Երևան
12 °C
Մարզահամերգային համալիրում այս պահին ընթանում է ՀՀ դատավորների ընդհանուր, ամենամյա ժողովը: Այն պետք է կայանար դեռ մարտի 13-ին, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել էր։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան՝ նշեց, որ նիստն իրավազոր է, ներկա է 180 դատավոր: Նշենք, որ քվորում ապահովելու համար անհրաժետ է 119 դատավորի ներկայություն, իսկ ՀՀ-ում այս պահին փաստացի պաշտոնավարում է 233 դատավոր:
Խաչատրյանի խոսքով՝ դատավորների ընդհանուր ժողովը որոշում է կայացրել այսօրվա նիստը դռնփակ անցկացնելու մասին:
Նիստի օրակարգը բավականին հագեցած է. քննարկվելու են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրության հարցերը:
Նշենք, որ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու դիմում են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը եւ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրի դատավոր Արման Կուրեխյանը:
ԲԴԽ թափուր տեղի համար թեկնածություն են ներկայացրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի երեք դատավորներ՝ Սուրեն Անտոնյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը:
Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածություն են ներկայացրել Աշխեն Ղարսլյանը, Արսեն Թավադյանը, Անահիտ Մանասյանը:
Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ են առաջադրվել Գաբրիել Պետրոսյանը, Հասմիկ Հարությունյանը, Արտաշես Խալաթյանը, Աշխեն Ղարսլյանը:
Բոլոր թեկնածուների ընտրությունը արվելու է փակ, գաղտնի քվեարկությամբ, ինչից հետո դատավորների ընդհանուր ժողովը արդյունքների մասին կհայտարարի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏիեզերք արձակված «Սոյուզ-2.1» հրթիռն այլ իրերի հետ տիեզերագնացներին նաև Ամանորի ծանրոցներ և նվերներ կհասցնի
Կասեցվել է Գավառի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել
Այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին
Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. քաղաքագետը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցել Իսպանիայի ջրհեղեղի հետևանքների մեղմացմանը. փոխվարչապետ
Պարգևատրվել են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի մրցանակակիրները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա
Վթարային ջրանջատում Արարատում. որ քաղաքում և գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 22-23-ին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում մասնակցել է COP-29-ի գագաթնաժողովին
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել
Ոչ պրոֆեսիոնալների պատճառով մարդիկ վստահությունը կորցնում են ամբողջ իշխանության նկատմամբ. քաղաքագետ. տեսանյութ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՀՀ-Իրան էլեկտրաէներգիայի փոխհոսքը 350 ՄՎտ-ից կդառնա 1200. ավարտին կհասցվի օդային գծի և ենթակայանի կառուցումը
Թեև համակարգում փախստականների խնդիրները կարևորագույններից են, հաճախ չեն արժանանում պատշաճ ուշադրության. ՄԻՊ
Ժամկետային զինծառայող Արման Ավագյանը հաղթել է իտալացի մասնակցին
Մհեր Գրիգորյանն ընդունել է միջազգային հեղինակավոր Ֆոսթեր ընդ Փարթներս ճարտապետական ընկերության պատվիրակությանը
Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը Հայաստանին. Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱԺ
ԱՄՆ քաղաքացին մեղավոր է ճանաչվել դաշնային աշխատակիցների սպանությունները նախապատրաստելու համար
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»
Ժամկետային զինծառայողներ Սամվել Գրիգորյանը և Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալներ են նվաճել
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հանդիպում է անցկացվել Գյումրիում. ինչ է քննարկվել
Միրզոյանը Անտոն Հոֆրայթերին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը
Այս պահին թիմային աղյուսակում ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 1-ին հորիզոնականում է. Պապիկյան
Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ
2024-ին կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, ավելացել է կիրառված այլ խափանման միջոցների թիվը
Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել
Հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց են զարգանում. Արսեն Թորոսյանն ընդունել է դեսպանին
Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. ով է գնորդը
Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի քննարկումներին. վարչապետն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
ԱԳ փոխնախարարը Բենժամեն Հադադին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալման հրաման է տվել
Հանքաքար վերամշակող ընկերությունում ապօրինի ջրառ է իրականացվել
Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման
«Կոկաին»-ի պարկեր՝ ՀՀ ժամանած օտարերկրացու մարմնում. կանխվել է 550 հազար դոլարի թմրամիջոցի ներմուծման փորձը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6-8000 դրամ․ գործը դատարանում է
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 21-ին
Դալմայի այգիների տարածքում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել
ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT