Նվազում են կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվերն էլ, տոկոսներն էլ. շաբաթը՝ 2.5-3.8 հազար նոր դեպք, 3-4 հազար առողջացած

Տավուշի սահմանագոտում պատերազմական գործողությունները լիովին կլանել էին մեր ուշադրությունը, ու ամիսներ շարունակ հանրության հետաքրքրությունների կիզակետում մնացող կորոնավիրուսը կարծես լիովին մոռացության էր մատնվել: Առավել հազվադեպ էին դարձել արտակարգ իրավիճակների նախարարության մեքենայի ձայնասփյուռով դիմակների կարեւորության մասին հիշեցումները, լրատվամիջոցներով բժիշկների կոչերն ու բուժվածների, հիվանդների հետ հարցազրույցները:

Պարետատան ամենօրյա ասուլիսների փոխարեն օրվա մեջ երկու անգամ ասուլիսով սահմանային իրավիճակն էր ներկայացնում միասնական տեղեկատվական կենտրոնը՝ առողջապահությանն առնչվող հարցերն էլ հրազենային վնասվածքներ ստացած մեր հայրենակիցներին էին վերաբերում: Հայոց սահմանների անառիկության համար կռվող մեր բանակին աշխարհի տարբեր կողմերից զորակցություն հայտնող քաղաքական ու մշակութային գործիչները հաճախ էին Ադրբեջանին հիշեցնում, որ վարակի դեմ համաշխարհային պատերազմի պայմաններում ռազմական գործողությունների դիմելը է՛լ ավելի անթույլատրելի է:

Այսօր, երբ սահմանին համեմատական անդորր է՝ հաստատված հայոց բանակի ուժով եւ հայ դիվանագետների ջանքերով, դիտարկելով վարակի տարածման պաշտոնական կորը՝ կարող ենք միանշանակ փաստել, որ սահմանին հակառակորդին վստահ խոցելու եւ հետ շպրտելու հետ մեկտեղ կարողացել ենք որոշակի հաղթանակ գրանցել նաեւ վարակի դեմ մեր չընդհատված պայքարում: Հիմք ընդունելով բացառապես պաշտոնական տվյալները՝ խմբավորենք թվերը մեկշաբաթյա փուլերով՝ առանձնացնելով կատարված թեստերի մեջ դրական հաստատված դեպքերի տոկոսային հարաբերությունը:

Մարտ ամսվա առաջին երկու շաբաթվա ընթացքում կատարված 411 թեստի 6.8 տոկոսն է դրական եղել, մարտի երկրորդ կեսին կատարված 2743 թեստի՝ 19.8 տոկոսը: Անձեւառատ ապրիլին հաստատված դեպքերի տոկոսը բավական փոքր էր, իսկ արդեն մայիսից սկսեց վստահորեն աճել: Բարձրակետը մայիս-հունիսի սահմանագծին է՝ 34.5 տոկոս, մի վերելք էլ հունիսի վերջում՝ 32 տոկոս, որից հետո անշեղորեն նվազում է նկատվում:

Ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում կատարված 2177 թեստից դրական է եղել 14.2 տոկոսը, երկրորդ շաբաթվա՝ մոտ 1.5 անգամ ավելի՝ 3645 թեստից դրական է եղել 6.3 տոկոսը, երրորդ շաբաթվա 5872 թեստի՝ 6.1 տոկոսը, չորրորդ շաբաթվա 5223 թեստի՝ 8.8 տոկոսը:

Ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 5-ը կատարված 6740 թեստի 12.6 տոկոսն է դրական եղել, մայիսի 6-12-ը կատարված 7837 թեստի՝ 11.9 տոկոսը, մայիսի 13-19-ը կատարված 9305 թեստի՝ 16.7 տոկոսը, մայիսի 20-26-ը կատարված 9607 թեստի՝ 26.1 տոկոսը:

Մայիսի 27-ից հունիսի-2-ը կատարված 7972 թեստից դրական է 34.5 տոկոսը, հունիսի 3-9-ը կատարված 11.506 թեստի՝ 31.1 տոկոսը, հունիսի 10-16-ը կատարված 14.444 թեստի՝ 27.2 տոկոսը եւ հունիսի 17-23-ը կատարված 12.740 թեստի՝ 28.4 տոկոսը, հունիսի 24-30-ը կատարված 13.265 թեստի՝ 32.8 տոկոսը:

Հուլիսի 1-7-ը կատարված 13.506 թեստից դրական է եղել 27.8 տոկոսը, 8-14-ը կատարված 12.050 թեստից՝ 26.4 տոկոսը, իսկ հուլիսի 15-ից մինչ օրս կատարված 8960 թեստի՝ 25.1 տոկոսը: Վերջին երեք շաբաթներին, փաստորեն, շաբաթը մոտ 1.5 տոկոս նվազում է նկատվում:

Այսպիսով, եթե ապրիլին պարզվում էր, որ ամեն 100 թեստավորվողից վարակակիր է մինչեւ 14-ը, ապա մայիսին 100 թեստից դրական էր ստացվում մինչեւ 35-ը, հունիսին՝ մինչեւ 33-ը, ապա հիմա տեսնում ենք 100 հետազոտվողից 25 վարակակիր ցուցանիշը:

Սկսած մայիսի վերջերից՝ գրեթե նույնական են կորոնավիրուսից շաբաթական մահացության ցուցանիշները՝ մոտ 70 մարդ: Առողջացածների թիվը մայիսի վերջին ու հունիսի սկզբում մինչեւ 1000 մարդ էր շաբաթական, իսկ հաջորդող շաբաթներին մոտ 1800, 1600, 4000, 3500, 2900, 4000, 2900:

Նշենք, որ այսօրվա տվյալներով՝ մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման 35.254 հաստատված դեպք, առողջացել է հիվանդներից 24.206-ը: Մահացել է 662 հիվանդ, եւս 215 վարակակիր՝ այլ պատճառներով:

Այս պահին փաստացի բուժվում է 10.171-ը հիվանդ: Նրանց մեծ մասը՝ վարակն անախտանիշ կրողները եւ թեթեւ ախտանիշներ ունեցողները մեկուսացված են տանը՝ հիվանդանոցները չծանրաբեռնելու նպատակով:

Հիշեցնենք, որ երեկվանից գործում են առողջապահության նախարարի համապատասխան հրամանում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ ընդլայնվել է թեստավորման ենթակա անձանց շրջանակը: 

Այսուհետ կորոնավիրուսային հիվանդության թեստավորում կարող են անցնել 37.5 ջերմաստիճան ունեցող պացիենտները՝ նախկին 38.5 աստիճան հաստատված ջերմության փոխարեն, եթե ջերմության բարձրացումն ուղեկցվել է շնչառական հիվանդության կամ այլ կասկածելի ախտանշաններով:

Ջերմության շեմը նվազեցնելուց բացի, ավելացվել են թեստավորման ենթակա հետևյալ խմբերը՝ «Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտները՝ նախքան բուժում սկսելը, հեմոդիալիզ ստացող պացիենտները եւ նրանց սպասարկող անձնակազմը, փակ կազմակերպությունների (տարեցների եւ հաշմանդամություն ունեցողների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ եւ այլն) շահառուներն ու անձնակազմը, հանրային առողջապահական մարմինների աշխատակիցները, որոնք իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ եւ (կամ) ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման մեջ, հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, որոնք անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2807 դիտում

Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները. ինչ կստանան մասնակից դպրոցները

Սուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ

Ապամոնտաժվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանի առանձնատանը կից ապօրինի շինությունները

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը. 4 ուղեգիր է տրվելու

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ձյուն, ձնախառն անձրև ու անձրև. ՀՀ տարածքում տեղումներ են

Հրազդանում ավտոմեքենա է հրդեհվել

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել

2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ

Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ

ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը

Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից