Երևան
12 °C
Տարբեր տեսակի զինատեսակներ կան, որոնք Հայաստանում արտադրվում եւ մատակարարվում են ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նշենք, որ այսօր ասուլիսի ժամանակ նա ամփոփում էր նախարարության առաջին կիսամյակի գործունեության արդյունքները:
Արշակյանի հետ մեր հարց ու պատասխանը ստորեւ.
- Պարո՛ն Արշակյան, քանի որ Հայաստանում այս պահին իրականացվում է ականանետերի արտադրություն, արդյոք դրան զուգահեռ նաև թարմացվո՞ւմ է զինված ուժերի համապատասխան սպառազինությունը, թե՞ դեռեւս փորձարկումների փուլում է։
- Թույլ տվեք պաշտպանության նախարարության ձեռքբերումների մասին չմեկնաբանել, այլ միայն ասել, որ սրանք փորձնական խմբաքանակներ են եւ հիմա էլ փորձարկումներ են անցնում: Փորձարկումներից եւ զորային փորձարկումներից, նաեւ որակական չափանիշներին համապատասխանեցնելուց հետո նախատեսվում է, որ դրանք կներկայացվեն նաեւ մեր պաշտպանական գերատեսչությանը, բայց՝ ըստ ընթացակարգերի: Գնումներն արդեն մեր շրջանակներից դուրս են:
- Բացի անօդաչու թռչող սարքերից, կա՞ն հայկական արտադրության այլ զինատեսակներ, որոնք օգտագործվել են Տավուշում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ։
- Տարբեր տեսակի զինամթերք եւ զինատեսակներ կան, որոնք Հայաստանում արտադրվում են եւ մատակարարվում պաշտպանության նախարարությանը, թե դրանցից որոնք են կիրառվել եւ որոնք՝ ոչ, թույլ տվեք չմեկնաբանել, բայց դրանք բազմաթիվ են:
- Նախորդ տարվա հոկտեմբերին հայտարարվել էր համահայկական թվային պլատֆորմ ստեղծելու գաղափարի մասին, ի՞նչ փուլում է այն:
- Համահայկական թվային պլատֆորմի հարցով կա աշխատանքային խումբ, որը զբաղվում է դրանով: Մեր տեղեկություններով՝ այս պահին կա ծրագրավորողների խումբ, որն արդեն զբաղվում է պլատֆորմի մշակմամբ: Այս հարցով մենք պատրաստվում ենք քննարկում ունենալ արդեն նախաձեռնող խմբի հետ եւ այդ շրջանակներում նորությունների մասին առավել մանրամասն կհայտնենք:
- «Յուքոմ»-ի խափանման հետ կապված դեպքից հետո մասնագետները կարծիք էին հայտնում, որ Հայաստանը պետք է ունենա կրիտիկական ենթակառուցվածքներ: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:
- Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ ենթակառուցվածքների մասին է խոսքը, բայց «Յուքոմ»-ը կոմերցիոն ընկերություն է եւ որոշակի կարգավորման շրջանակներում է գտնվում: Եթե թվայնացման ռազմավարության շրջանակներին նայենք, մենք ունենք կարճաժամկետ եւ երկարաժամկետ ճանապարհային քարտեզ: Միջնաժամկետ, երկարաժամկետ առումով մենք նախատեսում ենք, որ պետական ամպային եւ ֆիզիկական ենթակառուցվածքներ պիտի լինեն: Կարող են լինել նաեւ կիսապետական, բայց խոսքը վերաբերում է նրան, որ մենք ենթակառուցվածքների եւ թվային ծառայությունների ավելի լայն հնարավորություններ պիտի ունենանք: Այդ մասին նախանշված է ռազմավարության մեջ, այն ունի թե՛ ենթակառուցվածքային եւ թե՛ ծրագրային հարթություններ: Եվ այստեղ, այո՛, կարեւորվում է ենթակառուցվածքներ ունենալու եւ դրանք զարգացնելու հանգամանքը, եթե դրա մասին է խոսքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT