայիններ, որոնք պատասխանատու և տաղանդավոր կերպով կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները:
1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո երկաթուղին գերծանրաբեռնված էր աշխատում: Միայն Լենինականի կայարանում աշխատում էին չորս մանևրային լոկոմոտիվներ, քանի որ ապրանքաշրջանառությունն աճեց մի քանի անգամ: Ամբողջ Խորհրդային Միությունը նյութական և ֆինանսական օգնություն էր ցուցաբերում երկրաշարժից տուժած շրջաններին:
Խորհրդային Միության փլուզուման հետ դադարեցվեց նաև Երասխ-Նորաշեն հատվածով, Վրաստանից` Վեսյոլոյեով, Թուրքիայից` Ախուրյան-Կարս հատվածով գնացքների տեղաշարժը, իսկ Հայկական երկաթուղին հայտնվեց տրանսպորտային շրջափակման մեջ՝ ունենալով միայն մեկ գործող հանգույց՝ Այրում-Սադախլո։ Բեռնափոխադրումների ծավալը կտրուկ նվազեց, միջոցները չէին բավարարում շարժակազմի արդիականացման և նորացման համար: Այս պայմաններում Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց Հայկական երկաթուղին հանձնել կոնցեսիոն կառավարմանը: Ներկայումս Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը:
Կոնցեսիոն պայմանագրի համաձայն, 2008-2038 թվականներին շարժակազմի վերականգնման և ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղել 174,5 միլիարդ դրամ։ Աշխատանքի տարիներին ՀԿԵ-ն իրականացրել է ենթակառուցվածի և շարժակազմի արդիականացման աշխատանքներ, կառուցել և շահագործման հանձնել երեք հիմնական երկաթուղային կամուրջ, վերանորոգվել են գծերի և կոնտակտային ցանցի կիլոմետրեր, էլեկտրական ենթակայաններ, սլաքային փոխադրիչներ, գծանցներ, կամուրջներ և ինժեներական այլ կառույցներ: Բացի այդ, ավարտվել է մեքենայացված գծային կայանի և Սանահինի մեքենայացված գծի ուղեմասի արդիականացումը, վերակառուցվել են Երևանի, Վանաձորի և Գյումրիի հիմնական կայարանների շենքերը:
Բացի Երևանի դեպոյից, Գյումրիում իրականացվել է վագոնանորոգման և լոկոմոտիվային դեպոների լայնածավալ վերակառուցում: Նոր սարքավորումները, որոնցով հագեցված են դեպոները, թույլ է տալիս ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել շարժակազմի սպասարկման և վերանորոգման համար: 2014 թվականի դեկտեմբերին Գյումրու լոկոմոտիվային դեպոյում տեղի ունեցավ վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանում առաջին անգամ ТР-3 տիպի վերանորոգում անցած էլեկտրաքարշի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը:
Ինչ վերաբերում է շարժակազմին, ապա ձեռք են բերվել երկու նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքներ, որոնք բարելավել են երկաթուղու աշխատանքի որակը և ուղևորների սպասարկման մակարդակը Երևան-Գյումրի-Երևան երթուղով երթևեկող ուղևորների համար: Իսկ բեռնատար վագոնների արդիականացման գործընթացն իրականացվում է պարբերական:
Ներկայումս Գյումրու երկաթուղային հանգույցի տարածքում ապրում են 9 պատերազմի և աշխատանքի վետերաններ, որոնք ՀԿԵ-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում են գտնվում: Ընկերության աջակցությամբ բարելավվում են նրանց կենսապայմանները, և այս աշխատանքները հետևողական բնույն են կրում:
Առաջին կիրակի օրը՝ այս տարի օգոստոսի 2-ին, մենք նշում ենք մեր մասնագիտական տոնը` Երկաթուղայինի օրը: Բարգավաճում և աշխատանքային հաջողություններ ենք մաղթում մեր երկաթսւղայիններին, ովքեր միշտ պատվով կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները` ի շահ մեր երկրի և հասարակության:
«Գյումրի» գծային-կայարանային միավորման պետ Վահան Գասպարյան
«Գյումրի» ԳԿՄ վետերանների խորհրդի նախագահ Նորիկ Ղազարյան
*Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԼավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը
Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը
Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով
Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր
Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ
Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան
Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով
ՀՀ-ում 10 տարի իշխանության են եղել, ծակ կոշիկներից բացի՝ ոչինչ չեն ունեցել, դարձել են միլիարդատեր․ Պապոյան
Հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ, քամի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ուժեղ անձրևի հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. նախարար
Ձերբակալված աշխատակիցը դեռևս ապրիլին ազատվել է աշխատանքից. քաղաքապետարան
Կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը, վնասները գույքագրվում են. նախարար
Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են
Ամո՛թ ձեզ, ո՞վ ես դու, որ որդուն կորցրած մարդուն նման բան ասես, ա՛յ անսուրբ. Ռուբինյանը՝ Ղազարյանին
Փոքրիկ Տիգրանին գտնելու համար տիեզերքի լուսանկարներն ենք ուսումնասիրում․ ԲՏԱ նախարար
Իտալիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորը հայտնվել է ուրվականի տեսքով, որպեսզի «վախեցնի» վարչապետ Մելոնիին
Որևէ մեկն իրավունք չունի ուսուցչի հետ նման կերպ վարվել. փոխնախարարը՝ Մերձավանի դպրոցի դեպքի մասին
Թալանվածը վերադարձվելու է, թալանողները պատժվելու են. այլընտրանք չի կարող լինել. Հովհաննիսյան
Վաղն էլ կանգնելու են ասեն՝ Քոչարյանը չի սպանել 30-40 մարդու, այլ՝ 20․ Ալեքսանյան
Քաղաքական վենդետա լինելու է ցանկացածի հանդեպ, որ իրեն քաղաքականության մեջ կպահի լածիրակի պես. Թորոսյան
Վարորդական վկայականները կթվայնացվեն. ՆԳ նախարարը մանրամասնել է
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սարսափած են ԱԺ ամբիոնի մոտ կանգնելուց․ Ալեքսանյան
Արմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին
Ինչքան հերն էր հերոս, էդքան էլ՝ տղեն. փոքրիկ Քոչարյանին պատգամավոր շինելու արդյունքը. Չախոյան
Կուսակցականներին կարգելվի ընդգրկվել բուհերի կառավարման մարմիններում․ Ժաննա Անդրեասյան
Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար
Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի նախկին և ներկա աշխատակիցներ են ձերբակալվել
Անդրեասյանը, Գաբրիելյանը և Ղազարյանը ուղիղ եթերում կպատասխանեն կրթական ոլորտի հարցերին
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել
Ծիծաղելի ու խղճուկ է Արմենուհի Կյուրեղյանի և Աննա Գրիգորյանի հետևում թաքնվելը, հայհոյելն ու փախչելը. Սիմոնյան
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջվել. կան տուժածներ
Հայաստանը Ղազախստանին է հանձնել սպանության մեջ մեղադրվող անձին
Հայաստանում շահագործման է հանձնվել առաջին խոշոր արդյունաբերական արևային էլեկտրակայանը
Երևանի խանութներից մեկից գողացել են վճարային տերմինալը և դրամարկղից մեծ գումար
Քսան տարվա դադարից հետո մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակության համակարգեր
«Վեստ Արմենիա»-ն հեռացվել է ՀՊԼ 2024/25 մրցաշրջանից և տուգանվել 2 մլն դրամով
Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT