Երևան
12 °C
Օրերս, ինչպես տեղեկացրել ենք, ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձեւ է ընդունել, որում թեեւ Հայաստանի անունը չկա, սակայն այն ակնհայտ հակահայկական տարրեր է պարունակում:
Մասնավորապես, ըստ բանաձեւի՝ ԱՄՆ պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, պետք է զեկույց ներկայացնի Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ, որում պետք է տեղեկություններ լինեն 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից տեղահանված, սպանված քաղաքացիների թվի վերաբերյալ:
ՀՀ արտգործնախարարությունը դեռ չի արձագանքում այս բանաձեւին: Բազմաթիվ փորձագետներ սա գնահատել են շատ վտանգավոր քայլ՝ առաջին հերթին այն պատճառով, որ այս բանաձեւում հավասարության նշան է դրվում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի ներգրավմամբ կոնֆլիկտների միջեւ: Մինչդեռ, ըստ մասնագետների, մյուս կոնֆլիկտները շատ տարբեր են ԼՂ խնդրից:
Թե ինչպես է այս բանաձեւը հայտնվել Կոնգրեսում՝ սրա հետ կապված եւս տեղեկությունները բազմազան են: Կան պնդումներ, որ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները Ադրբեջանի անունը այդ բանաձեւում ներառելու համար 120 հազար դոլար են վճարել:
Թե ինչ է անելու հայկական կողմը բանաձեւի ընդունումը Սենատում թույլ չտալու համար՝ այդ մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:
- Տիկին Մակունց, վստահաբար տեղյակ եք, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունված 2021 թվականի Ազգային պաշտպանության մասին օրենքում ներառվել է բանաձեւ, որն իր մեջ հակահայկական տարրեր է պարունակում: Խնդրում եմ ասել, թե ինչ եք պատրաստվում անել՝ այս բանաձեւի ընդունումը Սենատում կանխելու համար:
- Մենք, իհարկե, տեղյակ ենք եւ օպերատիվ կապի մեջ ենք առանձին կոնգրեսականների աշխատակազմերի հետ, ինչպես նաեւ Կոնգրեսում Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Այս բանաձեւի կետ կապված նախ ուզում եմ ասել, որ այն փոփոխությունների փաթեթը, որը ներկայացվել է, ըստ առանձին մեկնաբանությունների՝ ընկալվում է մեծամասամբ որպես հակառուսական փաթեթ: Պիտի նշեմ, որ նախնական տարբերակում փաթեթում ներառված են եղել մի շարք պետություններ, որոնցից են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, եւ վերջին պահին նախագիծը Ներկայացուցիչների պալատ ներկայացնելուց առաջ ադրբեջանական լոբբինգի շնորհիվ այնտեղ հայտնվել է Ադրբեջան պետության անունը: Այդ բանաձեւում նշված չի Հայաստանի անունը, բայց բնականաբար այն պարունակում է հակահայկական տարրեր:
Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունը կամ որեւէ այլ պետություն անմիջականորեն չի կարող միջամտություն ունենալ կոնգրեսում ընդունվող բանաձեւերի, որոշումների փոփոխության վրա: Այնուամենայնիվ մենք մեր բարեկամական խմբի շրջանակները եւ լիազորությունները օգտագործելով կապի մեջ ենք, հնարավորինս փորձում ենք հասկանալ, թե մեր ուժերի ներածին չափով ինչ կարող ենք անել եւ աշխատում ենք ըստ այդմ: Ինչպես գիտեք, փոփոխությունը, նախագիծը արդեն ներկայացվելու է Սենատին, Սենատը պետք է որոշում կայացնի՝ ընդունել կամ չընդունելու մասին եւ եթե ընդունի, այն արդեն դառնալու է օրենք: Ուզում եմ նորից ասել, որ այն, ինչ կախված է մեզանից եւ օրենքով հնարավոր է, որ մենք անենք, արվում է, խորհրդակցությունները եւ բանակցությունները վարում ենք: Պետք է ասեմ, որ այս ընթացքում կանխվել է մի շարք այլ բանաձեւերի ընդունում, ինչպես նաեւ որեւէ կերպ դրանց որեւէ առաջխաղացում:
- Որքանո՞վ է հավանական, որ սա նույնպես կհաջողվի կանխել:
- Չեմ կարող ասել, դժվար է ասելը, բարդ է, որովհետեւ այն արդեն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից: Ենթադրում եմ, որ օգտագործելով այն հանգամանքը, թե ինչ հիմնական շեշտադրումներ են արված փոփոխությունների հիմքում, Ադրբեջանի լոբբինգը փորձել է առիթն օգտագործել նաեւ նեղ ազգային նպատակներով:
- Դուք նշեցիք, որ բանաձեւն ավելի շատ մեկնաբանվում է որպես հակառուսական, դուք աշխատելո՞ւ եք նաեւ ռուսական կողմի գործընկերների հետ՝ ուժերը համատեղելու եւ բանաձեւի ընդունումը կանխելու համար:
- Որպես հայ-ամերիկյան բարեկամական խմբի ղեկավար ես աշխատելու եմ գործընկերների հետ Կոնգրեսում՝ այնքանով որքանով հնարավոր է: Մնացյալը արդեն Արտաքին գործերի նախարարության դաշտում է եւ, կարծում եմ, լրացուցիչ պարզաբանումների եւ մեկնաբանությունների համար պետք է դիմեք ԱԳՆ, որովհետեւ մեր լիազորությունները շատ սահմանափակ են եւ սահմանափակվում են խորհրդակցությունների եւ կարծիքների փոխանակմամբ:
- Մինչ արտգործնախարարությունը կհամաձայնի մեկնաբանել, խնդրում եմ ասել. տեղյա՞կ եք, որ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայտարարել է, թե ինքն ունի փաստաթղթեր, պայմանագրեր, որոնք վկայում են, որ Ադրբեջանը, իր խոսքերով, փեշով փող է տվել այս բանաձեւը ընդունելու համար: Վերցրե՞լ եք այդ փաստերը, կարիք կա՞ վերցնելու, թե՞ դուք էլ ունեք նման փաստեր: Ինչքանո՞վ սրանք կարող են օգտակար լինել:
- Մենք ունենք ամբողջ տեղեկատվությունը, բոլոր փաստաթղթերը, որոնք առնչվում են այդ բանաձեւին, եւ անհրաժեշտության դեպքում Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան գործողություններ կիրականացնի եւ անհրաժեշտ կերպով ընթացք կտա հարցին:
- Գումարով բանաձեւ ներառելը որեւէ կերպ կարո՞ղ է դառնալ առիթ, որպեսզի հենց դա ազդի ընդունվելու վրա: Կա՞ նման փորձ:
- Չեմ կարող ասել, դա իմ դաշտում չէ: Ես նշեցի, թե մենք ինչ սահմանափակումներ ունենք, որից ելնելով մենք մի փոքր այլ շեշտադրումներով ենք աշխատում ԱՄՆ կոնգրեսականների հետ: Հայաստանի բարեկամ կոնգրեսականների հետ մենք խոսում ենք հենց Հայաստանի շահերից բխող շեշտադրումներ անելով: Մնացյալը ավելի լայն ասպեկտով մեկնաբանելու համար պիտի նորից խնդրեմ դիմեք արտգործնախարարություն: Միեւնույն ժամանակ վստահեցնում եմ, որ մենք ունենք ամբողջ տեղեկատվական փաթեթը:
- Տիկին Մակունց, նույն փոփոխությունների փաթեթում ընդունվեց կոնգրեսական Ֆրանկ Փալլոնիի բանաձեւը, որը թափանցիկ է դարձնում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը: ԻՆչքանո՞վ է սա կարեւոր Հայաստանի համար, եթե հաշվի առնենք, որ 2018-ից ի վեր ԱՄՆ-ն Ադրբեջանին շուրջ 100 միլիոն դոլարի օգնություն է տվել:
- Շնորհակալություն հարցի համար, սա շատ կարեւոր նախագիծ է, որը թույլ է տալու ի թիվս այլ երկրների նաեւ Ադրբեջանի նկատմամբ կիրառել վերահսկողական գործիքներ եւ գործընթացը դառնալու է հնարավորինս թափանցիկ: Դա հնարավորություն կտա վերահսկել, թե այն աջակցությունը, որը տրամադրվում է Ադրբեջանին՝ օգտագործվո՞ւմ է Հայաստանի դեմ, թե՞ ոչ: Ես կարծում եմ հետագայում դրան կհետեւեն այլ նախագծեր ամերիկացի գործընկերների կողմից, բայց սա շատ կարեւոր քայլ էր, որն իհարկե ողջունելի է եւ Հայաստանի համար բարենպաստ:
- Ինչքանո՞վ սա կարող է կանխել այդ գումարների օգտագործումը Հայաստանի դեմ, չէ՞ որ Ադրբեջանը միշտ էլ կարող է դա ներկայացնել թրաֆիքինգի, չգիտեմ... կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ գումար: Հնարավոր կլինի՞ իրականում դա վերահսկել:
- Իհարկե այս նախագիծը, բանաձեւը վերաբերում է մի շարք երկրների, ոչ միայն Ադրբեջանին, բայց վստահ եմ, որ անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկվեն, որպեսզի վերահսկելի դառնա աջակցության օգտագործման ամբողջ գործընթացը:
- Տիկին Մակունց, մամուլում եղել է տեղեկություն, որ ԱՄՆ պետդեպը մրցույթ է հայտարարում ՀՀ կառավարությունում կոռուպցիայի գծով հատուկ խորհրդական նշանակելու համար: Սա տարատեսակ մեկնաբանությունների է արժանացել, այդ թվում ինքնիշխանության զիջման հերթական քայլը համարվել: Կասե՞ք՝ ինչ խորհրդականի մասին է խոսքը:
- Այն ձեւակերպումները, որոնք ներկայացվում են, իրականությանը չի համապատասխանում: Իսկ իրականությունը հտեւյալն է. ինչպես գիտեք առանձին բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը աշխատում է մի շարք միջազգային գործընկերների հետ, այդ թվում Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ: Մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի, ոստիկանության բարեփոխումների հետ կապված, աշխատում ենք թե ԵՄ-ի, թե ԱՄՆ-ի հետ: Այն խորհրդատուն, որի մասին նշվել է առանձին հրապարակումներում, ԱՄՆ-ի կողմից հրավիրվող փորձագետ է, որը բարեփոխումների գործընթացում խորհրդատվական աջակցություն է ցուցաբերելու: Ոչ թե ներառվելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդում կամ որեւէ կերպ կապ է ունենալու այդ կառույցի հետ, այլ ընդամենը խորհրդատվություն է տալու. առհասարակ բարեփոխումների շրջանակում այդ կառույցները՝ նկատի ունեմ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, դեսպանությունը, USID-ն եւ այլն, մեզ տրամադրում են ոչ միայն նյութական աջակցություն, այլ նաեւ խորհրդատվական:
- Հայաստա՞նն է հրավիրում:
- Ես չգիտեմ՝ արդյոք Հայաստանը ներկայացրե՞լ է նման փորձագետ ունենալու անհրաժեշտություն, թե ոչ, իմ ունեցած տեղեկատվությամբ փորձագետը հրավիրվում է խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու եւ որեւէ ինքնիշխանության մասին որեւէ խոսք լինել չի կարող, օտարազգի որեւէ մասնագետ չի կարող ինստիտուցիոնալ առումով ներգրավվել այդ կառույցի աշխատանքներում:
- Այսօր նաեւ տեղեկություն կար մամուլում, որ ԵՄ կողմից առաջարկվում է Հայաստանում նշանակել 4 բարձրաստիճան պաշտոնյա՝ բարեփոխումները համակարգելու համար: Կրկին որպես այն թեզի շարունակություն, որ ինքնիշխանությունը ԱՄՆ-ին զիջելուց հետո նաեւ ԵՄ-ին եք հանձնում:
- Հրապարակմանը ծանոթ չեմ դեռ, բայց վստահ եմ, որ այդ նույն տրամաբանության մեջ է: Եվ այս ընթացքում տարբեր բարեփոխումների ուղղությամբ աշխատելիս, դուք գիտեք, որ մենք խորհրդակցություններ ենք ունենում մեր միջազգային գործընկերների հետ: Ընդ որում եթե հիշենք Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու ուղղությամբ այդ փնտրտուքները, մենք խորհրդակցել ենք բազմաթիվ միջազգային գործընկերների հետ, այդ թվում Վենետիկի հանձնաժողովի հետ: Հանձնաժողովը տվել է կարծիք, մենք ասել ենք՝ սա համապատասխանում է մեր ցանկություններին, իսկ սրա համար շնորհակալ ենք, բայց չենք կարող իրականացնել: Խորհրդակցությունը որեւէ կապ չի կարող ունենալ ինքնիշխանություն կորցնելու, չկորցնելու հետ: Սա ուղղակի գործընկերային հարաբերություն է, որտեղ ենթադրվում է ոչ միայն նյութական աջակցություն, այլ նաեւ առանձին հարցերի շուրջ խորհրդատվություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT