Երևան
12 °C
Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության նոր կարգից դժգոհ դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) շենքի մոտ։
Դժգոհության պատճառը ընդունելության ժամանակ առաջին հերթին մասնագիտության ընտրությանը նախապատվություն տալու որոշումն է, որի պատճառով եղել են ուսանողներ, որոնք բարձր բալերով չեն կարողացել ընդունվել, մինչդեռ ցածր բալեր հավաքած ուսանողներն ընդունվել են։
«Աբսուրդ է, որ բարձր միավոր ստացած դիմորդը չընդունվի»,- լրագրողների հետ զրույցում նշեց դիմորդներից մեկի ծնողը, որը եկել էր ԳԹԿ շենքի մոտ եւ պատրաստվում էր մտնել շենք, ԳԹԿ նախագահին ներկայացնել իրենց բողոքն ու առաջարկությունը։ Այն ներկայացրեց նաեւ լրագրողներին։
Նա առաջարկում է ֆակուլտետներում տեղերն ավելացնել, որ 7,5 ստացողներից բացի, բարձր բալեր վաստակածները եւս կարողանան ընդունվել։ Իր տղան 15․75 է ստացել եւ Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ չի ընդունվել, քանի որ այնտեղ ամենացածր բալը 19 է եղել, մնացած նշված տեղերում էլ չի կարողացել ընդունվել, քանի որ արդեն տեղ չի եղել։
Կարծում է՝ տեղերն ավելացնելու դեպքում կշահի նաեւ պետությունը, քանի որ վճարովի համակարգով են սովորելու. «2 տարի չարչարվել են, դուք պատկերացնո՞ւմ եք իրենց ապրումները»։
Ակցիա իրականացնողների մեջ է դիմորդներից Արտուշ Հովսեփյանը, նա դուրս է մնացել Երեւանի պետական բժշկական համալսարանից, հավաքել է 14,5 միավոր։
«Երեկ չէ առաջին օրը սթրեսով փորձում եմ մուտք գործել dimord.am կայք, չեմ կարողանում, մի կերպ մուտք եմ գործում, չեմ ստանում ոչ մի պատասխան, գիշերվա երեքին պատասխան է գալիս, թե՝ չեք ընդունվել»,- նշում է նա՝ ավելացնելով, որ հիմա էլ իրեն առաջարկում են թափուր տեղերի համար դիմել, սակայն այլ բժշկական համալսարանները մասնավոր են, իսկ ինքը ցանկանում է սովորել պետական համալսարանում։
«8-ից ոչ մի տեղ չի անցել, թող նախապես զգուշացնեին, որ միայն առաջին հայտն է անցնում, երեխայի ուզած ֆակուլտետը 13 միավորով նստում են, 16-ով չեն նստում, այս ի՞նչ են անում, մի հատ դիմորդների վիճակը նայեն, ինչքան կարող են լռել։ Թող նախօրոք ասեին՝ միայն առաջին հայտն է անցնելու»,- նշեց դիմորդներից մեկի մայրը։
Լրագրողների հետ զրույցում այսօր ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը հիշեցրել է կարգը. «Եթե առաջին հայտով իրավագիտություն եմ գրել, պետք է մրցեմ իրավագիտության դիմորդների հետ»։
Նրա խոսքով՝ առաջին հայտը գերակա է, ովքեր ցանկանում են դառնալ այդ մասնագետը, մրցում են այդ մասնագիտություն դիմածների հետ։
Նասիբյանն ընդգծել է, որ նախորդ տարիներին եղել է, որ, բարձր միավոր հավաքելով, իրավաբանին դուրս են թողել, նստել են իր տեղը, եւ հետո ստացվել է՝ նրանք իրենց տեղում չեն եղել։
Այժմ չընդունվածները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։
Ծնողներն այս պահին շարժվում են դեպի Ազգային ժողով՝ իրենց բողոքն արտահայտելու, նրանք կոչ են արել, որ իրենց միանան բոլոր այն ծնողներն ու դիմորդները, որոնց մոտ նման խնդիր է առաջացել։
Հիշեցնենք, որ այս տարի քննությունների ժամանակ կարեւորվում է մասնագիտության ընտրությունը, ըստ որի՝ առավելությունը տրվում է առաջին հերթին կոնկրետ այդ բաժին դիմածներին։ Ստացվում է՝ քանի դեռ տվյալ բաժնի տեղերը չեն լրացել, այլ մասնագիտությունների համար դիմածները, նույնիսկ՝ բարձր բալերով, չեն կարողանա մասնակցել մրցույթին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT