Դատախազներն առարկեցին Գագիկ Հարությունյանին, Հովիկ Աբրահամյանին եւ մյուսներին այս փուլում դատակոչելու միջնորդությանը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին մեղադրող եւ տուժող կողմերը առարկեցին պաշտպանական կողմի՝ դատակոչի ցուցակը լրացնելու վերաբերյալ միջնորդությունների դեմ։

Հիշեցնենք՝ նման միջնորդությամբ պաշտպանները հանդես են եկել նախորդ դատական նիստին՝ դատարանին խնդրելով դատարան հրավիրել եւ հարցաքննել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին եւ եւս մի քանի հոգու։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, ներկայացնելով առարկությունը, ասաց, որ միջնորդություն ներկայացնելով՝ պաշտպանները չեն պարզաբանել, թե ինչպիսի կոնկրետ հանգամանքների բացահայտման համար է այն անհրաժեշտ, ավելին, քրեական գործի այս՝ նախապատրաստական փուլում, դատարանը, դեռ որեւէ ապացույց հետազոտված չլինելով, չի կարող գործի փաստական հանգամանքների բացահայտման ուղղությամբ որեւէ կանխակալ դրսեւորում կիրառել եւ որոշել՝ կա՞ն արդյոք գործով այնպիսի տվյալներ, որոնք լրացուցիչ բացահայտման անհրաժեշտություն են պահանջում․ «Հետեւաբար միջնորդությունը, որ ներկայացվում է, այս փուլում բավարարվել չի կարող, եւ մենք գտնում ենք, որ դատարանը դրանք պետք է թողնի առանց քննության ոչ ժամանակին հարուցված լինելու հիմքով»,- ասաց նա:

Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միացավ Պետրոսյանի դիրքորոշմանը՝ միաժամանակ ասելով․ «Դատավարական առումով սույն դատարանում դեռեւս պատկերացում չենք կազմել, թե հանգամանքները, որոնք հաստատելու կամ հերքելու համար պաշտպանության կողմը ցանկանում է, որ այդ անձինք հրավիրվեն դատարան, ինչ արժեք ունեն մեղադրանքի համար, ինչ ծավալով պիտի հաստատվեն կամ արդյոք գործում առկա ապացույցները բավարար չեն այդ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը փաստելու համար»:

Բաղդասարյանը նշեց, որ Հայկ Ալումյանի միջնորդությունը ենթակա է հետաձգման, իսկ Կարեն Մեժլումյանինը՝ մերժման․ «Մեժլումյանի միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ դրանով փորձ է արվում հարցաքննել անձանց՝ նրանցից ակնկալելով իրավամեկնաբանության հարցեր, նման ընթացակարգ չի կարող լինել»,- ասաց նա:

Նշենք, որ Մեժլումյանը միջնորդել էր դատակոչել, մասնավորապես, Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներին՝ պարզելու՝ ԱԺ-ի օրենսդրական փոփոխություններն ի վերջո կապված էին վիճարկվող 300.1-րդ հոդվածի իրավական որոշակիության հետ թե ոչ։

Տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, միանալով դատախազներին, կարծիք հայտնեց, որ նախորդ նիստում պաշտպանները չեն նշել, թե ինչ առնչություն ունեն վկաները, որոնց կապակցությամբ ներկայացվեցին միջնորդություններ.  «Ընդ որում, հետաքրքիր է, թե Հայկ Ալումյանն ինչպե՞ս է նայում Միքայել Հարությունյանի՝ որպես վկայի հարցաքննվելու անհրաժեշտությանը, եթե անձը այս գործով հանդիսանում է մեղադրյալ, եւ նույն գործի շրջանակում գտնվում է հետախուզման մեջ, նույնը վերաբերում է նաեւ Գեւորգ Կոստանյանին, Վահագն Հարությունյանին եւ մյուս հետախուզվողներին, որոնք, ըստ էության, սույն գործով մեղադրական եզրակացության փաստական հանգամանքների հետ կապված հենց չորս մեղադրյալներին վերագրված արարքների վերաբերյալ ոչինչ չեն կարող ասել, որոնք էական կլինեն սույն գործի համար»:

Անդրադառնալով Կարեն մեժլումյանի միջնորդությանը՝ Սեդա Սաֆարյանն ասաց, որ շփոթել են սույն գործի մեղադրանքի շրջանակը գործի շուրջ առաջացած տեսական վեճերի հետ, որովհետեւ 300․1-րդ հոդվածի ստեղծման կամ փոփոխության ենթարկվելու հանգամանքները չեն կարող վկաների ցուցմունքներով հաստատվել կամ հերքվել, առավել եւս, որ այդ ամենը կապ չունի քրեական գործի փաստական հանգամանքների հետ, որ տեղ են գտել մեղադրական եզրակացության մեջ. «Ես կարծում եմ, որ Կարեն Մեժլումյանի միջնորդությունը անհիմն է, իսկ Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ ժամանակավրեպ»,- ասաց նա:

Այս պահին պաշտպանական կողմը ներկայացնում է իր առարկությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2086 դիտում

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը