Երևան
12 °C
Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանին ընդառաջ, որը նախատեսվում է բացել սեպտեմբերի 14-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք է սկսել՝ նպատակ ունենալով լսել խնդիրները եւ ԱԺ-ում ներկայացնել դրանք:
Ծառուկյանը խորհրդարանի նիստերի դահլիճ չէր մտնում այն բանից հետո, երբ պատգամավորների մեծ մասի որոշմամբ զրկվեց անձեռնմխելիությունից:
Նախօրեին Կոտայքում տեղի ունեցած այդպիսի մի հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ նախատեսում է «մեծ հանրահավաք» անցկացնել: Ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող Ծառուկյանի ամբողջ խոսքը կառուցված է եղել քննադատությունների վրա:
Հիմնական շեշտը նա դրել է կրթական համակարգի խնդիրների վրա: «Շատ ցավալի հարց է, որը լիարժեք մարդիկ հայտարարություն են անում, նույնպես ոչ արդյունավետ, ոչ փորձ ունենալով: Ո՞նց կարող ա 15-20 երեխա, մեր բալիկները, թոռնիկները գնում են դասի եւ պետք է ամբողջ ժամանակահատվածում դասամիջոց չլինի, մասկաները լինի, եթե ցանկանում են տուալետ գնալ, ուսուցիչը պետք է ուղեկցի, բա երեխաների հետ ո՞վ ա մնալու: Կամ մյուս որոշումը. եթե թույլատրում են խնջույքները 40 հոգով անել, տարբեր մարդիկ հավաքվում են, էդ ո՞նց կարելի ա 40 հոգով հավաքվել, միջոցառում անել, բայց 20 հատ բալիկ չի կարող իրենց դասն անել: Բալիկների վրա այդ հիվանդությունը շատ քիչ ազդեցություն ունի, 1-2 օր կարող է տաքություն լինի ու վերանա, դա վտանգավոր է մեծահասակների մոտ... Սա մեկ անգամ եվս ապացուցում է իմ ասածները, մարդը պետք է փորձ ունենա, կատարած գործ ունենա, իր ոլորտը տիրապետի, արդյունավետ ցույց տա, որ մարդիկ էլ դա տեսնեն»:
Ծառուկյանն անդրադարձել է նաեւ այլ ոլորտների՝ այդ թվում գյուղատնտեսությանը, համավարակի դեմ պայքարին, ուսանողության խնդիրներին: Համավարակի դեմ պայքարը նա անպտուղ է անվանել:
Ծառուկյանի ելույթի եւ քաղաքական հնարավոր զարգացումների շուրջ զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ.
- Պարոն Մանուկյան, Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, մեծ հանրահավաք է անելու: Նրա քննադատությունների թիրախում կրկին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում իշխանությունների քայլերն են: Ի՞նչ եք կարծում՝ թեժ աշնան մեկնարկը սրանո՞վ է տալիս ընդդիմությունը:
- Ես մի առիթով ասել եմ, որ Հայաստանում քրեական գործերի պատասխանատվությունից խուսափելու լավագույն տարբերակը քաղաքականությամբ զբաղվելն է եւ դա միայն հիմա չի, 90-ականներից սկսած այդպես է եղել: Քրեական ապրելակերպը ապահովելու միակ տարբերակը ընտրվել է քաղաքականությամբ ֆիկտիվ զբաղվելը եւ այդ պատճառով էլ Հայաստանում քաղաքականությունը այս 30 տարիներին չի կայացել: Սա պատճառ դարձավ, իմիջիայլոց, որ տեղի ունենա հեղափոխություն:
- Այդ հանգամանքը շեշտում եք՝ նկատի ունենալով, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է կաշառք տալը կազմակերպելու մե՞ջ:
- Դե տեսեք, երբ որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այդպիսի մեղադրանք չկար, նա այդպիսի հուժկու հանրահավաքներով, թեժ աշուններով չէր սպառնում եւ որպես աստղ քաղաքական երկնակամարում այդպես չէր փայլում: Դա ապացուցում է իմ ենթադրությունները, որ երբ որ իրավապահները ինչ-որ մեղադրանք են ներկայացնում՝ դա վերագրվում է քաղաքական ակտիվությանը: Մենք տեսնում ենք, որ մարդիկ, որոնք գողության մեջ են մեղադրվում, թալանի մեջ են մեղադրվում, քրեական տարբեր հանցագործությունների մեջ են մեղադրվում, այդ մարդիկ ինչ-որ պահի եղել են դեպուտատներ, քաղաքական չգիտեմ որ թիմի ներկայացուցիչներ: Սա է օբյեկտիվ իրականությունը:
- Բայց իրենք հակառակն են պնդում:
- Դե իրենք պետք է պնդեն հակառակը, որովհետեւ ուրիշ պնդելու բան չունեն:
- Իսկ ոչ մի իրականություն չկա՞ այդ քննադատություններում: Ծառուկյանը դժգոհում էր, օրինակ, դպրոցների դասամիջոցների հնարավոր բացակայությունից, դիմակներ կրելու պարտադրանքից:
-Մասնագետները մտածում են կանոններ, որոնք նախատեսված են համաճարակի նվազման տենդենցը պահելու համար: Կանոնները միշտ անհարմարություն են պատճառում: Պարզ օրինակ ասեմ. եթե դուրս գաս փողոց, ցանկանաս անցնել փողոցը, ստիպված պիտի գնաս, հասնես խաչմերուկ, խաչմերուկում սպասես կանաչ լույսին, փողոցը անցնես եւ վերադառնաս այն կետը, որին կարող էիր հասնել փողոցն ուղիղ գծով կես վայրկյանում անցնելով: Սա անհարմարություն է, բայց ոչ ոքի մտքով չի անցնում չէ՞ դրա համար դժգոհել Կառավարությունից: Սա անվտանգության համար է: Հիմա էս պանդեմիայի առիթով ի հայտ են եկել դժվարություններ, որոնք մասնագետներին ստիպում են ձեւակերպել այնպիսի կանոններ, որոնցով հնարավոր կլինի այս խոչընդոտը հաղթահարել: Դժգոհել, որ կանոնները պետք է հարմարավետ լինեն՝ դա աբսուրդ է:
- Ինչո՞ւ է թիրախում կրթական ոլորտը:
-Դե որովհետեւ այդ ոլորտի միջոցով կարելի է մարդկանց գցել միֆականացված մանիպուլյատիվ դաշտ:
- Ինչո՞ւ:
- Եղեռն տեսած, հարազատ ու հայրենիք կորցրած մարդուն բավական է ասել, որ եկեղեցու մասին դաս չի լինելու, ազգային թեման տուժելու է դասագրքում եւ այլն: Դա ցավոտ խնդիր է բոլորի համար: Եթե որոշել են այդ տեղերին կպչելով ինչ-որ բանի հասնել, դա խոսում է իրենց մակարդակի մասին:
- Ի՞նչ եք կարծում՝ կորոնավիրուսի դեմ պայքարը անպտո՞ւղ է եղել:
-Կորոնավիրուսը շատ լավ ցույց տվեց, թե ինչ խնդիրների առաջ է կանգնած Կառավարությունը, թե ինչ բացեր ունի համակարգը: Քանդուքարափ եղած համակարգից պահանջել, որ այս կրիտիկական պահին մանեւրի լավագույն գերմանական մեքենաների նման, դա իռացիոնալ պահանջ է: Իռացիոնալ պահանջ է՝ ունենալով այս պոլիկլինիկաները՝ գերմանացիների պես մանեւրել այս վիրուսի ճիրաններից:
-Համարում եք, որ 2 տարին բավարար ժամանակ չէ՞ր այդ ժառանգած համակարգերը փոխելու համար:
-Եկեք հաշվենք ու մենք ինքներս գնահատենք: Եկեք հաշվենք, թե Հայաստանում քանի պոլիկլինիկա, քանի հիվանդանոց կա, էդ հիվանդանոցները ինչ վիճակում ենք ստացել եւ ենթադրենք՝ հնարավո՞ր է դրանք 2 տարում բերել մի վիճակի, որ այսպիսի բարդ խնդրի առաջ կանգնելուց հետո կարողանա տակից այսպես դուրս գալ: Եթե հաշվենք եւ տեսնենք մեր մեղքը կա, մենք կկրենք պատասխանատվությունը:
- Ի դեպ, շուտով Ազգային ժողովում հաշվելու եք, հավանաբար: Որովհետեւ ընդդիմությամբ նախաձեռնությամբ ձեւավորվել է կորոնավիրուսի դեմ Կառավարության իրականացրած քայլերի արդյունավետությունը գնահատող հանձնաժողով:
- Այո: Մեզ էլ է հետաքրքիր՝ կարո՞ղ էինք այլ բան անել: Դա շատ լավ պրոցես է, ես կարծում եմ, որ շատ առողջ գործընթաց է: Պետք է տեսնենք՝ մենք ինչ ունեինք, ինչ վիճակում հայտնվեցինք եւ ինչպես կարողացանք այս ժառանգությամբ մանեւրել այդ վիրուսի դեմ պայքարում: Բայց այլ խնդիր էլ կա. ես ուզում եմ հասկանալ ընդդիմադիր խմբակցությունների մոտիվացիան, իրենց մոտիվն ի՞նչն է. որ խնդիրը վե՞ր հանեն, թե՞ քաղաքական մանիպուլյացիաների նպատակ ունեն: Եթե սրանք ընդամենը մանիպուլյացիոն քայլեր են, ընդամենը ափսոսանք եմ արտահայտում:
- ԱԺ սեպտեմբերի 14-ի հերթական նիստին ընդառաջ ԲՀԿ-ն իր հետ համագործակցող Դաշնակցության եւ «Հայրենիքի» հետ միասին նախագիծ է շրջանառության մեջ դնելու՝ առաջարկելով համաներել դիմակի տուգանքները: Կողմ կլինե՞ք նման որոշման:
- Դա քննարկման թեմա է եւ մեր քաղաքական ուժը կքննարկի: Կարող է այդ նույն քայլը շատ վատ հետեւանքների բերի, կարող է եւ լավ հետեւանքներ ունենա: Վատն այն է, որ եթե բոլորին կարելի է ներել պատասխանատվությունից խուսափելու համար, ապա դա շարունակական է լինելու: Լավն այն է, որ մարդիկ վատ դրությունից դուրս կգան:
- Պարոն Մանուկյան, թեեւ հանրահավաքների արգելքը դուրս է եկել, բայց այդ արգելքի վերացման ամենամեծ ջատագովներից «Լուսավոր Հայաստանը» դեռ լուռ է հանրահավաքների առումով: Սա ինչո՞վ եք պայմանավորում:
- Սա վկայությունն է, որ ամիսներ շարունակ արած այն հայտարարությունները, թե արտակարգ դրությունը մտցնում եք նրա համար, որ հանրահավաքներ չանենք, շփոթմունք էր: Երբ հանրահավաքների արգելքը դուրս եկավ՝ տեսնում եք ինչ եղավ: Այսինքն՝ իրենք հո չե՞ն ասելու, գիտե՞ք, մենք մի քանի ամիս ձեզ ուղղակի շփոթեցնում էինք:
- Հնարավո՞ր է Ծառուկյանի հարուցած այս ակտիվության ֆոնին նրա ղեկավարած ուժին միանան Դաշնակցությունը, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, ԼՀԿ-ն եւ լուրջ իշխանափոխության պրոցես սկսվի:
-Ես լուրջ պրոցեսի հնարավորություն չեմ տեսնում, բայց որ իրենք իրար հետ կխոսեն, կկազմեն ներքնատուն, վերնատուն, միջնատուն, դա հնարավոր է:
- Խնդրում եմ անդրադառնալ նաեւ Ռոբերտ Քոչարյանի վերջերս արած տնտեսական հոռետեսական կանխատեսումներին եւ այն պնդմանը, թե գալու է մի պահ, երբ ոչ ոք Հայաստանին չի ֆինանսավորելու:
-Գիտեք, Ռոբերտ Քոչարյանը ինձ համար տնտեսական հանճար է, ես չեմ կարող մեկնաբանել նրա խոսքը, արժանի չեմ: Ինչու եմ ասում հանճար է, որովհետեւ հաջողացրեց 3 միլիոնանոց աղքատագույն երկրում մի քանի միլիոնի կարողություն ձեռք բերել, շատ ազնիվ, շատ բաց, թափանցիկ ձեւով: Ես լինեի Նոբելյան մրցանակի կազմկոմիտեի մեջ՝ անպայման այս ֆենոմենալ կարողության համար նրան կգնահատեի, որովհետեւ ֆենոմեն է այս աղքատ երկրում այնպես կառավարել բիզնեսը, որ նման հաջողությունների հասնես: Նա տնտեսության մասին ինչ ասի՝ ճիշտ է ասում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT