Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի միանա թիմին առաջիկա հանդիպումների ժամանակ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: ՀՖՖ-ն ֆեյսբուքյան էջում նշում է, որ «Ռոմայի» խաղացողը տեղեկացրել է, որ չի կարող գալ:
Ֆեդերացիան նաեւ հրապարակել է ընտրանու հայտացուցակը, որը պատրաստվելու է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2-րդ՝ 2020-21 մրցաշրջանի խմբային փուլի առաջին 2 տուրերի հանդիպումներին: Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրավիրել է 23 ֆուտբոլիստի: Նրանք են՝
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
Անատոլի Այվազով – «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր– «Գյոտեբորգ» (Շվեդիա)
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Գեղամ Կադիմյան – «Նեման» (Բելառուս)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո – «Շիրակ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)
Կապառոսը նաեւ խոսել է իր ընտրած կազմի մասին: Անդրադարձել է ինչպես Մխիթարյանի, այնպես էլ առանցքային 2 այլ խաղացողների՝ Գեւորգ Ղազարյանի ու Սարգիս Ադամյանի բացակայությանը:
«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումը («Սեւիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները եւ խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով:
Խոսել եմ նաեւ Գեւորգ Ղազարյանի հետ: Նա նշեց, որ մկանային վնասվածք ունի, թիմի մարզումային գործընթացին չի մասնակցել: Սարգիս Ադամյանը նույնպես նոր է ապաքինվել վնասվածքից եւ վերականգնման փուլում է: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել եւ երկու ֆուտբոլիստներին էլ չհրավիրել մոտակա հավաքին:
Նորեկներին հրավիրել ենք՝ ելնելով նրանց ցուցադրած խաղից: Բազմաթիվ հանդիպումներ ենք դիտել ինչպես մարզադաշտերում, այնպես էլ՝ տեսանյութերով: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն այս պահին իրենց դիրքերում լավագույններն են եւ շատ մրցունակ: Խոսել եմ նրանցից յուրաքանչյուրի հետ եւ ծանոթ եմ բոլորի կարողություններին:
Մենք անընդհատ կապի մեջ ենք նաեւ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ եւ այս պահին ունենք 60 ֆուտբոլիստից բաղկացած թեկնածուների ցուցակ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ թիմերի մեկնարկային կազմում 2 հայ ֆուտբոլիստ ընդգրկելու որոշումը նույնպես շատ կարճ ժամկետում կտա իր պտուղները: Կարծում եմ, որ, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները, հրապարակված ցուցակն ամենօպտիմալն է, որ կարող էր լինել»,- ասել է մասնագետը:
Հայաստանի հավաքականի մոտակա հանդիպումը սեպտեմբերի 5-ին է: Այդ օրը մրցակցի հարկի տակ մրցելու է Մակեդոնիայի դեմ: 3 օր անց կընդունի Էստոնիային:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT