Երևան
12 °C
Ո՞վ է ասել, որ ՀԱՊԿ-ը աջակցություն է հայտնել Ադրբեջանին: Դա սխալ տեղեկություն է:
Այս մասին РБК-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները բավական հավասարակշռված կարծիք են հայտնել:
«Շատ կարեւոր փաստ է այն, որ Հայաստանը օգնության համար ՀԱՊԿ-ին չի դիմել, Հայաստանը պարբերաբար տեղեկացրել է սահմանային իրավիճակի մասին, սակայն օգնություն չի խնդրել: Եթե մենք դիմեինք եւ այլ դիրքորոշում տեսնեինք, մենք դա կքննարկեինք: Արվել են հայտարարություններ, որոնք միտում են ունեցել իրավիճակի ստաբիլացման»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի՝ հակամարտության գործում աջակցության մասին: Լրագրողի հարցին ի պատասխան՝ վարչապետը նշել է, որ կոնկրետ հեռախոսազրույցներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հետ չեն եղել, սակայն ԱԳ նախարարությունը մշտական կապի մեջ է եղել բոլորի հետ եւ վերահսկել է իրավիճակը:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ տեղի ունեցած հանդիպմանը: Հայաստանի վարչապետը բացառել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մոտակա հնարավորությունը, քանի դեռ հայ-ադրբեջանական լարվածությունը չի հանգուցալուծվել։
«Մեզ համար անընդունելի են սպառնալիքներով Հայաստանը բանակցային գործընթացի մեջ ներքաշելու փորձերը:
Եթե Ալիեւը ցանկանում է, որ Հայաստանի վարչապետը ներկայացնի Լեռնային Ղարաբաղի շահերը բանակցային սեղանի շուրջ, նշանակում է՝ հենց ինքն է ասում, որ Ղարաբաղը Հայաստան է: Եթե Ղարաբաղը Հայաստան չէ, ինչպես նշում է Ալիեւը, ինչո՞ւ պիտի Հայաստանի վարչապետը ներկայացի այն բանակցային սեղանի շուրջ: Դա ոչ միայն ես եմ ասում, դա հենց Ալիեւն է ասում, միջազգային հանրությունն էլ է դա ասում, եթե ցանկանում է, որ Հայաստանը ներկայացնի Ղարաբաղը բանակցություններում: Ուրեմն եկեք արձանագրենք այս փաստը եւ հետեւություններ անենք:
Ես հայտարարել եմ, որ Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար, ինչին ի պատասխան՝ Ալիեւը շարունակեց նույն հռետորաբանությունը, որն ուներ մինչ 2018 թվականը՝ պնդելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար, բայց դա անհնար է:
Ես կոչ եմ արել հայերին ու ադրբեջանցիներին չվիճել սոցիալական ցանցերում, այլ զրուցել, փորձել հասկանալ՝ ինչու են ադրբեջանցիները կամ հայերը այս կամ այն հարցի շուրջ նման բան մտածում»:
Այս համատեքստում Իլյա Դորոնովն անդրադարձել է Մոսկվայում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած բախումներին՝ հայտնելով, որ տեղի ունեցածն աննախադեպ է մոսկվացիների համար:
«Ռուսաստանում հայերի եւ ադրբեջանցիների բախումները հայերը չեն սկսել. սկզբում ադրբեջանցի գործարարներին պատկանող ռուսաստանյան շուկաներում, խանութներում արգելափակել էին հայկական ապրանքների մուտքը: Դրան հետևել են բախումները, որոնք ոչ այլ ինչ են, քան ատելության հռետորաբանության շարունակություն, որը վերջին 15 տարին կիրառվում է Ադրբեջանում: Հայկական հռետորաբանության մեջ կան սկզբունքներ, մոտեցումներ, բայց չկա ատելություն, ինչը չենք կարող փաստել Ադրբեջանի մասին: Հայաստանի բոլոր իշխանությունների՝ ոչ միայն ներկայիս, այլ նաեւ նախկինների հռետորաբանության մեջ Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ ազգային ատելության ու թշնամանքի որեւէ տարր չի եղել:
Միեւնույն ժամանակ վերջին իրադարձությունները մի շատ կարեւոր նրբություն ունեն, այն է՝ Ադրբեջանի կողմից Ռուսաստանում իրավիճակի ապակայունացման, Ռուսաստանն ազգամիջյան կոնֆլիկտների դաշտի վերածելու փորձը: Սա անթույլատրելի է, Ռուսաստանի կայունությունը Հայաստանի համար ռազմավարական կարեւոր գործոն է:
Բոլոր մարդիկ, որոնք բնակվում են Ռուսաստանում, պարտավոր են պահպանել ՌԴ օրենքներն ու կարգը: Ադրբեջանական կողմի վարքագիծն անթույլատրելի է ոչ միայն քաղաքական, օրենսդրական, այլ նաեւ բարոյական տեսանկյունից»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը
Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ
Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ
Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից
Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»
Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ
Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ
Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել
Հաշվետվություն
Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի
ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ
Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից
Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան
Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին
Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում
Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին
Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից
Իդրամն արդեն Yerevan City-ում է
Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան
Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ
Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ
Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման
Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան
Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան
Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին
Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է
Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը
Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ
Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան
Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT