Երևան
12 °C
Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի չորս հոդվածներով:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Մհեր Հակոբյանը տեղեկացրեց, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 38-308-րդ, 190-րդ, 310.1-րդ եւ 314.3-րդ հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու կամ օժանդակելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ապօրինի հարստանալու եւ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:
Մհեր Հակոբյանի խոսքով՝ Նարինյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Ցուցմունք տվել է, թե ոչ՝ պաշտպանը չմանրամասնեց՝ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է:
Մեր մյուս հարցերին, թե կոնկրետ ո՞ր թվականի ենթադրյալ խախտումների մասին է խոսքը, կամ խուզարկության արդյունքում առգրավումներ արվե՞լ են, թե՞ ոչ, պաշտպանը չպատասխանեց՝ դարձյալ նշելով, որ դրանք նախաքննական տվյալներ են:
Հիշեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր բավարարեց Նարինյանին կալանավորելու մասին ԱԱԾ միջնորդությունը. նա երկու ամսով տեղափոխվեց «Վարդաշեն» ՔԿՀ:
Պաշտպանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը, կալանավորման միջնորդություն ներկայացնելով, գտել էր, որ նա կդիմի փախուստի կամ կխոչընդոտի գործի քննությանը, ինչի դեմ պաշտպանական կողմը ներկայացրել է իր առարկությունները: Դատարանի որոշումը ուսումնասիրելուց եւ իրենց պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո կքննարկեն որոշման բողոքարկման հարցը. Հակոբյանի խոսքով՝ այն ամենայն հավանականությամբ կբողոքարկվի:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին դատախազությունը հայտնեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Ժամեր անց ԲԴԽ-ն տեղեկացրեց, որ որոշել է համաձայնություն տալ դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:
Կուբանյանի կալանավորման միջնորդությունը դեռեւս քննվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ:
Լուսանկարում՝ ձախից՝ Գեւորգ Նարինյանը, Մհեր Հակոբյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ
Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել
Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը
Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ
Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան
Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել
Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ
Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT