Ալավերդու ճոպանուղու շահագործման հարցը շարունակում է օդում կախված մնալ

Շուրջ 6 տարի է, ինչ Ալավերդի քաղաքի ճոպանուղին դադարեցրել է գործունեությունը: Պաշտոնական խողովակներով դեռ այն ժամանակ հայտարարեցին, որ պատճառը կայծակի հարվածն է եղել, որը վնասել է շարժիչը: Ճոպանուղու բացակայությունը մինչ օրս շարունակում է մի շարք անհարմարություններ ստեղծել քաղաքի բարձրադիր եւ ցածրադիր երկու թաղամասի բնակիչների համար: Հատկապես՝ քաղաքի վերին մասում գտնվող Սարահարթ թաղամասի բնակիչների, որոնց համար քաղաքի կենտրոն իջնելու ամենահարմար ճանապարհը ճոպանուղին էր: Քաղաքի հենց ներքեւի հատվածում են տեղակայված պետական հիմնարկները:

Թե՛ այն ժամանակ, երբ ճոպանուղին աշխատում էր, ու թե՛ հիմա, երբ չի շահագործվում,  գործում է երթուղային տրանսպորտ, սակայն ըստ ալավերդցիների՝ ճոպանուղին ամենահարմար տարբերակն էր գնի եւ արագության առումով, եւ իրենք միշտ օգտվել են ճոպանուղուց:

Ճոպանուղին շահագործման է հանձնվել 1977 թվականին: Այնուհետ արդեն անցել պղնձաձուլական գործարանին՝ «Վալեքս» խմբի ընկերության հաշվեկշիռ:

Քաղաքում պետական կամ այլ միջոցներով իրականացվող փոփոխություններին զուգահեռ, ալավերդցիները սպասում են ճոպանուղու շահագործմանը, որը բացի տրանսպորտային միջոց լինելուց, գրավում էր նաեւ քաղաք այցելող ու քաղաքով անցնող զբոսաշրջիկներին, ովքեր պարտադիր կանգ էին առնում, օգտվում ճոպանուղուց՝ վայելելով վերեւից բացվող համայնապատկերը, Ալավերդին ու Լոռվա չքնաղ բնությունը:

«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանն ասաց, որ ճոպանուղու վերաշահագործման վերաբերյալ քանիցս բանակացություններ են տարվել գործարանի ղեկավարության հետ, անգամ գրավոր դիմումներ կան: «Մենք առաջարկել ենք, որ ճոպանուղին տան համայնքին: Եթե տան, մենք պատրաստ ենք որոշակի զարգացման ծրագրերի մեջ ներառել, սուբվենցիոն ծրագրերում ներառել, ներդրողներ գտնել, ու նորագույն տեխնոլոգիաներով վերաշահագործել»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ առաջարկը դեռեւս օդում կախված է:

Սարահարթ թաղամասի բնակիչները ՀԺ-ի հետ զրույցում պատմեցին, որ թաղամասը բազմամարդ է, ճոպանուղին կապում էր իրենց թաղամասը քաղաքի ներքեւի հատվածի հետ: Դեռ այն ժամանակ, երբ գործարանն աշխատում էր, ճոպանուղու ժամանակացույցը հարմարեցվել էր նաեւ գործարանի աշխատակիցների աշխատանքային գրաֆիկի հետ:  Բնակիչներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ ճոպանուղու չվերագործարկումը հնարավոր է կապված լինի նաեւ երթուղային նշված գիծը սպասարկող կազմակերպության հետ: Ըստ բնակչի՝ ճապունուղուց օգտվում էր թաղամասի բնակչության մեծ մասը, անգամ նրանք, ովքեր մեքենա ունեն, շատ հաճախ մեքենաները կայանում էին ճոպանուղու հարեւանությամբ ու իջնում կենտրոն ճոպանուղով: Հետեւաբար՝ երթուղայինը աշխատում էր վնասով:

«ՀԺ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան «Վալեքս» խմբի ընկերություններից տեղեկացրել են, որ Ալավերդու ճոպանուղու աշխատանքը դադարեցվել է 2014թ. մայիսի 26-ին՝ շահագործման անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների պատճառով։

Անդրադառնալով համայնքին նվիրաբերելու հարցին՝ նշել են, որ անցած ժամանակահատվածում տարբեր գաղափարներ են հնչեցվել, այդ թվում՝ Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններից, ճոպանուղու աշխատանքը վերսկսելու վերաբերյալ, սակայն համագործակցության առարկայական առաջարկ, հստակ ներդրումային ծրագիր, որը հնարավորություն կտա անվտանգության բոլոր պայմանների պահպանմամբ վերսկսել ճոպանուղու շահագործումը, չի ներկայացվել։

Ընկերությունից հայտնել են նաեւ, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները ներկայում չեն քննարկում ճոպանուղու շահագործման վերսկսման ուղղությամբ ներդրումային որևէ ծրագիր։ Միաժամանակ, «Վալլեքս» խմբի ընկերությունները պատրաստակամ են քննարկել համագործակցության յուրաքանչյուր առարկայական առաջարկ, եթե այդպիսիք լինեն։

Լուսանկարը՝ Տիգրան Մարգարյանի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3729 դիտում

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ