Տարիներ շարունակ Սևանի սիգով բիզնեսներ են արել՝ ձկնորսներին օգտագործելով. պետք է վերջակետ դնել. Թագուհի Թովմասյան

Տարիներ շարունակ մեր ազգային հարստությունը անխնա որսացել են, իսկ շատ մարդիկ, այդ թվում եւ պաշտոնյաներ, ձկնորսներին օգտագործելով, մեծ բիզնեսներ են արել, իսկ ձկնորսն էլ ակամայից դարձել է որսագող: Եվ որսագողությունը եղել է բոլորիս աչքի առջեւ, բոլորս օգտվել ենք ավարից, սիգ ենք համտեսել, հյուրասիրել եւ այլն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սեւանա լճից սիգի որսի արգելման որոշմանն ու Գեղարքունիքի մարզի բնակիչների բողոքին՝ գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ազգային ժողովի համար արձակուրդային այս օրերին աշխատանքային այցով Արցախում էի, որտեղ կարեւոր քննարկումներ ունեցա մի շարք հանդիպումների շրջանակներում (այդ մասին՝ առաջիկայում):

Մինչ այդ, այստեղ՝ Հայաստանում, իմ սիրելի մարզի՝ Գեղարքունիքի ձկնորսներն էին զայրացել, ու այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում այդ դժգոհությունների մասով:

Ուզում եմ խնդիրը դիտարկել երկու կողմերից: Նախ անխուսափելի էր, որ մի օր Կառավարությունը պետք է սկսեր ձկնորսության ոլորտի կարգավորումը, եւ կարելի է ասել՝ նույնիսկ ուշացած քայլ է: Շատ ենք քննարկումներ արել, բայց գործնական քայլեր՝ ոչ: Մինչդեռ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո պետք է հեղափոխություն լիներ նաեւ այս ոլորտում, եւ իրավապայմանագրային հարաբերությունների հաստատումը այլընտրանք չունի: Ինչո՞ւ, որովհետեւ տարիներ շարունակ մեր ազգային հարստությունը անխնա որսացել են, իսկ շատ մարդիկ, այդ թվում եւ պաշտոնյաներ, ձկնորսներին օգտագործելով, մեծ բիզնեսներ են արել, իսկ ձկնորսն էլ ակամայից դարձել է որսագող: Եվ որսագողությունը եղել է բոլորիս աչքի առջեւ, բոլորս օգտվել ենք ավարից, սիգ ենք համտեսել, հյուրասիրել եւ այլն:

Ընդ որում, կցանկանայի հատուկ ընդգծել, որ ձկնորսությունը այնքան էլ հեշտ կամ հաճելի զբաղմունք չէ, ինչպես կարող է թվալ. մարդիկ կեսգիշերից հետո քուն չունեն, մթնշաղին արդեն լճի վրա են, որպեսզի հնարավորություն ունենան ձուկ որսալ. աներևակայելի ցուրտ եղանակին (այո, այդ թվում եւ ամռան ամիսներին) կյանքի համար վտանգավոր այդ ճանապարհով նրանք իրենց եւ իրենց ընտանիքների կեցության հարցն են լուծում:
Ուզում եմ նաեւ այս ձեւչափով տեղեկացնել, որ մի խումբ ձկնորսների հետ զրույցից հետո արձանագրեցի մի քանի խնդրահարույց հարցեր, որոնք պետք է տրամաբանական լուծում ստանան:

• Ձկնորսները դժգոհում են, որ նոր պայմանագրով առաջարկվող ուռկանների չափերով ձկնորսություն իրականացնելիս անհնար է վերահսկել 500 գրամից քիչ քաշ ունեցող ձկների որսը: Հետեւաբար ձկնորսները ակամայից դառնում են ապօրինություն գործողներ եւ անխուսափելիորեն պետք է պատասխանատվության ենթարկվեն: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ուռկանների չափի եւ որսացած ձկների քաշի հարցը վերանայել, որպեսզի եւ՛ ձկնորսները անգործ չմնան, եւ՛ բնությունը չտուժի:

• Ձկնորսները դժգոհում են, որ սահմանվել է կոնկրետ վայր, որտեղից պետք է իրականացվի ամենօրյա որսը: Բայց տեխնիկապես անհնար է նույն հատվածից հարյուրավոր նավակների մուտքը լիճ՝ սկսած տարբեր գյուղերից այդ վայր հասնելու տեխնիկական, ֆինանսական խնդրից, վերջացրած՝ լճի վրա միմյանց խանգարելու անխուսափելի իրավիճակով: Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տալ մի քանի մուտքերով ձկնորսները ներս մտնեն եւ վերահսկել նաեւ այդ բոլոր մուտքերը:

• Ձկնորսները պատրաստ են հաստատագրված գումար վճարել եւ որս անել. Պետք է այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որոնք հնարավորություն կտան հեշտացնելու Սեւանի շուրջ գտնվող համայնքների բնակիչների համար օրինական ձկնորսությունը:

• Ձկնորսները դժգոհ են, որ հոկտեմբերից պայմանագրերի ժամկետները ավարտվում են, եւ պայմանագրերը կվերակնքվեն 6 ամիս անց: Կարծում եմ՝ տեղեկության պակասն է այս հարցում դժգոհություն հարուցել, որը պետք է անհապաղ լրացվի: Քանի որ լճում ձկնորսության արգելքը պետք է գործի միայն ձվադրման փուլում, այլ ոչ՝ կամայական:

Ինչ քայլեր էլ, որ իրականացվեն, պետք է նվազագույն դժգոհություններ հարուցելով հասնենք խնդրի կարգավորմանը: Ձկնորսներն իրենք էլ են գիտակցում, որ տարիներ շարունակ ոչ մի կոպեկ հարկ չվճարելով՝ մեր բնական հարստությունը հանել, վաճառել են եւ պատրաստ են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագրով աշխատելու: Բայց, մյուս կողմից, էկոլոգիապես մաքուր Սեւանի Սիգը այսօր բավականին մատչելի է եւ հասանելի սոցիալապես անապահով բոլոր խավերի համար: Ու եթե շատ կոշտ մեթոդներ կիրառվեն, Սիգի գինը կտրուկ կբարձրանա՝ հարուցելով հանրության առավել լայն շերտերի դժգոհությունը: Կարծում եմ՝ հնարավոր է գտնել միջին լուծումներ, որոնք հնարավորություն կտան անաշխատանք մնալու վտանգ զգացող ձկնորսներին՝ պահել իրենց ընտանիքները եւ միաժամանակ մեր ազգային հարստությունը կառավարելի օգտագործել, որ չունենանք տարիներ առաջ արձանագրված իրավիճակը, երբ Սիգը դարձել էր հազվագյուտ հանդիպող ձկնատեսակ:

Հ. Գ. Արդեն նշված բովանդակությամբ առաջարկները ուղարկել եմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, որի արձագանքը ստանալուն պես կհրապարակեմ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2687 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ