Երևան
12 °C
ԱԱԾ նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018թ. հուլիսի 18-ի հրամանով՝ ծառայությունում պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին: Արդյունքում պետությանը պատճառվել է վնաս, որը չի վերականգնվել:
Այս մասին պարզաբանում է ներկայացրել ԱԱԾ-ն՝ ներկայացնելով, թե ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ինչու է հրավիրվել բացատրություն տալու:
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կարևորելով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու գործելաոճը և նպատակ ունենալով կանխարգելել որոշ շահագրգիռ կամ ինքնուրույն շահ հետապնդող շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածումը, տեղեկացնում է՝ ՀՀ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվել՝ Ծառայությունում ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) նախկին ծառայողին նշանակելու հանգամանքները պարզելու նպատակով, որի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով Ծառայությունում պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին:
Պարզվել է, որ փոխգնդապետի զինվորական կոչումով, նախկինում ծառայությունից արձակված անձը դիմել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենին՝ զինվորական ծառայության կրկին անցնելու խնդրանքով, և այդ պահին արդեն իսկ լրացել էր նրա 51-ամյակը, ինչից ելնելով, ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանված է հետևյալ տարիքային սահմանափակումը՝ փոխգնդապետի համար 50 տարեկանը։ Դիմումի կապակցությամբ իրականացված ստուգման արդյունքները, ինչպես նաև վերը նշված օրենքով նախատեսված սահմանափակումների հանգամանքը զեկուցվել են ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ ժամանակահատվածում պաշտոնավարող տնօրենին, սակայն վերջինս ցուցում է տվել, այնուամենայնիվ, պատրաստել ՀՀ ԱԱԾ-ում նրան զինվորական ծառայության ընդունելու հրամանի մասին նախագիծ և ներկայացնել իրեն։ Արդյունքում՝ ԱԱԾ նախկին տնօրենի հրամանով 51 տարին լրացած և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձը Ծառայությունում նշանակվել է ավագ խմբի պաշտոնում՝ արդյունքում ստանալով նաև գնդապետի կոչում:
Նկատի ունենալով, որ ծառայողական քննության շրջանակներում ձեռք են բերվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ՝ ուստի ծառայողական քննության նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է ծագել բացատրություն ստանալ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենից, ինչը հաշվի առնելով, վարույթն իրականացնող մարմինը վերջինիս հրավիրել է քննչական մարմին՝ հնարավորություն տալով գրավոր կերպով ներկայացնելու իր փաստարկումները:
Հարկ է նշել նաև, որ հիշյալ անձի պաշտոնավարման արդյունքում պետությանը պատճառված որևէ վնաս չի վերականգնվել»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, այժմ «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանը ԱԱԾ էր հրավիրվել՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու. նյութերը, ըստ նրան ուղարկված ծանուցման, վերաբերում են «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների խախտմամբ ինչ-որ մի անձի ԱԱԾ-ում պաշտոնի նշանակելուն: Նշենք, որ օրենքի այդ հոդվածը սահմանում է ազգային անվտանգության մարմինների պարտականությունները:
Վանեցյանն ԱԱԾ-ում հրաժարվել էր բացատրություն տալ՝ նշելով, որ իրեն կանչել էին՝ անհեթեթ նյութերի նախապատրաստման փուլում բացատրություն տալու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT