Տեսչական բոլոր մարմինները Գյումրիում էին. ստուգումներ են արվել տրանսպորտում, լցակայաններում, սննդի կետերում, մոլում

Վաղ առավոտից և կեսօրն անց տեսչական գրեթե բոլոր մարմինները Գյումրիում էին: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում էր: Ուշադրության կենտրոնում էր դիմակ կրելն ու սոցիալական հեռավորության պահպանումը:

Տեսչական մարմնի  աշխատակիցները փաստեցին. գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը դիմակ կրում են, նաև ճիշտ են կրում:

Լայնամասշտաբ դիտարկման ընթացում կազմվեց ընդամենը 2 արձանագրություն:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) դիտարկումներ իրականացրեց Հայուհու և Սախարովի հապարակներում: 33 միկրոավտոբուս ու 19 տաքսի մեքենա էր ստուգել: Հանրային տրանսպորտում խախտումներ չկային, տաքսիների հետ կապած կային որոշակի խնդիրներ՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, ալկոգելի որակի անբավարարություն:

Հանրային տրանսպորտում և վարորդները, և ուղևորները եղել են դիմակներով: Դիմակը ոչ ճիշտ կրելու մի քանի դեպք է փաստվել ընդամենը: «Ալկոգելը տեղում էր, մետաղադրամների համար առանձնացված տուփը կար, այստեղ  խնդիրներ չկային»,- արձանագրեց տեսչական մարմինի ներկայացուցիչը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)՝ հանրային սննդի կետերում, Առողջապահական  և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ)՝ գործարաններում, ձեռնարկություններում, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ)՝ լցակայաններում, շինայութերի խանութներում էին դիտարկումներ իրականացնում:

ՇՎՏՄ-ն առաջին անգամ տեսչական այցով եղավ նաև Գյումրիու միակ մեծ առևտրևի կենտրոնում՝ Շիրակ մոլում:

Նախ՝ մուտքի մոտ ջերմաչափում և ձեռքերի ախտահնման պահանջ՝ ուղղված և տեսչական մարմնի ներկայացուցիչներին, և լրագրողներին:

«Բարձր ջերմություն ունեցողների մուտքը խստիվ արգելված է»,- տեղեկացրեց մոլում ջերմաչափման պատասխանատուն:  Բոլորն ախտահանվում են առանց բացառության, ձեռնոցները վերցնում ըստ ցանկության:

Առեւտրի կենտրոնում ընդհանուր պատասխանատվությունը տնօրինությանն է, սակայն ներսում գործող խանութները ևս պատասխանատու են իրենց աշխատակիցների և տարածքների ախտահանման համար: Ընդհանուր վարվող մատյաններից զատ, խանութները ևս ունեն իրենց առանձին մատյանները:

ՇՎՏՄ իրազեկման և հանրային կապերի բաժնի պատասխանատու Դավիթ Պետրոսյանը տեսչական այցից հետո ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ էական խախտումներ ու խնդիրներ մոլում չհայտնաբերվեցին: Աշխատում են համակարգված և առանց բացթողումների:

Միակ դիտարկումն այն  էր, որ ներսում գործող խանութները հենց իրենց տարածքներում ունենան փակ աղբամաններ օգտագործված դիմակների ու ձեռնոցների համար:

Դիտարկումը որպես զգուշացւմ ձևակերպվեց՝ առանց արձանագրության:

«Կարիքը չկար, քանի որ բացարձակ խնդիրներ չկային այստեղ, աղբաման էլ այսուհետ տեսանելի վայրում կդնեն:

Մեր խնդիրն այն չէ, որ ամեն կերպ վարչական լծակ բանեցնենք»,-ասաց Պետրոսյանը:

ՇՎՏՄ-ն Գյումրոիւմ եղել էր նաև 2 շաբաթ առաջ: Այցերն իրականացվել են լցակայաններում, շինանյութի խանութներում: Հայտնաբերված խնդիրները կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների և փակ աղբամանների հետ:  Այդ ժամանակ կազմված արձանագրությունների հիմքով, որ տնտեսվարողի մոտ խնդիրը հայտնաբերվել էր, 24 ժամով կասեցվել էր վերջինսի գործունեությունը:

Այսօր նույն տնեսվարողների մոտ կրկնակի այց կազմակերպվեց: Փաստվեց, որ թերությունները շտկված են,  նոր բացթողումներ չկային:

Հակահամաճարակային կանոնների պահպանումը, սակայն, որոշ դեպքերում և դժգոհության առիթ է տալիս, և վիճաբանության: Հատկապես լցակայաններում են պատահում դրանք:

«Հատկապես գծանշումների մասով են ծագում խնդիրները, դեպքեր են եղել, բանը վիճաբանության էլ է հասել: Աշխատակիցը, որ պահանջում է պահպանել սոցիալական հեռավորությունը սպասասրահում կամ դրա հարակից տարածքում, կոնֆլիկտ է առաջանում: Այս հարցում և տնտեվարողը պետք է իր աշխատանքը ճիշտ կազմակերպի, և քաղաքացին լինի բարեխիղճ և կատարի պահանջև, այլ հարցեր չկան»,- ասաց ՇՎՏՄ ներկայացուցիչը:

Ըստ պատասխանատուի, քաղաքացիներն ու տնտեսվարողները  աստիճանաբար դառնում են ավելի հավաք ու բարեխիղճ: Տեսչական այցերն առանց զգուշացման են և հիմնականում խախտումներ չեն արձանագրվում:

ՇՎՏՄ-ն այսօր Գյումրիից հեռացավ առանց արձանագրություն կազմելու: «Սա ուրախացնող ցուցանիշ է»,- փաստեց Դավիթ Պետրոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2176 դիտում

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը